«Հաբսբուրգներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Familienwappen Habsburg-Stroehl.jpg|մինի|Զինանշանը]]
{{վիքիֆիկացում}}
 
'''Հաբսբուրգներ''' (Habsburger), թագավորական դինաստիա, որը կառավարել է [[Ավստրիա]]յում 1282-1918-ին, [[Չեխիա]]յում և [[Հունգարիա]]յում՝ 1526-1918-ին (1867-ից՝ [[Ավստրո-Հունգարիա]]յում), [[Իսպանիա]]յում և նրա տիրույթներում՝ 1516-1700-ին, եղել են «Հռոմեական սրբազան կայսրության» կայսրեր 1438-1806-ին (բացի 1742 - 1745)։ 1090-ից Հաբսբուրգները եղել են կոմսեր, [[1135]]-ից՝ լանդգրաֆներ [[Վերին Հռենոս]]ում և [[Միջին Շվեյցարիա]]յում, որտեղ մոտ 1020-ին կառուցել են Հաբսբուրգ ամրոցը (այստեղից էլ՝ Հաբսբուրգ տոհմանունը)։ [[Կառլոս V (Հռոմեական սրբազան կայսրություն)|Կառլոս V]]-ի օրոք (1500-58) Հաբսբուրգների իշխանությանն էր ենթարկվում հսկայական տարածք՝ [[Գերմանիա]]ն, [[Ավստրիա]]ն, [[Հոլանդիա]]ն, [[Չեխիա]]ն, [[Հունգարիա]]ն, [[Իտալիա]]յի մի մասը, [[Իսպանիա]]ն և նրա ամերիկյան գաղութները։ 1521-22-ի պայմանագրով Կառլոս V Հաբսբուրգի ավստրիական ժառանգական տիրույթները զիջեց եղբորը՝ [[Ֆերդինանդ I]]-ին, որը դարձավ Հաբսբուրգի ավստրիական ճյուղի հիմնադիրը։ [[1556]]-ին Կառլոս V իսպանական գահից հրաժարվեց հօգուտ իր որդի [[Ֆիլիպ II]]-ի, որը դարձավ Հաբսբուրգների իսպանական ճյուղի հիմնադիրը։