«Լոխման»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Լոխման''', Լոխման (Lokman, Lukman), արաբական առասպելական իմաստուն, որի անունը ավանդաբար փոխանցվել է ա...»:
 
No edit summary
Տող 1.
{{կատեգորիա չկա}}'''Լոխման''', Լոխման (Lokman, Lukman), [[արաբ]]ական առասպելական իմաստուն, որի անունը ավանդաբար փոխանցվել է [[արաբ]]ական [[առած]]ների ու [[առակ]]ների միջոցով: Լոխման անունով հայտնի է 2-3 անձնավորություն: Ամենից վաղ հայտնի Լոխման, ըստ ավանդության, ապրել է [[նախաիսլամ]]ական շրջանում: Մյուսը, որը կրել է «իմաստուն» ([[հեքիմ]]) մականունը, հիշատակվում է [[Ղորան]]ի 31-րդ [[սուրահ]]ի խորագրում, ըստ աղբյուրների, եղել է [[նուբիա]]կան [[բռնապետ]] և ապրել [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] Դավթի ժամանակներում: Այս Լոխմանին վերագրում են իմաստուն շատ [[ասույթ]]ներ, [[ոտանավոր]]ներ, [[առած]]ներ, որոնք ավելի հին են, քան նրա մասին եղած բազմաթիվ զրույցներն ու [[առակ]]ները, որոնք տարածված են Արևելքում և ընդհանրություններ ունեն [[Եզոպոս]]ի, [[Սինտիպ]]ի, [[Ւփկար]]ի [[առակ]]ների ու զրույցների հետ: [[Արաբ]] [[գրող]]ները Լոխմանի առակների մասին ոչ մի տեղ չեն հիշատակում, թեև դրանք գոյություն են ունեցել 13XIII-րդ դարից: Լոխման. հայ [[Բանահյուսություն|բանահյուսութբանահյուսության]]յան մեջ հանդես է եկել որպես իմաստուն բժիշկ, որը, բնության գաղտնիքները յուրացնելով, կենդանացնում է մեռած մարդկանց, երիտասարդացնում ծերերին, հասկանում կենդանիների ու թռչունների լեզուն: Լոխման. ընկալվում է նաև բժիշկ իմաստով:
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լոխման» էջից