«Լյաոնին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Լյաոնին''', նահանգ [[Չինաստան]]ի հյուսիս-արևելքում։ Սահմանակից է [[ԿԺԴՀ]]-ին, հարավում ողողվում է [[Դեղին ծովով։ծով]]ով։ Տարածությունը 230 հազար կմ<sup>2</sup> է, բնակչությունը՝ 29,5 մլն ([[1972]] թվական), վարչական կենտրոնը՝ Շենյան։ Ընդգրկում է Սունլյաո հարթավայրի մի մասը, Մանշուրա-Կորեական և
Ժեխե լեռների ճյուղավորությունները։Կլիման մուսսոնային է, շոգ և խոնավ ամառով, ցուրտ և սակավաձյուն ձմեռով։ Տարեկան տեղումները 500-1000 մմ են։ Խոշոր գետը Լյաոհեն է։ Բուսածածկույթում գերակշռում են տափաստանները, լեռներում՝ լայնատերև և փշատերև անտառները։ Լյաոնին Չինաստանի արդյունաբերական կարևոր շրջանն է։ Տալիս է երկրում արդյունահանվող [[Քարածուխ|քարածխի]], երկաթահանքի, թերթաքարերի և էլեկտրաէներգիայի մեծ մասը։ Գյուղատնտեսության մեջ գերակշռում է հացահատիկի, հատիկաընդավորների, [[բամբակ]]ի, [[կանեփ]]ի, [[ծխախոտ]]ի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը։ Զարգացած են նաև պտղաբուծությունը, [[շերամապահություն]]ն ու [[ձկնորսություն]]ը։ Գլխավոր նավահանգիստներն են Լյույդան, Ինկոուն։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լյաոնին» էջից