«Գանգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Գանգ ՀոթՔաթ գործիքով
Տող 11.
* որոշ կենդանիների մոտ կրում է եղջյուրներ, որոնք ամրանում են ճակատային մասին
==Կառուցվածք==
Գանգը կազմված է երկու բաժնից՝ դիմային և ուղեղային։ Ի տարբերություն կենդանիների, մարդկանց մոտ ուղեղային բաժինն ավելի մեծ է։ Բացի [[ստորին ծնոտ]]ից գանգի մնացած բոլոր ոսկրերը միացած են անշարժ։ Գանգի դիմային բաժինը կազմված է 15 ոսկրից, որոնց մի մասը կենտ է, մյուս մասը` զույգ: Գանգի դիմային բաժնի ոկրերից են [[ակնակապիճ]]ները, որտեղ տեղակայված են [[աչք]]երը, [[այտոսկր]]երը, տորին և վերին [[ծնոտ]]ը:Գանգի ուղեղային և դիմային բաժինների ոսկրերը միացած են իրար անշարժ`բացառությամբ ստորին ծնոտի, որը կարող է շարժվել բոլոր ուղղություններվ: Դա հնարավորություն է տալիս մարդուն ծամելու և խոսելու, քանի որ ստորին ծնոտին միանում են խոսելուն մասնակցող մկանները: Գանգի ուղեղային բաժինը կազմված է վեց ոսկրերից` կենտ ճակատային ու ծոծրակային և զույգ գագաթային և քունքային:
 
==Մարդու գանգ==
Մարդու և [[մարդանման կապիկ|մարդանման կապկի]] գանգի տարբերությունը հիմնականում կայանում է նրանում, որ մարդու գանգն իր ձևով հարմարեցված է ուղղաձիգ քայլվածքին։ Գանգը հավասարակշռված է [[ողնաշար]]ի վրա, այդ իսկ պատճառով պարանոցային բաժնի մկանները ավելի թույլ են զարգացած, իսկ գանգն ավելի բարակ է։ Մարդու մոտ դիմային բաժինն ավելի տափակ է, իսկ ծավալը՝ ավելի մեծ։ Դրա հիմնական պատճառն այն է, որ մարդու մոտ ուղեղի ծավալն ավելի մեծ է։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գանգ» էջից