«Ֆլուորեսցենցիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 14.
Որպես կանոն, ֆլուորեսցենց առաքման սպեկտրը էլեկտրոնային կլանման սպեկտրի հայելային անդրադարձումն է։ Այս երևույթը կապված է Ֆրանկ-Կոնդոնի սկզբունքի հետ, համաձայն որի էլեկտրոնային անցումների ժամանակ միջուկների տեղաշարժ տեղի չի ունենում և այդպիսի անցումները Յաբլոնսկու դիագրամում պատկերվում են ուղղահայաց գծերով։ Սա նշանակում է, որ ֆլուորոֆորի գրգռված վիճակում տատանողական մակարդակները նման են հիմնական վիճակի տատանողական մակարդակներին։
===Ստոքսյան շեղում===
Ֆլուորոֆորի գրգռումը, որպես կանոն, տեղի է ունենում մինչև որոշակի տատանողական մակարդակը (S1 կամ S2)։ Որից հետո տեղի է ունենում արագ ապագրգռում մինչև ամենացածր տատանողական մակարդակը՝ S1։ Այս պրոցեսը կոչվում է ներքին կոնվերսիա, որը տեղի է ունենում 10exp(10<sup>-12)</sup> վ ընթացքում։ Մոլեկուլները, որոնք գտնվում են S1 վիճակում, կարող են անցնել նաև առաջին տրիպլետ մակարդակը՝ T1։ Այդպիսի անցումը կոչվում է միջհամակարգային անցում։ Էներգիայի այսպիսի կորուստներով է պայմանավորված այն հանգամանքը, որ առաքման ազդանշանը, ի տարբերություն կլանման, շեղված է դեպի ավելի [[ալիքի երկարություն|երկարալիքային]] մարզըտիրույթ, և որըինչը ստացել է ''ստոքսյան շեղում'' անվանումը։
 
==Կիրառությունները==
Ֆլուորեսցենց սպեկտրոսկոպիան մեծ նշանակություն ունի կենսաբանական համակարգերի ուսունասիրման համար։ Դա հիմնված է այն հանգամանքի վրա, որ կենսամոլեկուլներում տեղի ունեցող պրոցեսները անմիջական դրսևորում են ունենում ֆլուորեսցենց սպեկտրներում։ Մասնավորապես, ֆլուորեսցենց սպեկտրոսկոպիայի օգնությամբ հնարավոր է ուսումնասիրել սպիտակուցների հետ տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունները՝ դենատուրացումը։ Ի հաշիվ այն բանի, որ տրիպտոֆանի ֆլուորեսցենցիան շատ զգայուն է միջավայրի փոփոխությունների նկատմամբ, այն անմիջականորեն արձագանքում է սպիտակուցի կառուցվածքային փոփոխություններին։