«Դավիթ Անանուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
== Կենսագրություն ==
'''Դավիթ Անանուն''' (իսկական անուն՝ Դավիթ Տեր-Դանիելյան) ([[1879]], [[Մեծշեն (Մարտակերտի շրջան)|Մեծշեն]], [[Մարտակերտի շրջան]], [[ԼՂՀ]]) -[[1942]], [[Աստրախան]]), հրապարակախոս, պատմաբան, հասարակական գործիչ։ [[Հնչակյան կուսակցություն|Հնչակյան]], ապա՝ [[ՀՀԴ]] կուսակցության անդամ, 1905 թ-ից՝ հայ սոց-դեմոկրատ. բանվորական կազմակերպության (սպեցիֆիկներ) գաղափարախոսը։ Աշխատակցել է [[Թիֆլիս]]ում և [[Երևան]]ում լույս տեսնող հայ պարբերական մամուլին։ 1920-26 թթ.՝ [[Երևանի հեղափոխության թանգարան]]ի դիրեկտոր։
 
'''Դավիթ Անանուն''' (իսկական անուն՝անունը՝ Դավիթ Տեր-Դանիելյան) ([[1879]], [[Մեծշեն (Մարտակերտի շրջան)|Մեծշեն]], [[Մարտակերտի շրջան]], [[ԼՂՀ]]) -[[1942]], [[Աստրախան]]), հրապարակախոս, պատմաբան, հասարակական գործիչ։ [[Հնչակյան կուսակցություն|Հնչակյան]], ապա՝ [[ՀՀԴ]] կուսակցության անդամ, 1905 թ-ից՝ հայ սոց-դեմոկրատ. բանվորական կազմակերպության (սպեցիֆիկներ) գաղափարախոսը։ Աշխատակցել է [[Թիֆլիս]]ում և [[Երևան]]ում լույս տեսնող հայ պարբերական մամուլին։ 1920-26 թթ.՝ [[Երևանի հեղափոխության թանգարան]]ի դիրեկտոր։
Անանունը հեղինակ Է հայ ժողովրդի նոր պատմության հարցերի, ազգամիջյան հարաբերությունների վերաբերյալ աշխատությունների։ «Ռուսահայերի հասարակական զարգացումը» (հ. 1-3, 26) աշխատության մեջ շարադրել է արևելահայերի հասարակական, քաղաքական և մշակութային զարգացման օրինաչափությունները, առաջ քաշել հայ ժողովրդի ազգային համախմբման անհրաժեշտության գաղափարը։ Անանունը գտնում էր, որ հայ բուրժուազիան երբեք չի արտահայտել ազգի շահերը, և որ այդ շահերի կրողները եղել են գյուղացիները, որոնք ներկայացրել են ազգի ֆիզիկական, բայց ոչ գաղափարական ուժը։ Բանվորները, չնայած իրենց փոքրաթվությանը, հանդիսանում են այն սոցիալական ուժը, որն արագորեն ընկալում է հասարակական շահը, ճիշտ կողմնորոշվում քաղաքական իրադրության մեջ և կարող է լինել հայերի միասնական հզորության հիմքը։
 
== Ստեղծագործական կյանք ==
Անանունը հեղինակ Էէ հայ ժողովրդի նոր պատմության հարցերի, ազգամիջյան հարաբերությունների վերաբերյալ աշխատությունների։ «Ռուսահայերի հասարակական զարգացումը» (հ. 1-3, 26) աշխատության մեջ շարադրել է արևելահայերի հասարակական, քաղաքական և մշակութային զարգացման օրինաչափությունները, առաջ քաշել հայ ժողովրդի ազգային համախմբման անհրաժեշտության գաղափարը։ Անանունը գտնում էր, որ հայ բուրժուազիան երբեք չի արտահայտել ազգի շահերը, և որ այդ շահերի կրողները եղել են գյուղացիները, որոնք ներկայացրել են ազգի ֆիզիկական, բայց ոչ գաղափարական ուժը։ Բանվորները, չնայած իրենց փոքրաթվությանը, հանդիսանում են այն սոցիալական ուժը, որն արագորեն ընկալում է հասարակական շահը, ճիշտ կողմնորոշվում քաղաքական իրադրության մեջ և կարող է լինել հայերի միասնական հզորության հիմքը։
 
