«Ռայմունդ Լուլի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 56 բայտ ,  5 տարի առաջ
չ
[[Պատկեր:Ramon Llull.jpg|մինի]]
'''Ռայմունդ Լուլի''' (իսպաներեն Lulio, լատինացված Lullius), Ռայմունդ (մոտ [[1235]]-մոտ [[1315]]), փիլիսոփա, աստվածաբան, կատալանյան գրականության հիմնադիր և դասական: Ֆրանցիսկյան միաբանության անդամ, միսիոներ: Քարոզել է [[Հայաստան]]ում, [[Կիպրոս]]ում և Հյուսիսային Աֆրիկայում: Պահպանվել է Լուլի մոտ 300 երկ: Հակադրվելով ավեռոիզմին և երկակի ճշմարտության ուսմունքին, գտնում էր, որ ճշմարիտ ճանաչողությունը հնարավոր է հայտնությամբ: Աշխարհը, ըստ նրա, աստծու սիմվոլ է, յուրաքանչյուր իրի մեջ արտացոլված է աստվածային «կատարելություն», որոնց ճանաչողությամբ բացահայտվում են աստծու գործողության սկզբունքները: «Մեծ արվեստ» երկում [[Լուլի]] մշակել է տրամաբանական գործողությունների մոդելավորման եղանակներ: Նրան է պատկանում տրամաբանական մեքենա ստեղծե¬ լու առաջին փորձը: Տրամաբանության մեջ կոմբինատորային մեթոդի հիմնադիրներից է: Լուլի. 1301թվականին եղել է Կիլիկիայի Այաս քաղաքում, ուր գրել է աստվածաբանական մի եյւև (De iis quae homo de Deo debet credere), հավանաբար նաև քարո¬զել է, սակայն քաղ. անբարենպաստ պայմանների պատճառով այնտեղից հեռացել է (տես Ալիշան Ղ., Աիսուան, [[1885]], էջ 394): Պոեմների և փիլ. վեպի հեղինակ է: Գրել է կատալոներեն և արաբերեն, սակայն առավելապես պահպանվել են լատ. թարգմանությունները: {{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Իսպանացի գրողներ]]
163 389

edits