«Պերճ Մինասյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Բժիշկ | անուն = Պերճ Մինասյան | բնօրինակ անուն = Մինասյան (Ավետիսյան) Պերճ | պատկեր = | պ...»:
(Տարբերություն չկա)

18:26, 1 Մարտի 2015-ի տարբերակ

Մինասյան (Ավետիսյան) Պերճ,ծնվել է 1887 թվականին,Կոստանդնուպոլ­սում:

Պերճ Մինասյան
Ծնվել է1887
ԾննդավայրԿոստանդնուպոլ­իս
Մահացել է1917
Մահվան վայրԵրզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբժիշկ
Ծնողներհայր՝ Մինաս Ավետիսյան Բեյ

Կենսագրություն

Հայ­րը` Մի­նաս բեյ Ավե­տի­սյա­նը եղել է Կ. Պոլ­սի Անաս­նա­բու­ժա­կան վար­ժա­րա­նի եր­կա­րա­մյա դա­սա­խո­սը և ան­վա­նի մտա­վո­րա­կան (տե՜ս վե­րև­ում):Նախ­նա­կան կրթու­թյունն ստա­ցել է Կ. Պոլ­սի ազ­գա­յին վար­ժա­րան­նե­րում:1912 թվականին ավար­տել է Կ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­նը և բժշկի վկա­յա­կան ստա­ցել:1914թ. Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմն սկսվե­լուն պես զո­րա­կոչ­վել է օս­մա­նյան բա­նակ,ու­ղարկ­վել Բա­ղեշ (Բիթ­լիս) և 5-րդ զո­րա­բաժ­նի բու­ժա­րա­նի զին­վո­րա­կան բժիշկ նշա­նակ­վել:1915 թվականի հու­լի­սին Երզն­կա­յի հայ բնակ­չու­թյան տե­ղա­հա­նու­թյան օրե­րին ձեր­բա­կալ­վել է և աք­սոր­վել Երզն­կա` բնակ­չու­թյա­նը բժշկա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու հա­մար:Նրան ըն­կե­րակ­ցել է իր նախ­կին հրա­մա­նա­տա­րի թիկ­նա­պահ բու­ժա­կը,որը նույն բու­ժա­րա­նի իր գոր­ ծըն­կեր թուրք բժիշկ­նե­րի թե­լադ­րան­քով Երզն­կա­յի ճա­նա­պար­հին սպա­նել է 28 տա­րե­կան բժշկին:Ոճիրն իրա­կա­նաց­նե­լուց հե­տո ու­ղեկ­ցոր­դը սպան­ված բժշկի մոտ եղած 30 ոս­կին գրպա­նել է,իսկ ժա­մա­ցույցն ու ատր­ճա­նա­կը վե­րա­դար­ձին տվել զո­րա­բաժ­նի բու­ժա­րա­նի բժշկապե­տին:Ըստ բժիշկ-պատմա­բան Վահ­րամ Թոր­գո­մյա­նի` սպան­վել է 1917 թվականին:

Աղբյուրներ

  • Հայ բժշկու­թե­ան տո­ւած զո­հե­րը,ցու­ցա­կագ­րո­ւած վա­ւե­րա­կան փաս­տե­րով, Կ. Պո­լիս, 1919:
  • Թոր­գո­մե­ան Վահ­րամ, Թուրք անաս­նա­բու­ժա­կան վար­ժա­րա­նին հայ դա­սա­ խօս­նե­րը, Տօքթ. Մի­նաս Պէյ անո­ւա­նա­ցանկ (1688-1940), Իս­թան­պուլ, 1940։
  • Կա­րո­յե­ան Գաս­պար, Մեծ Եղեռ­նի նա­հա­տակ հայ բժիշկ­նե­րը (անոնց պատ­գամ­նե­րը), Պոս­թոն, 1957։
  • Սա­հա­կյան Լի­լիկ, Ոճրա­գործ­նե­րը չխնա­յե­ցին նույ­նիսկ մար­դ ու կյան­ք ը փրկող­նե­րին, «Առող­ջա­պա­ հու­թյուն», Երև­ան, 1965, թ. 4։
  • Հայ­րա­պե­տյան Վա­նիկ, Էջեր Հա­յաս­տա­նի դե­ղա­գոր­ ծու­թյան պատ­մու­թյու­նից, Երև­ան, 1990։

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։