Ազգային հարցին վերաբերող ուսումնասիրություններում («Ազգային հարցը և դեմոկրատիան» հոդվածաշարը, «Նոր հոսանք», 1913, հ. 12) Անանունը պաշտպանել է կուլտուր-ազգային ինքնավարության գաղափարը, ազգային պատկանելության գաղափարը գերիշխող է համարել ճնշված ժողովուրդների ազատագրման հարցում, նշել, որ հենց ազգային ընդհանրությունը կարող է համախմբել ազգին, նրա բոլոր սոցիալական խմբերին և դասակարգերին։
 
== Հիմնական հոդվածները ==
* '''«Ազգային հարցը և դեմոկրատիան»'''
Հոդվածում Դավիթ Անանունը շոշափում է այն խնդիրը, թե ինչ ռազմավարական քայլեր պետք է իրականցնի դեմոկրատիան, ծրագրային ինչ պահանջներ պետք է ներառի այն: Անդրադառնալով բնակչության թվաքանակին՝ Անանունը նշում է, որ 1904թ. Չերնոմորիան նահանգում հայերի թիվը եղել է 7855 (բնակչության 7.7%-ը): [[Երևանի նահանգ|Երևանի նահանգում]] 1908թ. հայերի քանակը հավասար է եղել 512.183 (բնակչության 57.4%): Խոսելով բնակչության` ըստ գավառների բաշխվածության մասին՝ նա ներկայացնում է հետևյալ պատկերը՝ հայերը բնակչության բացարձակ մեծամասնություն են կազմում միայն 4 գավառներում` Ախալքալաքի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի և Նոր-Բայազէտի: Այս գավառները սահմանակից են և հայկական տարածքային ինքնավարության մասին խոսելիս, ըստ Անանունի, պետք է հաշվի առնել, որ այս տարածքները կազմելու են կենտրոնը: Այս 4 գավառները միասին վերցրած փոքր տարածք են կազմում և տարածքային ինքնավարության մասին այդ պարագայում խոսել անիմաստ է: Արտագաղթի արդյունքում հայերը սփռվել են [[Ռուսաստան|Ռուսաստանով]], Անդրկովկասի հարավ-արևելյան բարձրավանդակով, [[Սև ծով|Սև]] ու [[Կասպից ծով|Կասպից]] ծովերի ափամերձ շրջաններով, և գնալով այդ հոսքերը ընդարձակվում են: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Անանունը նշում է, որ հայերը չպետք է սահմանափակվեն միայն այդ 4 գավառներով, նրանք իրենց պետք է կցեն այլ տարածքներ և Անդրկովկասում դառնան նոր վարչական ստորաբաժանում:
Հայերի համար ազգային-մշակութային ինքնավարության գաղափարը նոր չէ: Անանունը նշում է, որ հայերը վաղուց են իրենց մշակութային գործունեությունը կապել եկեղեցու հետ և ինքնուրույն ղեկավարել թե՛ եկեղեցական, թե՛ մշակութային գործերը: Ազգային մշակութային ինքնավարությունը իրենից ներկայացնում է այն ուղին, որի միջոցով լուծում կստանա նաև մեծամասնություն-փոքրամասնություն հակամարտությունը (ըստ Անանունի այն է, որ մեծամասնությունը ճնշում է նրա ազգայնությանը): Անանունը նշում է, որ մշակութային ինքնավարությունը չի վերացնում դասակարգային հակամարտությունը տնտեսական և քաղաքական հարցերի շուրջ, այն դասակարգային պայքարը դարձնում է երկճյուղային. այն տարվում է պետական կյանքի և ազգային հավաքական մարմինների շրջանակներում: Հոդվածում նշվում է, որ եթե որևէ ազգ ինքնուրույնություն է պահանջում կրթական-մշակութային ոլորտում, դա դեռ չի նշանակում, որ ազգի տարբեր դասակարգեր իրենց պահանջի մեջ նույն բովանդակությունն են դնում: Վերջինս կախված է տվյալ դասակարգի ուժից, կազմակերպվածության և գիտակցական մակարդակներից: Պահանջել մայրենի լեզվի իրավահասություն, չի նշանակում այն գործադրել միևնույն ուղղությամբ: Ազգային-մշակութային ինքնավարությունը չի վերացնում դասակարգային հակամարտությունը, այն պարզապես որոշ դեպքերում դնում է այլ ընթացքի մեջ: Այսպիսով՝ ազգային-մշակութային ինքնավարությունը և Անդրկովկասի ինքնավարությունը հանդիսանում են այն ծրագրային պահանջները, որոնք պետք է ընդգրկի դեմոկրատիան` ըստ Անանունի:
 
