«Ներսես Լամբրոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: եւ → և (4) oգտվելով ԱՎԲ
չ կետադրական, փոխարինվեց: այլոք → այլք
Տող 9.
 
== Գրական ժառանգությունը ==
Ներսես Լամբրոնացին թողել է գրական հարուստ ժառանգություն։ Հռոմկլայի համագումար ժողովին ([[1179]]) արտասանած «Ատենաբանութիւն» ճառը համարվում է հրապարակախոսության լավագույն կոթող։ Ճարտասանական բարձր արվեստով և հրապուրիչ ոճով հեղինակը քննում է քրիստոնեական բարոյականության կանոնները, դատապարտում դրանցից շեղումները։ «Թուղթ առ Լևոն արքայն» երկը հայ բանավիճային գրականության ընտիր նշումներից է, որով Ներսես Լամբրոնացին ջանացել է հերքել [[Գրիգոր Տուտեորդի|Գրիգոր Տուտեորդու]] և այլոք՝այլք՝ իր դեմ հարուցած մեղադրանքները բյուզանդական կողմնորոշման մեջ։ Որպես երաժիշտ, Ներսես Լամբրոնացին հորինել է ավելի քան երկու տասնյակ շարականների եղանակներ, գրել դրանց բառերը և անձամբ երգել։ Նշանավոր են «Համբարձումն Տեառն» և «Գալուստ Հոգւոյն Սրբոյ» ներբողյանները, [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալուն]] և [[Պահլավունիներ|Պահլավունյաց]] տոհմին նվիրված «Գովեստ ներբողական, պատմագրական բանիւ» չափածո երկը։
 
Մեկնություններից լավագույնն է «Մեկութիւն խորհրդոյ պատարագին» երկը։ Կարևոր են նաև Ներսես Լամբրոնացու թարգմանությունները, հատկապես քաղաքացիական և զինվորական օրենքները։ Հեղինակի որոշ երկեր չեն պահպանվել։