«Բզնունիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
[[Խոսրով Կոտակ]]ի ժամանակ տոհմի տանուտեր Դատաբեն Բզնունին, չենթարկվելով կենտրոնաձիգ իշխանությանը, ապստամբեց արքայի դեմ։ [[Մամիկոնյաններ|Վաչե Մամոկոնյանը]] Առեստի ճակատամարտում ջարդում է ապստամբների մի մասին, իսկ մնացած մասը փախուստի է դիմում։ Դատաբեն Բզնունուն շղթայակապ բերում են արքայի մոտ, և ըստ ժամանակի պատժի միջոցների, նրան մահվան են դատապարտում դավաճանի նման՝ քարկոծելով։
Սակայն Բզնունյաց ավատատիրական վերնախավը դեռ գոյություն ուներ և նահապետական կարգերին հավատարիմ այդ տունը դեռ պահպանում էր նախկին անհնազանդ ու ինքնիշխան կացութաձևը, ուստի Վաչե Մամիկոնյանին հրաման տրվեց՝ ոչնչացնելու դավադրության մասնակից ողջ տանուտիրական ավագանին, որից հետո Բզնունյաց տիրույթները բռնագրավվում են և միացվում արքայական կալվածքներին։ Հետագայում, որպես բռնագրավված գավառ, շնորհման կարգով այն հանձնվում է Աղբիանոս եպիսկոպոսին, քանզի եկեղեցին սահմանափակվում էր հեթանոսական տաճարապատկան հողերով և բռնագրավված տիրույթների ստացմամբ։ Չնայած տոհմի տանուտիրական վերնախավի վերացմանը, Բզնունյաց տոհմը կարողացավ պահպանել իր գոյությունը ավատատիրական կարգի մեջ: 6-7-րդ դարերում հիշատակվում են Բզնունյաց եպիսկոպոսներ, տարբեր ձեռագրերի հիշատակարաններում հանդիպում ենք պատվիրատու և ստացող Բզնունի վարդապետներ, ինչը խոսում է նրանց ավատատիրական և ազնվական աստիճանի պահպանման մասին։
Մշտապես վառ էր հիշողությունը տեղանունների նկարագրության ժամանակ: ՕրիակՕրինակ 13-րդ դարում
Խլաթը հիշատակվում է որպես «քաղաք Բզնունյաց Խլաթն» :
[[Պատկեր:Լևոն Բզնունի.jpg|մինի|աջից|Լևոն Բզնունի]]Տոհմի ոչնչացում ասելով միանշանակ հասկացվում է տոհմական ավագանու ու տանուտիրական իշխանության վերացումը, քանզի տոհմի հազարավոր անդամներ խնամիական ու պաշտոնակատար բազմաթիվ կապերով կապված ու սերտաճած էին պետության բոլոր տարածքներում ու բնագավառներում, այն էլ դեռևս դարավոր հեռավորությունից։