* '''«Դարձյալ ազգային հարցը և դեմոկրատիան»'''
«Նոր հոսանք»-ի նախորդ հոդվածներում անդրադարձ է կատարվում ազգային հարցի էությանը և դրա ծագմանը: Ազգային հարցի շուրջ համախմբվել էին ոչ միայն հայ մարքսիստները, այլև ռուս մարքսիստները: Ազգային հարցին վերաբերող պատասխան հնարավոր էր գտնել ռուսական ամսագրերից մեկում՝ ռուս մարքսիստ Ստալինի թողած հոդվածից:
Անանունը նշում է, որ Ստալինի տեսակետները ուշադրության առարկա են դարձել ոչ թե նրա համար, որ համոզիչ են իրենց գիտական լրջությամբ և արմատական եզրակացություններով, այլ` որ հեղինակը պատկանում է «ռուս մարքսիզմի մեծամասնական» կոչված հոսանքին. մի հոսանք, որն իրեն ճանաչում էր ուղղափառ մարքսիստական: Հոդվածում Անանունը խոսում է խնդրի լուծման` Ստալինի դիրքորոշումից, ով կարծում էր, որ լուծումը պետք է փնտրել ազգային ինքնորոշման մեջ: «Ինքնորոշման իրավունք» ասելով` հասկանում էր, որ միայն ինքը՝ ազգը, իրավունք ունի որոշելու իր վիճակը, ոչ ոք իրավունք չունի բռնի կերպով խառնվելու ազգի կյանքին, քանդելու նրա դպրոցներն ու մնացած հաստատությունները, խախտելու նրա բարքերն ու սովորությունները, ճնշելու նրա լեզուն, կրճատելու իրավունքները: Ազգն ինքնագլուխ է և բոլոր ազգերն իրավահավասար են:
Ըստ Անանունի` Ստալինի հոդվածը ունի հետաքրքիր արժանիք. hոդվածում Ստալինը շատ բան խոստովանում է և այնուհետև խոստովանածը զարմանալիորեն մերժում: Ինքնորոշման խնդրից հետո նա խոսում է ազգային մշակույթի ինքնավարության մասին, իսկ վերջինս նպաստում է բուրժուազիայի գերիշխանության ամրապնդմանը: Ազգային մշակութային ինքնավարություն պահանջել, ասել է թե կազմակերպել ազգը, իսկ դա, ըստ Ստալինի, նշանակում է մոռանալ դասակարգային հակամարտությունները և ընդունել շահագործողի համերաշխ համաձայնությունը: Նա քարոզում է անհետաքրքրություն դեպի լեզուն, թեև պնդում էր, որ առանց մայրենի լեզվի անհնար է ժողովրդի մտավոր ձիրքերի զարգացումը:
Անանունը հոդվածում նշում է, որ Ստալինը նման հակասական պնդումների մեջ է ընկնում, որովհետև իրերի զարգացումը նա ըմբռնում է չափազանց գռեհիկ ձևով: Եվ վերջապես երկրի ռազմավարացումը, ըստ նրա, մի նախադրյալ է, որը խոստանում է ավելի հեշտությամբ բավարարել ազգերի պահանջը:
 
