«Հյուսիսային Ամերիկա»–ի խմբագրումների տարբերություն

Մայրցամաքի հիմքը կազմում է Հյուսիսամերիկյան հնագույն պլատֆորմը, որի հյուսիսային հատվածը նոր ժամանակներում ([[նեոգեն]]ում) կոտրատվել է, որի շնորհիվ առաջացել են Կանադական Արկտիկական կղզեխումբը և Գրենլանդիան։ Պլատֆորմի վրա ձևավորվել են ընդարձակ հարթավայրեր։ Հյուսիսում՝ Կանադական սարահարթն է, որից հարավ գտնվում են Կենտրոնական և Մեծ հարթավայրերը։ Վերջին երկուսը միասին հաճախ անվանում են Պրերիաների սարահարթ (տափաստանին Ամերիկայում անվանում են [[պրերիա]])։ Հարավում գտնվում են Միսիսիպիի, Ֆլորիդայի և Մերձատլանտյան դաշտավայրերը։
 
Հյուսիսային Ամերիկայի արևմտյան մասով (Ալյասկայից մինչև Պանամա) տարածվում են [[Կորդիլերներ]] կոչվող երիտասարդ բարձր լեռները։ Կորդիլերների որոշ գագաթները հասնում են մինչև 6000 մ.-ի։ Այստեղ է գտնվում Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ [[Մաք Քինլի]]ն, որի բարձրությունը հասնում է 6194 մ.-ի։ Կորդիլերների լեռնային համակարգը ձգվում է մի քանի զուգահեռ շղթաներով, որոնք տեղ-տեղ միմյանցից զգալիորեն հեռվանալով՝հեռանալով՝ գոյացնում են ընդարձակ սարահարթեր ու բարձրավանդակներ։ Այդպիսին են ԱՄՆ-ի տարածքում [[Ժայռոտ լեռներ|Ժայռոտ]] ու Առափնյա լեռների միջև ընկած [[Մեծ Ավազան սարահարթ|Մեծ Ավազան]] սարահարթը և դրանից հարավ ընկած Մեքսիկական բարձրավանդակը։
 
Կորդիլերների համակարգում լեռնագոյացումը դեռ չի ավարտվել, դա են վկայում գործող հրաբուխները (Օրիսաբա, Պոպոկատեպետել) և հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերը։
30 988

edits