«Տարազ (թերթ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ճԱՎՃԱՎԱՁԵԻ ՆԿԱՐՆ ԱՎԵԼՈՐԴ ԷՐ
No edit summary
Տող 1.
'''Տարազ''', գրական-գեղարվեստական, հասարակական շաբաթաթերթ (այնուհետև ամսագիր)։ Լույս է տեսել [[1890]]-[[1919]] թվականին, [[Թիֆլիս]]ում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Տարազ Նազարյան։ Մինչև [[1900]]-ը եղել է «Աղբյուր»-ի պատկերազարդ հավելվածը։ Հիմնականում ունեցել է լիբերալ դիրքորոշում։ ժամանակի հասարակական-քաղաքական իրադարձությունները լուսաբանելիս առավել մեծ տեղ է հատկացրել հայկական հարցին, որի լուծումը կապել է [[Ռուսաստան]]ի օգնության հետ, սուր քննադատության ենթարկել համիդյան վարչակարգի հայաջինջ գործելակերպը, ծաղրել այսպես կոչված «սահմանադրությունը»։ Ուշադրության է արժանի Ատրպետի «[[Հայաստան]]ը ջարդերից առաջ և հետո» հոդվածաշարը։ Չնայած սոցիալական հարցերի լուծման ճանապարհին մերժել է դասակարգային պայքարը, այդուհանդերձ իր էջերն է տրամադրել ժամանակի առաջադիմական գաղափարներ, մարքսիստական միտքը տարածող գործիչներին (Ա․ Զուրաբյան, Ա․ խումարյան, Ա․ Երզընկյան և ուրիշներ)։ «Տարազ» դատապարտել է անգլյաի ինտերվենտներին և նրանց տեղական ազգայնական գործակիցներին՝ Բաքվի 26 կոմիսարների սպանության կապակցությամբ։ Հանդեսն արձագանքել է ժամանակի գրեթե ողջ գրական անցուդարձին։ Այստեղ տպագրվել են [[Հովհաննես Թումանյան]]ի, [[Ավետիք Իսահակյան]]ի, [[Շուշանիկ Կուրղինյան]]ի, [[Շիրվանզադե]]ի, [[Աթաբեկ Խնկոյան]]ի, [[Վահրամ Փափազյան]]ի, [[Ալեքսանդր Ծատուրյան]]ի, [[Հակոբ Պարոնյան]]ի և այլոց ստեղծագործությունները, թարգմանաբար ներկայացվել ռուս, վրաց և արեմտաեվրոպական գրականությունը ([[Ալեքսանդր Պուշկին]], [[Միխայիլ Լերմոնտով]], [[Նիկոլայ Նեկրասով]], Ի․ Տուրգենե, [[էգնատե Նինոշվիլի]],․ [[Իլյա ճավճավաձե]], Ա․ Ղազբեգի, [[Շեքսպիր]], Շիլլեր, [[Բայրոն]], [[էմիլ Զոլա]], Մոպասան և ուրիշներ)։ Նշանակալի է «Տարազ»-ի դերը երաժշտության, [[թատրոն]]ի, [[կերպարվեստ]]ի հարցերի լուսա- «Տարազ» հանդեսի շապիկը բանման ասպարեզներում, որոնց նվիրված հոդվածները ավել են ժամանակի մշակութային կյանքի (հատկապես թիֆ- լիսահայ) ամբողջական պատկերը, նըպաստել գեղագիտական առաջավոր մըաքի հանրայնացմանը։ Լուրջ արժեք են ներկայացնում նաև մանկավարժությանը, [[դպրոց]]ին և ընտանեկան դաստիարակությանը նվիրված նյութերը, որոնցով հանդես են եկել [[Հովհաննես Տեր-Միրաքյան]]ը, Ս․ Բեկնազարյանը, Ս. Լիսիցյանը, [[Ղազարոս Աղայան]]ը։ Տպագրել է գրախոսականներ, մամուլի տեսություններ, ծանոթացրել հայ խմբագիրների և հրապարակախոսների գործունեությանը։ Ունեցել է «Գեղավւնջքւկ», «Իլյուստրասիոն», «[[Փարիզ]]ի մոդաներ», «Առողջապահություն» և այլ հավելվածներ։
 
{{ՀՍՀ}}