* '''«Ամերիկայի բազուկը»'''
Հոդվածում Անանունը անդրադառնում է Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգների օժանդակությանը կործանման եզրին կանգնած Հայաստանին:
Անանունը մեջբերում է պատմահոր խոսքերը հայ ժողովրդին ուղղված ՝ «ածու ենք փոքր», և իբրև մարդկային փոքր ազգ` հայերը պատմության ամբողջ ընթացքում տարուբերվել են ուժեղ հարևանների ստեղծած ոլորապտույտում: XX-րդ դարում պատմությունը կրկնվեց. Հայաստանը կրկին հայտնվեց նույն վիճակում` Արևելքի տիրապետության տակ:
Անանունը նշում է, որ միակ ուժը, որ Հայաստանին կարող է փրկել այդ կործանումից, հզոր Ամերիկան է: Այս խնդրի լուծման շրջանակներում օգոստոսի 21-ին Հայաստան էր ժամանել ամերիկական ուժեղ բազուկի կարապետը՝ Փարիզի հաշտարար կոնֆերանսի Հնդի խորհրդի ներկայացուցիչ գնդապետ Հասկելը: Անանունի բնութագրմամբ հայ ժողովուրդը և կառավարությունը խանդավառ ընդունելություն ցույց տվեցին Հասկելին: Փարիզն ու Ամերիկան՝ հանձին գնդապետ Հասկելի, ազդարարում են հայ ժողովրդին, որ նրա ճակատագիրն ու դատը մոռացության մատնված չեն: Ըստ Անանունի` Փարիզի ու Ամերիկայի վերաբերմունքը պարզապես ավագ եղբայրների աջակցություն է, որին արժանացել է հայ ժողովուրդը համաշխարհային պատերազմի մեջ կրած իր տառապանքներով: Ամերիկայի մուտքը Հայաստան, եթե մի օր իրականություն դառնար, կնշանակեր նոր էջ բացել հայոց պատմության մեջ և, ըստ Անանունի, Ամերիկան պետք է օգներ Հայաստանին վերջ դնել արևելյան անհոգությանն ու ծուլությանը, վատնող սովորություններին և արդյունքում սերմաներ հայերի մեջ նախաձեռնության, ձեռներեցության և տոկունության ոգի: Հայաստանը Ամերիկայից պետք է սովորի նրա մշակած ոգով ապրել ու մաքառել: Պատմական ծանր պայմաններում Հայաստանը միշտ ենթարկվողի խոնարհ դերում է եղել, չի խրախուսվել նրա հանճարի դրսևորումը: Իշխող ուժերի անհետացման պայմաններում Հայաստանը կհասնի հաղթանակի, քանզի պարտությունները չեն, որ հայ ազգին բաժին են վիճակված:
 
* '''«Հայության հավաքական զորությունը»'''
1919թ. «Մշակ» թերթի համանուն հոդվածում Դավիթ Անանունը խոսում է հայության հավաքականության և միասնության մասին՝ բնութագրելով այն որպես չափազանց անկանոն կառուցվածք ունեցող գործընթաց: Համեմատելով այն կենդանի օրգանիզմի հետ՝ հեղինակը նշում է, որ այն զուրկ է մի շարք կարևոր օրգաններից և չկա մի գլուխ՝ մի կենտրոն, որն իր վրա վերցնի այդ մարմնի ամբողջ ծանրությունը, եթե ստեղծվի համապատասխան իրավիճակ և լինի դրա անհրաժեշտությունը:
Դավիթ Անանունը իր հոդվածում նկարագրում է հայության յուրաքանչյուր խավը՝ փորձելով մեկնաբանել և հասկանալ, թե նրանցից ամեն մեկն ինչպես կարող է լինել այդ կենտրոնը, կամ ինչպես և ինչ չափով է մասնակցում ամբողջ հասարակությանը հուզող հարցերի լուծմանը:
 
