«Ամինաթթու»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2890 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
1.Ամինաթթուների կարևորագույն հատկություններից է պեպտիդների առաջացումը:
 
2.միջմոլեկուլային դեհիդրատացում α-ամինաթթուների միջև,ցիկլիկ դիպեպտիդների (դիկետոդիկետոպիպերազինների) առաջացումով:
 
3.Ամինաթթուների դեզամինացման եղանակները զանազան են և պայմանավորված են կենսաբանական համակարգերում գործող ֆերմենտների բնույթով:Մանրէների մոտ կատարվում է β-ամինաթթուների ներմոլեկուլային դեզամինացում:Կարևոր նշանակություն ունի ասպարագինաթթվի դեզամինացումը,որը կատարվում է այս մեխանիզմով ասպարտազ ֆերմենտի ազդեցությամբ ֆումարաթթվի առաջացումով:
 
բ)Կաթնասունների մոտ ամոնիակը հիմնականում առաջանում է ամինաթթուների օքսիդացնող դեզամինացման ճանապարհով:Հյուսվածքների ֆիզիոլոգիական pH-ի պայմաններում առավել ակտիվ է ընթանում գլուտամինաթթվի ֆերմենտային դեզամինացումը գլուտամատդեհիդրոգենազ ֆերմենտի մասնակցությամբ:Ռեակցիայի առաջին փուլում օքսիդացման հետևանքով առաջանում է իմինաթթու,որը ինքնաբերաբար ենթարկվում է հիդրոլիզի,անջատելով ամոնիակ և վերածվելով կետոթթվի:
 
գ.հիդրօքսի խումբ պարունակող ամինաթթուները ենթարկվում են դեհիդրատացնող դեզամինացման (էլիմինացում-հիդրատացում),կետոթթուների առաջացումով:
 
Նման եղանակով է կատարվում ցիստեինի դեսուլֆհիդրինային դեզամինացումը:
 
4.Ամինաթթուներ դեկարբօքսիլացումը լաբորատոր պայմաններում,in vitro,կատարվում է բարձր ջերմաստիճանում Ba(OH)<sub>2</sub> ներկայությամբ ամինների առաջացումով:Կենդանի օրգանիզմներում դեկարբօքսիլացումը ընթանում է դեկարբօքսիլազ ֆերմենտների մասնակցությամբ և արդյունքում առաջանում են բիոգեն ամիններ:
 
[[Պատկեր:Histidine decarboxylase.svg|thumb|Հիստիդինի դեկարբօքսիլացումը]]
 
5.Ալդոլային ճեղքման եղանակով սերինից և տրեոնինից կարող է առաջանալ գլիցին:
 
6.γ և δ-ամինաթթուների ներմոլեկուլային դեհիդրատացման արդյունքում առաջանում են ցիկլիկ ամիդներ,լակտամներ:
 
[[Պատկեր:Lactambildung.png|thumb|Ցիկլիկ ամիդ (լակտամ)]]
 
{{Ամինաթթուներ}}
408

edits