«Քեսաբ»–ի խմբագրումների տարբերություն

քաղաք
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Բնակավայր | կարգավիճակ = գյուղաքաղաք | հայերեն անվանում = Քեսաբ | բնօրինակ անվանում =...»:
(Տարբերություն չկա)

12:30, 1 Մարտի 2015-ի տարբերակ

Քեսաբ, հայկական գյուղաքաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում: Գտնվում է Լաթակիա քաղաքից 59 կմ հյուսիս, Կասիոս լեռան լանջին՝ Թուրքիայի հետ սահմանին անմիջական հարևանությանը։ Սիրiայի կենտրոնական վիճակագրական գրասենյակի տվյալներով՝ 2004 թ. Քեսաբի և շրջակա բնակավայրերի բնակչությունը կազմել է 1,754 մարդ։

Գյուղաքաղաք
Քեսաբ
كسب
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄարզՏարտուսի մարզ
ԳավառՍաֆիթայի գավառ
Քեսաբի շրջանշրջան
ԲԾՄ800±1 մետր
Պաշտոնական լեզուարաբերեն, հայերեն
Բնակչություն1500 մարդ (2013)[1]
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմքրիստոնյաներ
Ժամային գոտիUTC+2
Քեսաբ (Սիրիա)##
Քեսաբ (Սիրիա)

Քեսաբի բնակիչները հիմնականում հայեր են և խոսում են Քեսաբի բարբառով։

Քեսաբը Սիրիայի ամենահայտնի զբոսաշրջության կենտրոններից է: Զբոսաշրջիկների թիվը ավելանում է ամռանը՝ հատկապես օգոստոսին, երբ Հալեպի, Լաչակիայի և շրջակա գյուղերի հայ բնակիթները ժամանում են Քեսաբ՝ նշելու Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը։

Քեսաբում անց են կացվում նաև սկաուտական բանակումներ։

Վերջին 20 տարիների ընթացքում լայն թափ է ստացել շինարարությունը, կառուցվել են մի շարք հյուրանոցներ, բնակելի շենքեր, վերանորոգվել կանգուն եկեղեցիներ։

Քեսաբը հայտնի է դափնուց պատրաստվող բնական օճառների արտադրությամբ և խնձորի մշակությամբ։

  1. http://www.genocide-museum.am/rus/28.03.2014.php