«Լուսաստվեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Լուսաստվեր, օբյեկտի վրա լուսավոր և մութ շերտերի տարաբաշխումը, որը պայմանավորված է լուսավորությա...»:
(Տարբերություն չկա)

13:07, 5 Մարտի 2015-ի տարբերակ

Լուսաստվեր, օբյեկտի վրա լուսավոր և մութ շերտերի տարաբաշխումը, որը պայմանավորված է լուսավորությամբ, մակերեսի ձևով ու ֆակտուրայով և հնարավոր է դարձնում տեսողությամբ ընկալելու ծավալն ու ռելիեֆը: Գեղանկարչության մեջ և գրաֆիկայում լուսաստվերը տարբեր ուժգնության գույների կամ մեկ գույնի նրբերանգների բաշխումն է, որը հնարավորություն է ընձեռում լուսաօդային միջավայրում ընկալել պատկերված առարկայի ծավալայնությունը: Լուսաստվերի աստիճանավորումը պայմանավորված է լուսավորության բնույթով, առարկայի ծավալաձևի յուրահատկությամբ, շրջապատող պայմաններով: Լուսաստվերի հնարքներին դիմել են դեռևս անտիկ շրջանի գեղանկարիչները: Լուսաստվերը և նրա տեսությունը մշակել են Վերածննդի վարպետները (հատկապես՝ Լեոնարդո դա Վինչին):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։