«Ձայնագիտական չափումներ»–ի խմբագրումների տարբերություն

(ավելացվեց Կատեգորիա:Ձայն ՀոթՔաթ գործիքով)
'''Ձայնագիտական չափումներ''', ձայների ու աղմուկների [[ինտենսիվություն]]ը և որակական տարբեր հատկանիշները բնութագրող մեծությունների չափումները: Ձայնագիտության մեջ չափվող գլխավոր մեծություններն են [[ձայնական ճնշում]]ը, [[ձայնի ինտենսիվություն]]ը, [[մասնիկների տատանողական արագություն]]ն ու տեղաշարժը, [[տատանումների հաճախականություն]]ն ու պարբերությունը, [[տարածման արագություն]]ը, մարման գործակիցը և այլն: Ձայնագիտական չափումներ համատեղվում են էլեկտրական չափումների հետ և կատարվում են հիմնականում [[էլեկտրոնային չափիչ]] սարքերով: Ձայնագիտական չափումների դժվարությունը պայմանավորված է շենքերում ձայնագիտական մեծությունների բարդ տարածական բաշխումով, ինչպես նաև ժամանակի ընթացքում ձայների ու աղմուկների փոփոխականությամբ: Ձայնական ճնշումը չափվում է [[չափիչ միկրոֆոն]]ով (օդում) և [[հիղրոֆոն]]ով (ջըրում): Տարբեր աղմուկների չափման համար կիրառվում է աղմկաչափը: Ձայնագիտական չափումների կարևոր բաժինը շինարարական և ճարտ. ձայնագիտության մեջ կատարվող չափումներն են: Ձայնագիտական չափումների մեջ են մտնում նաև ձայնատարների բնութագրերի չափումները, կապի ձայնագիտական սարքերի փորձարկումները ևն: Հատուկ խումբ են կազմում մարդու լսողության, ինչպես նաև նորմայից շեղումների սուբյեկտիվ չափումները ([[աուդիոմետրիա]]):
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:ՁայնԱկուստիկա]]
[[Կատեգորիա:Չափում]]
168 311

edits