«Ֆլուորեսցենցիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Ֆլուորեսցենցիան''' մասնիկների կողմից լույսի [[ֆոտոն]]ների առաքման երևույթն է։ Ընդհանրապես, էլեկտրոնային գրգռված վիճակներից ֆոտոնների առաքման պրոցեսը կոչվում է լյումինեսցենցիա։[[լյումինեսցենցիա]]։ Լյումինեսցենցիայի տարատեսակներից է ֆոտոլյումինեսցենցիան, որն իր հերթին ընդգրկում է երկու երևույթ՝ ֆլուորեսցենցիա և ֆոսֆորեսցենցիա՝ կախված հիմնական և գրգռված վիճակների բնույթից։ Սինգլետ գրգռված վիճակում բարձր և ցածր էներգետիկ մակարդակներում գտնվող էլեկտրոնների սպինները ունեն հակառակ ուղղվածություն։ Այլ կերպ ասած, այդ էլեկտրոնների սպինները զույգված են։ Տրիպլետ վիճակում վերջիններս զույգված չեն, այսինքն ունեն միևնույն ուղղությունը։ Գրգռված սինգլետ վիճակից հիմնական սինգլետ վիճակի անցնելիս էլեկտրոնի սպինի փոփոխություն չպետք է տեղի ունենա, ինչը սակայն տեղի ունի տրիպլետ վիճակից հիմնական սինգլետ վիճակի անցնելիս։ Ֆլուորեսցենցիան ֆոտոնների այնպիսի առաքումն է, որի դեպքում էլեկտրոնների սպինների փոփոխություն տեղի չի ունենում։ Իսկ ֆոսֆորեցենցիան այն առաքումն է, որը տեղի է ունենում տարբեր մուլտիպլետության վիճակների միջև անցումների ժամանակ (հիմնականում՝ գրգռված տրիպլետից հիմնական սինգլետ վիճակի անցնելիս)։ Որպես կանոն, ֆոսֆորեսցենցիան, ի տարբերություն ֆլուորեսցենցիայի, շեղված է դեպի ավելի երկարալիքային մարզը, ինչը պայմանավորված է առաքման ժամանակ տեղի ունեցող էներգիայի կորուստներով։
Լույսի կլանման և առաքման պրոցեսները պատկերված են Յաբլոնսկու դիագրամում։ .