• Գյուղացիությունը ապրում է` մեկուսացած իր համայնքի մեջ, անտեղյակ աշխարհում տեղի ունեցող անցուդարձերին, ուստի նա անկարող է իր շահերի համար հատուկ կազմակերպություն ստեղծել, առավել ևս իր ուսերին կրել ողջ ազգի դատի պաշտպանությունը և լինել ազգային շարժման առաջնորդ:
 
• Միջին դասակարգը՝ արհեստավորները և միջին առևտրականները, Անանունը նշում է, որ իր կատարած գործառույթներով ամեն գնով ձգտում է նմանվել հայ խոշոր բուրժուազիային: Բայց միջին դասակարգը երերուն է իր տնտեսական դրությամբ: Այս դասակարգը ղեկավարում են ուրիշները, և այս պատճառով հնարավոր է ասել, որ իբրև ազգային հավաքական զորություն՝ հայ միջին դասակարգը մեծ արժեք չունի:
 
• Հայ բանվորությանը Դավիթ Անանունը բացառիկ դեր է հատկացնում, սակայն ոչ այնքան տվյալ պահի գործունեության, որքան այդ գործունեության հնարավոր զարգացումով: Հայ բանվորությունը իր ծագումով գլխավորապես գյուղացի է և այդ պատճառով մի շարք թերությունների տեր, որոնցից գլխավորը նրա կղզիացման ձգտող բնավորությունն է: Նա դժվարությամբ, բայց հարմարվում է հավաքական կյանքին, դառնում է անհանգիստ, որոնող: Հայ բանվորությունը, չնայած իր թվական աննշան քանակի, ամենահուսալի հավաքական զորությունն է հայության մարմնի մեջ:
 
• Խոշոր բուրժուազիան, ըստ Անանունի, միայն գնում է շահի հետևից, այն ոչ մի կապ չի ուզում պահպանել իր ազգի հետ և ոչ մի ձևով չի փորձում օգնել և օժանդակել նրան, մտածում է սեփական շահերի, օգուտների և դրանց հնարավորինս արագ և արդյունավետ բավարարման մասին: Հայ բուրժուազիայի բոլոր խոշոր նյութական կենտրոնները գտնվում են հայ հայրենիքից դուրս, ժողովրդական զանգվածներից հեռու: Այս բոլոր կենտրոնները ստեղծել է հայը, բայց նյութականը կուտակվում էր հայ աշխարհից դուրս: Այնուամենայնիվ հայ բուրժուազիայի հին սերունդը համեմատաբար մոտ է եղել ազգային գործերին, քանի որ ամուր կապված էր հայության հետ և որքան էլ հեռանար նրանից աշխարհագրական առումով, շարունակում էր նվիրված մնալ թողած միջավայրին: Ըստ Անանունի` այդ գործոնը գոյություն չունի նոր բուրժուազիայի ներկայացուցիչների մոտ, քանի որ նրանք լույս աշխարհ են եկել միջավայրից հեռու, իսկ կրթությամբ էլ ավելի են խորթացրել իրենց հայրենի զգացումները: Անանունը շեշտում է, որ հայ բուրժուազիայի հին սերունդը որոշ չափով ազգային էր, որովհետև դա տնտեսապես ձեռնտու էր, իսկ իր ժամանակների հայ բուրժուազիան ազգային չէ, որովհետև դրա համար տնտեսական ազդակներ չկան:
Այս պայմաններում խոսք լինել չի կարող հայ խոշոր բուրժուազիայի ազգային հավաքական զորության մասին:
 
* '''«Մեր քաղաքական դեգերումները»'''
 
