«Ռայման (բժիշկ)»–ի խմբագրումների տարբերություն

հայ բժիշկ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Բժիշկ | անուն = Ռայման | բնօրինակ անուն = | պատկեր = | պատկերի լայնություն = 240px | նկարագր...»:
(Տարբերություն չկա)

07:27, 1 Մարտի 2015-ի տարբերակ

Ռայման,այս ան­ձը հրեա է,սա­կայն ներ­կա­յաց­նում ենք որ­պես թուր­քե­րի իրա­գոր­ծած ոճրագործությունների տի­պիկ օրի­նակ:

Ռայման
Մահացել է1920
Մահվան վայրԿարս
ԱզգությունՀրեա
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն

Դե­ղա­գոր­ծա­կան կրթու­թյուն է ու­նե­ցել:Կար­սի Ալեք­սանդ­րովս­կա­յա փո­ղո­ցում ու­նե­ցել է սե­փա­կան տուն,որի մի փողոցահար սե­նյա­կը վե­րա­ծել է դե­ղա­տան և դե­ղա­գործ աշ­խա­տել:1920թ. հոկ­տեմ­բե­րի 30ին,թուր­քե­րը Կար­սը գրա­վե­լուց հետո սկսել են հա­յե­րի զանգ­վա­ծա­յին կո­տո­րածն ու թա­լա­նը:Ռայ­մա­նը, տես­նե­լով քաղա­քի բնա­կիչ­նե­րի փա­խուս­տը դե­պի ձո­րը,կնո­ջը խոր­հուրդ է տվել երե­խա­յի և հոր հետ մնալ տան սե­նյակ­նե­րից մե­կում,չմտնել դե­ղա­տուն,չե­րև­ալ թուր­քե­րի աչ­քին:Ին­քը խա­լա­թը հա­գին մտել է դե­ղա­տուն:Քիչ անց դե­ղա­տուն են մտել մի քա­նի աս­քյար ու նրան (հա­վա­նա­բար կար­ծե­լով, թե հայ է)գա­զա­նա­բար սպա­նել:Լսե­լով ամուս­նու ճի­չը,կից սե­նյա­կից դուրս է թռչել դե­ղագոր­ծի կի­նը և ըն­կել թուր­քե­րի ձեռ­քը:Աս­քյար­նե­րը նրան բռնա­բա­րե­լուց հե­տո կտրել են ստինք­նե­րը,դրել վա­ճա­ռա­սե­ղա­նի վրա ու գնա­ցել:Ծանր լսող ծե­րու­նի հայ­րը տես­նե­լով,որ աղ­ջի­կը ու­շա­ցավ, թոռ­նի­կին թո­ղել է սե­նյա­կում և մտել է դե­ղա­տուն,որ­տեղ տես­նե­լով զար­հու­րե­լի տե­սա­րա­նը` կաթ­վա­ծա­հար է եղել:Հա­ջորդ օրը Չախ­մախ գյու­ղից Կարս եկած մի ռուս մա­լա­կան մտել է դե­ղա­տուն և տե­սել մորթ­ված ծնող­նե­րի ու պա­պի դի­ակի մոտ կի­սա­մեռ ըն­կած փոք­րիկ աղջ­նա­կին:Վերց­րել է աղջ­նա­կին և ֆուր­գո­նով տա­րել Չախ­մախ: Հե­տա­գա օրե­րին տու­նը թալանվել ու ավեր­վել է:

  • Ալեք­սանդ­րյան Ա.,Կարս.1920-21,Երև­ան,1986,124 էջ:

Աղբյուրներ

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։