«Ամինաթթու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 246.
 
Սպիտակուցներում և պեպտիդներում ազատ ամինախումբ կրող ծայրը անվանվում է N-ծայրային և համարվում շղթայի սկիզբը (ձախ ծայրը),ազատ կարբօքսիլ խումբ կրող
ծայրը անվանվում է C-ծայրային և համարվում է շղթայի վերջը (աջ ծայրը):Պեպտիդների անվանումը սկսվում է N-ծայրից:Բոլոր ամինաթթվային մնացորդների,բացի C-ծայրային ամինաթթվից,անվան <<-ին>> վերջավորությունը փոխվում է <<-իլ>>-ով,օրինակ ալանին,ֆենիլալանին և հիստիդին ամինաթթուներից կազմված պեպտիդը կանվանվի ալանիլֆենիլալանիլհիստիդին:
 
Օրինակ երեք ամինաթթվային մնացորդից կարելի է կազմել 6 տարբեր պեպտիդ,իսկ ութ ամինաթթուներից կազմված հնարավոր պեպտիդների թիվը հասնում է 40000:Ամինաթթուների հաջորդականությունը պեպտիդներում և սպիտակուցներում ապահովում է այդ միացությունների յուրահատկությունները և ապացուցում սերտ կապը կառուցվածքի և ֆունկցիայի միջև:Օրինակ,ասպարտամի (ասպարտիլֆենիլալանինի մեթիլ էսթեր) յուրահատուկ կառուցվածքով է (կազմված է Լ-ամինաթթուներից) պայմանավորված նրա բացառիկ քաղցր համը:
 
[[Պատկեր:Aspartame.svg|thumb|Ասպարտամ]]
 
Այլ ստերեոքիմիական շարքի պատկանող ամինաթթուների ցանկացած համադրության դեպքում ստացվում են շատ ավելի անհամ միացություններ:Նույն ամինաթթուներից կազմված տարբեր հաջորդականություն ունեցող միացությունների հատկությունները զգալիորեն տարբերվում են:Բայց,սովորաբար,այդ բազմությունից միայն մեկ տարբերակն է դրսևորում բարձր կենսաբանական ակտիվություն:Սպիտակուցների և պեպտիդների առաջնային կառուցվածքը պայմանավորված է ամինաթթվային հաջորդականությամբ,որը կարելի է որոշել շղթայի որևէ ծայրից ամինաթթուները հաջորդաբար անջատելով:
 
{{Ամինաթթուներ}}