«Բազմաբնույթ մտածողության տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Բազմաբնույթ մտածողության տեսություն''', [[Հովարդ ԳարդներիԳարդներ]]ի կողմից [[1983]] թվականին առաջարված տեսություն` ինտելեկտի[[ինտելեկտ]]ի մոդել, որն ինտելեկտը դիտում էր տարաբնույթ կոնկրետ (առաջին հերթին զգայական) պայմաններում:
 
Բազմաբնույթ մտածողության տեսությունն ամբողջությամբ ներկայացվել է Հովարդ Գարդների «Գիտակցության կառուցվածքը» (1983) գրքում: Հովարդ Գարդները գտնում էր, որ յուրաքանչյուր մարդու հատուկ է [[Մտածողություն|մտածողության]], [[ընկալում|ընկալման]] և իմաստավորման բազմապիսի ձևեր, ըստ այդմ` [[ուսուցում]]ը պետք է ուղղված լինի մարդուն հատուկ մտածողությունների բավարարմանը: Այդպիսի ուսուցումը ոչ միայն աշակերտի կողմից ուսումնական նյութի յուրացման հնարավորություն է ընձեռում, այլև նպաստում է մտածողության մյուս տեսակների զարգացմանը: Գարդներն առանձնացնում էր մտածողության 7 տիպեր<ref>Slavin, Robert (2009) ''Educational Psychology'', p. 117 ISBN 0-205-59200-7</ref>.
 
*''Լեզվական [[մտածողություն]]''ը խոսակցական և գրավոր լեզվի զգացողությունն է, լեզուն սովորելու կարողությունը և որոշ նպատակներին հասնելու համար լեզուն կիրառելու հնարավորությունը։ Այն ներառում է [[լեզու]]ն՝ որպես հռետորական կամ բանաստեղծական արտահայտման միջոց կիրառելու կարողությունը, ինչպես նաև որպես տեղեկատվությունը մտապահելու միջոց։միջոց <ref name=G-H />։
 
*''Տրամաբանական-մաթեմատիկական մտածողությամբ'' աշակերտները կարողանում են տրամաբանական գործողություններ կատարել և տեսնել երևույթների միջև եղած կապը, ընկալել պատճառահետևանքային կապերը, երևույթի և ամբողջական գործընթացի միջև կապերը, վերացարկումներ անել:
 
*''Տարածական մտածողությունը'' ներառում է ընդարձակ և ավելի սահմանափակ տարածությունների ճանաչման և նրանց օգտագործման ներուժը։
 
*''Երաժշտական մտածողությունը'' ներառում է գործիքների վրա նվագելու, ստեղծագործելու և երաժշտության գնահատման կարողությունները։ Այն հնարավորություն է տալիս ճանաչել ու ստեղծել երաժշտական ձայներ, տոներ և [[ռիթմ]]եր<ref name=G-H>{{Citation|author=Gardner, H., & Hatch, T. |title=Multiple intelligences go to school: Educational implications of the theory of multiple intelligences|doi=10.3102/0013189X018008004|url=http://www.sfu.ca/~jcnesbit/EDUC220/ThinkPaper/Gardner1989.pdf|year=1989|journal=Educational Researcher|volume=18|issue=8|pages=4|last2=Hatch}}</ref>:
 
*''Մարմնաշարժողական մտածողությունը'' հիմնախնդիրների լուծման ժամանակ տալիս է ամբողջ մարմինը կամ նրա մասերը կիրառելու հնարավորություն։ Այն մարմնի շարժումները համակարգելու համար մտավոր կարողություններն օգտագործելու միջոց է։
 
*''Միջանձնային մտածողությունը'' վերաբերում է այլ մարդկանց մղումները, [[դրդապատճառ]]ներն ու ցանկությունները։ Այն մարդկանց հնարավորություն է տալիս արդյունավետ համագործակցել միմյանց հետ։ Մանկավարժները, առևտրի բնագավառի աշխատողները, հոգևոր և քաղաքական առաջնորդներն ու խորհրդատուները լավ զարգացած միջանձնային մտածողության կարիք ունեն:
 
*''Ներանձնային մտածողությունը'' տալիս է ինքն իրեն, իր [[զգացմունք]]ները, մտահոգություններն ու մղումները հասկանալու հնարավորություն։ Սա սեփական արդյունավետ աշխատանքը հասկանալու ունակությունն է, որի մասին տվյալները, տեղեկություններն օգտագործվում են մեր կյանքը կարգավորելու համար։
 
Հ. Գարդների և նրա գործընկերների համապատասխան հետազոտությունների արդյունքում ավելացվեցին մտածողության ևս 3 տիպ՝ բնական, իրական (էքզիստենցիալ) և հոգևոր։տիպեր.
 
*''Բնագիտական մտածողությունը'' հնարավորություն է ստեղծում բնության տարրերը տեսնել փոխկապակցության մեջ: Կիրառելով մտածողության այս ձևը` մարդը կարող է պատկերացում կազմել արտաքին (բնական, կենդանական, տիեզերական) աշխարհի մասին: Տեսնելով և լսելով պատմություններ կենդանիների կամ երևույթների մասին` նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերում այնպիսի առարկաների նկատմամբ, ինչպիսիք են [[բուսաբանություն]]ը, [[կենսաբանություն]]ը, [[անատոմիա]]ն, [[աստղաբանություն]]ը, [[օդերևութաբանություն]]ը:
 
*''Հոգևոր մտածողությունն'' արտահայտում է հոգևոր ոլորտը: Գարդները գտնում է, որ հոգևոր մտածողության ձևակերպման հետ կապված որոշ բարդություններ կան: Ըստ նրա` լավ կլինի մի կողմ դնել «հոգևոր» բառը` իր իմաստային բարդությամբ, փոխարենը խոսել այնպիսի մտածողության մասին, որն ուսումնաիրում է իրականությունն իր բազմաբնույթ դրսևորումներով:
 
*''Իրական (էքզիստենցիալ) մտածողությունը'' Գարդները համարում է մտածողության բարձրագույն դրսևորում: Այն մարդու կողմից ինքն իրեն հեռավոր տիեզերական աշխարհի հետ կապի մեջ տեսնելու կարողություն է:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}