«Դրաստամատ Սիմոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 40.
== Կենսագրություն ==
[[1912]] թվականին ավարտել է [[Ներսիսյան դպրոց (Թիֆլիս)|Ներսիսյան դպրոց]]ը, սովորել [[Կիև]]ի առևտրական ինստիտուտում։ Ուսանողության շրջանում կատարած հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի տարիներին հեղափոխական-կազմակերպչական աշխատանք է տարել Արմտյան ռազմաճակատի և Սիբիրի պահեստային զորամասերի զինվորների շրջանում։ [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]] օրերին [[Օմսկ]]ում մասնակցել է բուրժուական իշխանության տապալմանը, ընտրվել բանվորների և զինվորների սովետի դեպուտատ, նշանակվել Օմսկի զինվորական օկրուգի կոմիսար։ Աշխատել է ՌՍՖԱՀ ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատում, մասնակցել [[հայեր]]են [[բոլշևիկ]]յան գրկանության հրատարակմանը։ [[1918]] թվականի [[սեպտեմբեր]]ից [[Մոսկվա]]յում և [[Ուկրաինա]]յում պատասխանատու աշխատանք է կատարել [[կարմիր բանակ]]ի մատակարարման բնագավառում։ [[1919]] թվականի վերջից տեղափոխվել է [[Թիֆլիս]], մասնակցել է բոլշևիկյան «Պահակ», «Նոր ուղի» թերթերի հրատարակման և խմբագրման աշխատանքներին ([[1920]])։ Եկել է [[Հայաստան]], մտցվել ՌԿ(բ) կ Հայաստանի կոմիտեի (Արմենկոմ) կազմ և մասնակցել Մայիսյան ապստամբության նախապատրաստմանն ու իրականացմանը։ [[1920]] թվականի [[մայիսի 7]]-ին [[Ալեքսանդրապոլ]]ում մասնակցել է «Վարդան զորավար» զրահագնացքում կայացած Արմենկոմի և Հայաստանի մի շարք վայրերի բոլշևիկյան կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդակցությանը, ընտըրվել ապստամբությունը ղեկավարող մարմնի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ։ [[1921]] թվականի ամռանը եղել է Զանգեզուրի արտակարգ կոմիսարը և ղեկավար դեր է խաղացել դաշնակցական հակահեղաֆոխական ուժերի ջախջախման գործում։ Տարբեր ժամանակներում եղել է ՀԿ(բ) կ [[Երևան]]ի կոմիտեի քարտուղար, ՀԽՍՀ սոցիալական ապահովագրության ժողկոմ, լուսավորության ժողկոմ, [[Փարիզ]]ի «Երևան» հայկական թերթի խմբագիր ([[1928]]), Հայաստանի գրողների միության [[նախագահ]], «Նոր ուղի» հանդեսի խմբագիր, ՀԽՍՀ ժողկոմխորհին կից արվեստի գործերի վարչության պետ, Երքաղսովետի նախագահ։ [[1932]] թվականին Տեր-Սիմոնյան․ նշանակվել է ՀԿԿ ԿԿ-ի որոշմամբ ստեղծված «Հայկական խորհրդային հանրագիտարանի» գլխավոր խմբագիր։ Ընտրվել է ՀԿ(բ) կ Կենտկոմի, ՀԽՍՀ և ԽՍՖՍՀ կենտգործկոմների անդամ։ Հեղինակ է «Կարլ Մարքս», «[[Միքայել Նալբանդյան]]» ([[1933]]) և այլ ուսումնասիրությունների, հասարակական-քաղաքացիական կյանքին և գեղարվեստական գրկանությանյան ու արվեստի տարբեր հարցերին նվիրված բազմաթիվ հոդվածների։
 
1936 թվականի օգոստոսի 10-ին վտարվել է կոմկուսից` կենտկոմի անդամների ճնշող մեծամասնության քվեարկության արդյունքում: Անհիմն բռնադատվել է և գնդակահարվել: Արդարացվել է հետմահու:
 
{{ՀՍՀ}}