«Լիդիերեն»–ի խմբագրումների տարբերություն

լեզու
Content deleted Content added
Նոր էջ «'''Լիդիերեն''', պատմական Լիդիայի բնակիչների լեզուն (մեռած մ. թ. ա. 8-րդ — 3-րդ դդ.): Հատկացվում է հնդեվ...»:
(Տարբերություն չկա)

17:30, 2 Մարտի 2015-ի տարբերակ

Լիդիերեն, պատմական Լիդիայի բնակիչների լեզուն (մեռած մ. թ. ա. 8-րդ — 3-րդ դդ.): Հատկացվում է հնդեվրոպական լեզվաընտանիքի խեթալուվիական (հին անատոլիական) խմբին: Ներկայացվել է նաև ասիանական լեզվախմբում: Գրավոր աղբյուրները հնչյունագիր են (հիմնականում տապանագրեր՝ շուրջ 60, (մ. թ. ա. 7-րդ — 4-րդ դդ.): Հնչյունական կազմը ներկայանում է երեք խմբով՝ ձայնավորներ, ձայնորդներ, բաղաձայններ: Անվանական կարգերից են թիվը, հոլովը, սեռը (ընդհանուր և չեզոք): Այբուբենը՝ հունագիր, առանձին լրացումներով:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։