Հոդվածում Անանունն անդրադառնում է այն գաղափարին, որ հայի թափառող միտքը պետք է կանգ առնի, հայը պետք է ձգտի կատարելագործման՝ ազատվելով անհատական և հավաքական արատներից, որոնք հայի անցյալի ժառանգության մեջ միշտ տեղ են գտել: Նշելով թուրքերի գործոնը` Անանունը շեշտում է, որ հայը ազգային միասնականության հարցում լուրջ խնդիրներ ունի, քանի որ թուրքը վերացրել է հայ ժողովրդի ամբողջականությունը: Հայ ժողովուրդը օտարության մեջ է հայտնվել հենց թուրքի պատճառով՝ փորձելով պահպանել իր անձեռնմխելիությունը: Անանունը նշում է, որ թուրքը ստիպեց հայ ժողովրդին ուրանալ իր հայրենիքը, կասեցրեց հայ ժողովրդի ազգահավաք գործունեությունը: Հայ ժողովուրդը օտար ուժերի հետապնդման արդյունքում գործում է առաքինի կերպարով, սակայն վերահսկողությունից դուրս գալու դեպքում նա դառնում է գիշատիչ, հարձակվող, քանի որ հայ անհատը ոխակալ է, հանցագործ և հանցանքը թաքցնող: Ըստ Անանունի՝ թուրքը հայ ժողովրդին դարձրել է կենտրոնախույզ, բայց միևնույն ժամանակ նրա տիրապետությունը հայի մեջ սպանեց քաղաքական իշխանության տենչը: Թուրքերի նպատակն էր որսալ հայ ազնվականներին, ովքեր արդյունքում կամ ընկան անհավասար մարտում, կամ գաղթեցին սեփական գոյությունը պահպանելու համար, կամ էլ թրքացան: Ժողովրդի առաջնորդը դարձավ եկեղեցականը, ով հեռու էր մնում քաղաքական գայթակղություններից և հայ ժողովրդի դժբախտությունները մեկնաբանում է անցյալի մեղքերով:
 
Անանունը նշում է, որ պատմության ընթացքում հայի մեջ արմատացավ մի բան, որ թուրքը անօրեն է, իսկ նրա խոսքը՝ օրինավոր, ինչը նշանակում էր բազմանալ, քրտնջան աշխատել և գալարվել թուրքի տիրապետության տակ: Այս ամենից հետո հայության մեջ կորավ իշխանության տենչը՝ դանդաղորեն վերածնվելով ռուսական տիրապետության ժամանակ: Ըստ Անանունի՝ հայտնվելով ռուսական իշխանության տակ հայ ժողովուրդը սկսեց ձգտել դեպի անկախություն, սակայն ամեն դեպքում նրա մոտ իշխող ազգ դառնալու հպարտությունը չձևավորվեց: Հայ ժողովրդին կարող է միայն միավորել ընդհանուր թնամու առկայությունը, այն է՝ թուրքը: Հայ ժողովրդի քաղաքական դեգերումները կավարտվեն այն ժամանակ, երբ նա հրաժարվի «ներքին թուրքից», վերագտնի ինքն իրեն ազգային միասնականության հասնի:
 
* '''«Տեղական բարենորոգումը Կովկասում»'''
Հոդվածում քննարկվում է Եվանգուլյանի գաղափարները՝ ուղղված բարենորոգչական աշխատանքներին գավառական և գյուղական կյանքում: Նա նշում է, որ հակասական մտավորականությունը խոշոր պահանջներ է դնում, որոնք իրականում հրատապ չեն. նախևառաջ ժողովուրդը կարիք է զգում լավ գավառական վարչությունների և համապատասխան ղեկավարների, որոնք պետք է ունենան բարձրագույն կրթություն և վաստակեն համարժեք գումար: Տեղական բարեփոխումների արդյուքում ժողովուրդը պետք է իր ներդրումն ու ձայնը ունենար երկրի կառավարման գործում:
Անդրադառնալով վարչական անձանց կիրառելիք լեզվին՝ նա նշում է, որ երկրի ներսում առաջնակարգ ու երկրորդական լեզուներ չպետք է լինեն: Վարչական անձինք պետք է ծանոթ լինեն տեղական լեզվին. բոլոր լեզուները պետք է հավասար գործածելի համարվեն: Գավառական վարչությունների բարենորոգումից անցնելով գյուղական հասարակության և վարչության բարենորոգմանը՝ Եվանգուլյանը կարևորում է համադասային գյուղախմբի առկայությունը, այսինքն՝ ցանկանում է, որ գյուղական հասարակությունից դուրս չմնան այսպես կոչված «կողմնակի անձինք»: Նա առաջարկում է մի գյուղախմբի մեջ ամփոփել ոչ ավելի, քան հազար ծուխ: Ապա անհրաժեշտ է գտնում, որ տանտիրոջ արժանապատվությունը հարգված լինի իշխանության առջև, այսինքն՝ նա դադարի լինել ստորակարգ ոստիկանական պաշտոնյա: Եվանգուլեանը շոշափում է նաև Անդրկովկասի նոր վարչական բաժանման խնդիրը: Այստեղ նա ազգային սկզբունքին առաջնություն չի տալիս, անգամ այդ սկզբունքը մերժում է: Նրա համար ղեկավարող նշանակություն ունի այս կամ այն երկրամասի տնտեսական կենսագործունեությունը:
 
