«Լև Վիգոտսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 44.
Տանը ստանալով տարրական կրթություն՝ Վիգոտսկին [[Գոմելի մասնավոր գիմնազիա]]յում հանձնում է հինգերորդ դասարանի քննությունները և ընդունվում վեցերորդ դասարան: Վերջին երկու դասարանները հաճախել է Ա.Ե. Ռատների հրեական մասնավոր արական գիմնազիան<ref name=autogenerated3 /><ref name=autogenerated4 /><ref>[http://itls.usu.edu/~mimi/courses/6260/theorists/vygotsky/vygotime.html Time Line of Lev Vygotsky’s Life]</ref>: Մասնավոր ուսուցիչների հետ շարունակում է ուսումնասիրել հին հրեերեն, հին հունարեն, լատիներեն, անգլերեն լեզուները, ինքնուրույն ուսումնասիրում էսպերանտոն: 1931 թվականին ընդունվում է [[Մոսկվայի պետական համալսարան]]ի բժշկական ֆակուլտետը, բայց շուտով տեղափոխվում է իրավաբանական ֆակուլտետ: Որպես ուսանող՝ գրում է «Շեքսպիրի ողբերգությունը Համլետի՝ Դանիայի արքայազնի մասին» 200 էջանոց ուսումնասիրությունը (1916), որը համալսարանն ավարտելիս ներկայացնում է որպես դիպլոմային աշխատանք (հրատարակվել է 1968թ.): 1916 թվականին [[«Նոր ուղի»]] շաբաթաթերթում (այնտեղ աշխատում էր որպես տեխնիկական քարտուղար) տպագրում է հրեաների կյանքին վերաբերող հոդված՝ գրականության թեմայով:
 
1917 թվականին՝ [[հոկտեմբերյան հեղափոխություն]]ից հետո Վիգոտսկին կարճ ժամանակով մեկնում է [[Սամարա]], որից հետո վերադառնում է [[Գոմել]], որտեղ այդ ժամանակ բնակվում էին իրնրա ծնողները <ref>[http://psyjournals.ru/pj/2009/n1/22851_full.shtml И. Е. Рейф «К истории одного автографа Л.Выготского»]</ref>: Այստեղ նա զբաղվում է սոցիալական և մանկավարժական գործունեությամբ: Դերասանների համար գրված նրա նշումներն օգտագործել է իր [[«Մտածողությունը և լեզուն»]] գրքում: Յոթ տարի շարունակ գրականություն է դասավանդում երեկոյան բանվորական դպրոցներում, այնուհետև՝ ուսուցչական քոլեջում:
 
1924 թվականին [[Լենինգրադ]]ում կայացած «Ռեֆլեքսիային և հոգեբանական մեթոդաբանությանը» նվիրված հոգեբանական երկրորդ վեհժողովում 27-ամյա Վիգոտսկու ելույթը ցնցեց [[Ալեքսանդր Լուրիա]]յին, որն այդ ժամանակ [[Մոսկվայի հոգեբանության ինստիտուտ]]ի գիտական քարտուղարն էր: Վերջինս Վիգոտսկուն հրավիրում է Մոսկվա՝ միանալու իր հետազոտական խմբին: 1925 թվականի ամռանը կատարում է իր միակ արտասահմանյան ճանապարհորդությունը. որպես [[Ժողկոմատ]]ի պատասխանատու աշխատող մասնակցում է խուլ ու համր երեխաների լուսավորությանը վերաբերող միջազգային գիտաժողովին, որը տեղի է ունեցել հունիսի 20-24-ին [[Լոնդոն]]ում <ref>van der Veer, R. & Zavershneva, E. (2011). [http://www.springerlink.com/content/375141xv6284506g/ To Moscow with Love: Partial Reconstruction of Vygotsky’s Trip to London]. ''Integrative Psychological and Behavioral Science'', 45(4), 458—474 ([http://www.springerlink.com/content/375141xv6284506g/fulltext.html ''html''], [http://www.springerlink.com/content/375141xv6284506g/fulltext.pdf ''pdf''])</ref><ref>ван дер Веер, Р. & Завершнева, Е. (2012). [http://www.researchgate.net/publication/230786721_P__..____(-_1925_._) «To Moscow with love»: Реконструкция поездки Л. С. Выготского в Лондон] // Вопр. психол. 2012. № 3. С. 89—105</ref>: Աշխատել է նաև [[Մոսկվա]]յի, [[Լենինգրադ]]ի, [[Խարկով]]ի պետական, կրթական, բժշկական, գիտահետազոտական մի շարք կազմակերպություններում: