Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 110 բայտ, 4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
}}
{{Պարբերական համակարգի տարր|align=center|fontsize=100%|number=82}}
'''Կապար''' ({{lang-la|Plumbum}} ) [[քիմիական տարր]] է, որի նշանն է '''Pb''' և ատոմային թիվը՝ 82։ Դյուրահալ, արծաթափայլ [[մետաղ]] է։ Գտնվում է պարբերական համակարգի 4-րդ խմբի գլխավոր ենթախմբում: ՊարոինակումՊարունակում է պրոտոնների յուրահատուկ շարք: Կարող է հանդես գալ պարզ նյութի ձևով (CAS-համարը: 7439-92-1), զիջող, համեմատաբար ցածր հալման ջերմաստիճանով, արծաթագույն, սպիտակ մետաղ է: Դեռևս հայտնի է հնագույն ժամանակներից<ref>{{cite web|url=http://onx.distant.ru/elements/82-pb.htm|title=Pb — свинец|publisher=РХТУ|accessdate=2013-08-20|archiveurl=http://www.webcitation.org/6J71FBx1s|archivedate=2013-08-24}}</ref>:
 
== Ֆիզիկական հատկություններ ==
Կապարի առանձնահատկություններն են՝ բարձր [[խտություն]]ը, փափկությունը, կռելիությունը և առաձգականությունը։ Մյուս [[մետաղ]]ների համեմատ ունի թույլ [[էլեկտրահաղորդականություն]], կորոզիայի հանդեպ դիմացկունություն և օրգանական նյութերի հետ ռեակցիայի մեջ մտնելու ընդունակություն։
 
Այլ մետաղների չնչին քանակությունները նշանակալիորեն փոխում են կապարի հատկությունները՝ [[Պղինձ|պղնձի]] ծարիրի փոքր քանակության ավելացումը մեծացնում է [[համաձուլվածքներ|համաձուլվածք]]ի ամրությունը և ծծմբաթթվից բարելավում է կորոզիայի հանդեպ դիմադրողականությունը։ Մի քանի այլ մետաղներ նույնպես բարելավում են միայն կարծրությունը, ինչպես, օրինակ, [[կադմիում]]ը, [[անագ]]ը կամ [[տելուր]]ը։ Այնպիսի մետաղներ, ինչպիսին են [[կալիում]]ը կամ [[կալցիում]]ը, նույնպես ունեն այդպիսի հատկություն, սակայն, նրանք թուլացնում են քիմիական կայունությունը։ Մյուս կողմից, կապարի պարունակությունը զգալիորեն վատացնում է նյութերի որակը, օրինակ՝ կապարի փոքր քանակությունը նվազեցնում է [[պողպատ]]ի առաձգականությունը։
{| class="toccolours sortable" border=1 cellspacing=0 cellpadding=2 style="text-align: center; border-collapse:collapse;" width=60%
|+ '''Կապարի խտությունը կախված ջերմաստիճանի փոփոխությունից'''
[[Պատկեր:Calcite-Galena-elm56c.jpg|մինի|աջից|Կապարի հանքաքարը]]
[[Պատկեր:Lead glazed ceramic cup Tang China 8th century.jpg|մինի|ձախից|Կերամիկական բաժակ պատված կապարով]]
Կապարը թունավոր մետաղ է և մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ [[Առողջապահության համաշխարհային կազմակերպություն|Առողջապահության համաշխարհային կազմակերպության]], [[ՄԱԿ]]-ի Շրջակա միջավայրի ծրագրի, Թունավոր նյութերի և հիվանդությունների վերահսկման ամերիկյան գործակալության և տարբեր երկրներում նմանատիպ այլ պետական կազմակերպությունների կողմից դասվում է առաջնային աղտոտող նյութերի շարքին: Կապարի լայն կիրառումն աշխարհի շատ մասերում հանգեցրել է բնապահպանական և առողջապահական լուրջ խնդիրների: Շրջակա միջավայրի աղտոտման կարևոր աղբյուրներից են, մասնավորապես, կապարի երկրորդային հումքի արդյունահանումը, հալումը, արդյունաբերական արտադրությունը և վերամշակումը: Որոշ երկրներում դեռևս շարունակվում է կապար պարունակող ներկերի և էթիլացված բենզինի կիրառումը: [[Բենզին]]ը մշակման ընթացքում հարստացնում են կապարով, քանի որ այն նպաստում է մարտկոցի լավ աշխատանքին: 70-80-ական թվականներին այդ խնդիրը սկսվեց շոշափվել ամբողջ աշխարհում: Նկատի ունենալով այն, որ կապարը լուրջ հետևանքներ է ունենում մարդու առողջության, բնական միջավայրի և կենդանական աշխարհի վրա, որոշվեց դադարեցնել բենզինը կապարով հարստացնելու գործընթացը: [[Հայաստան]]ի կառավարությունը [[2000]] թվականինին որոշում կայացրեց հանրապետություն ներմուծել միայն կապար չպարունակող բենզին: Կապարն ամենից շատ օգտագործվում է շարժիչային փոխադրամիջոցների համար կապարաթթվային մարտկոցների արտադրությունում: Այն կիրառվում է նաև այնպիսի ապրանքների արտադրությունում, ինչպիսիք են գունանյութերը, ներկանյութերը, գունավոր ապակին, բյուրեղապակյա սպասքը, ռազմական տեխնիկան, կերամիկական ջնարակը, զոդանյութերը, ոսկերչական իրերը, խաղալիքները, որոշ կոսմետիկական միջոցներ և այլն: Խմելու ջուրը, որը հոսում է կապարե խողովակների կամ կապար պարունակող զոդանյութով եռակցված խողովակների միջով, նույնպես կարող է պարունակել կապար:
 
Աղյուսակում բերված է բնության մեջ կապարի տարածվածության որոշ պարամետրեր ըստ Ա. Պ. Վինոգրադովի <ref name="кларк">''Войткевич Г. В., Мирошников А. Е., Поваренных А. С., Прохоров В. Г.'' Краткий справочник по геохимии. — {{М}}: Недра, 1970.</ref>:
1001

edits