* '''«Տնտեսական հեռանկարներ»'''
Պայմանավորված երկրագործական երկիր մնալու հանգամանքով՝ Հայաստանում հրատապ էր հողային սեփականությունն իրավական նորմերով կանոնակարգելու խնդիրը, որի մասին էլ խոսվում է հոդվածում:
Հեղինակը մեջբերում է, որ 1918թ. մարտի 7-ին [[Անդրկովկասի սեյմ|Անդրկովկասի սեյմը]] հրատարակեց հողային օրենք, որով մասնավոր հողերը գրանցվում էին հողային ֆոնդի մեջ: Օրենքը չվերացրեց հողի մասնավոր սեփականության ինստիտուտը, քանի որ նախկին կալվածատերերին չզրկեց հողից, այլ միայն հարկադրաբար կրճատեց նրանց ունեցածի չափը: Այն վերածվում է մի դեկլարացիայի, որից օգտվելը Հայաստանում և Ադրբեջանում կախված մնաց հողային պայքարին մասնակից կողմերի իրական ուժերի փոխհարաբերություններից: Այս հողային օրենքը կառավարությունը ընդունեց 1916թ. դեկտեմբերի 7-ին: Մյուս հողային օրենքը կառավարությունը ընդունել է 1919թ. հունիսի 25-ին, որով վերացվում են վաշխառունակների ընձեռած սեփականատիրական իրավունքները: Այս օրենքը ևս արմատականորեն չի շոշափում հողային սեփականության խնդիրը, և, ինչպես հեղինակն է նշում, արդյունքում ոչ մի օրենքով էլ չեն առանձնացվում մասնավոր հողային սեփականության հիմքերը:
Անանունն առավել հատկանշական կերպով է ներկայացնում իրավիճակը` նշելով, որ այդ ժամանակ արդեն խնդիրը ոչ թե հողի պակասությունն էր, այլ` հայերի: Հեղինակը հոդվածում անդրադառնում է նաև պետության կենտրոնական հատվածներում տեղակայված անջրդի անապատներին, որոնց ոռոգման համար կապիտալ էր հարկավոր:
Ամփոփելով հոդվածը` Դավիթ Անանունը գտնում է, որ անհրաժեշտ է վերագնահատել պատերազմից ու հեղափոխությունից առաջ եղած հողային ծրագրերը, ուժեղացնել պետության իրավունքն ու դիրքը:
 
== Աղբյուրներ ==
 
1. «Մշակ» պարբերական
* Գ.Կոստանդյան, «Ազգային հարցը և դեմոկրատիան»
* Գ.Կոստանդյան, «Դարձյալ ազգային հարցը և դեմոկրատիան»
* Գ.Կոստանդյան, «Ամերիկայի բազուկը»
* Գ.Կոստանդյան, «Հայության հավաքական զորությունը»
* Գ.Կոստանդյան, «Մեր քաղաքական դեգերումները»
* Գ.Կոստանդյան, «Տեղական բարենորոգումը Կովկասում»
* Գ.Կոստանդյան, «Տնտեսական հեռանկարներ»
 
2. «Հայկական հարց» հանրագիտարան
{{ՀՀ}}