«Գլաձորի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, փոխարինվեց: այլոք → այլք
Տող 39.
== Պատմություն ==
 
Հայաստանում «Համալսարան» բառը կար վաղնջական ժամանակներից ի վեր։ Այն գրանցված էր մեսրոպատառ առաջին մատյանների էջերում և պիտի իրականանար։ Համալսարանատենչ հայ երիտասարդները թափառում էին օտար երկրներում և օտար հողի վրա կրթություն ստանում։ Սակայն գալով հայրենի հողի վրա նրանք ջանքեր էին դնում իրենց գիտելիքները մայր հողի վրա ստեղծելով կրթական օջախներ։ Սովորեցնում էին այն գրքերով, որ բերել էին իրենց հետ և նրանցով, որ ստեղծել էին իրենք՝ մեր պատմահայ [[Մովսես Խորենացի]]ն, նրա դասակից [[Դավիթ Անհաղթ]]ը, հանրագիտակ Անանյա Շիրակացին և այլոք։այլք։ Սակայն դարեր փայփայած համալսարան անվան համար բախտը ստեղծեց մի դպրոց, որը պիտի բացվեր [[թաթար-մոնղոլներ]]ի տիրապետության դժնդակ տարիներին։ Դա [[Սյունյաց նահանգ]]ի Վայոց ձորում հիմանադրված դպրոցն էր, որը հետագայում պիտի կոչվեր Գլաձորի համալսարան։ Նրա օրրանն էր Գլաձորի կամ Աղբերի վանքը, հիմնադիրը՝ Ներսես Մշեցին, [[Մուշ]] քաղաքից, որը շնորհաշար [[Վարդան Արևելցու]] սանն էր։ Այն բացվել է '''1280-ական թթ'''. և գոյատևել է '''60 տարի'''։ Դասավանդվող լեզուն [[հայերեն]]ն էր և սերտորեն կապված հայրենի մշակույթի հետ։ Գլաձորի հովանավոր եղավ Վայոց ձորի նահանգապետ Պրոշ Իշխան Յաղբագյանը։ Համալսարանը գտնվում էր Պրոշի իշխանանիստ Արկղունք ավանի մոտ։ Երբ '''1284 թ-ին''' իր մահկանացուն կնքեց համալասարանի հիմնադիր և տնօրեն [[Ներսես Մշեցի]]ն, Պրոշի հորդորներով տնօրեն դարձավ [[Եսայի Նչեցի]]ն։
Գլաձորի բարձր դպրոցը ուներ երեք լսարան՝
# Եկեղեցական և աշխարհիկ դպրության լսարան