«Վազիրիստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 24.
| քարտեզ = [[Պատկեր:Map of FATA in Pakistan.PNG|270px]]
}}
 
'''Վազիրիստանը''' ([[պարսկերեն]]՝ وزيرستان) լեռնային շրջան է [[Պակիստան]]ի հյուսիս-արևմուտքում, [[Աֆղանստան]]ի սահմանի մոտ։ Կազմված է Հյուսիսային և Հարավային Վազիրիստաններից, որոնք մտնում են [[Դյուրանի գիծ|Ցեղերի տարածքի]] մեջ։
 
== Ընդհանուր նկարագրություն ==
Տարածք 11 585 կմ² է։ Վազիրիստանը գտնվում է [[Փեշավար]]ից դեպի արևմուտք, Քուրրամ և Քայրու միջագետքից մինչև [[Գոմալ]] գետը։ Բնակչությունը 791 087 մարդ է ([[1998]]) և դրանք հիմնականում [[փուշթու]]նական ցեղեր են։
 
== Բնակչություն ==
 
Վազիրինգստանի յուրաքանչյուր մասի բնակչությունն ունի իր առանձնահատկություններ, չնայած որ երկու խումբն էլ խոսում են Վազիրվոլա լեզվով, ինչը [[Փուշտու լեզու|փուշտու]] լեզվի հարավային բարբառն է։ Վազիրինգստանի բնակիչները հնուց ունեն զինվորական, ռազմական ժողովրդի բնորոշում, որ հայտնի է իր արյան փոխհատուցման սերնդային ավանդույթներով։ Փուշտուի ցեղային և կրոնական առաջատարները ավանդապես ներկայացված են [[Պակիստան]]ի խորհրդարանում։ Տոհմերը ստորաբաժանվում են խմբերի, որոնք կառավարվում են գյուղերի առաջնորդների կողմից և ժամանակ առ ժամանակ հավաքվում տոհմական խոհուրդներում՝ լոյա–ջիրգայում, հասարակական հարցեր և խնդիրներ քննարկելու համար։
Վազիրիստանական փուշտուների կյանքը չափազանց պահպանողական է և դավանաբանական առումով։ Կանայք իրենց հեռու են պահում ուրիշներից, յուրաքանչյուր տնային տնտեսություն պետք է ղեկավրվի բացառապես տղամարդու կողմից։
 
== Պատմություն ==
 
[[1893 թվական]]ից սկսած՝ Վազիրիստանը տարածաշրջան է, որը փաստացիորեն անկախ է ինչպես անգլիական դոմինիոններից, այնպես էլ աֆղանական կառավարությունից։
 
[[1947 թվական]]ին Վազիրիստանը մտավ անկախ [[Պակիստան]]ի կազմի մեջ։
 
[[2001 թվական]]ից սկսած՝ Վազիրիստանը համարվում է Թալիբան շարժման հիմնավայրերից մեկը։ Թալիբները [[2004 թվական]]ից գրեթե ամբողջովին գրավել են շրջանի փաստացի իշխանությունը։
 
== Արտաքին հղումներ ==
 
* [http://www.khyber.org/images/maps/waziristan.gif Վազիրիստանի քարտեզը]
* [http://www.jakobinec.org/news.php?news_type=212 բաժինը ՅակՎազիրիստանի պատկերներ]
 
{{Ասիական երկրներ}}