«Գավառ (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։
No edit summary
Տող 68.
Հեռավորությունը [[Երևան]]<nowiki/>ից 98 կմ է, Սևան երկաթուղային կայարանից ՝ 36 կմ։
Սեյսմիկությունը 8 բալ է, առավելագույնը՝ 9 բալ։
Մարզի տարածքի առավելագույն բարձրությունը 3598 մ է (Աժդահակ լեռ);
 
[[1995 թվական]]<nowiki/>ի վարչատարածքային նոր բաժանումից հետո ունի մարզկենտրոնի կարգավիճակ։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Նոր Բայազետ գավառի մեջ՝ դառնալով նրա կենտրոնը։ Հնում ունեցել է Բայազեդ Նոր, ԲայայեզեթԲայեզեթ Նոր, '''Գավառ''', Նոր Բայազետ, Նոր Պայազիտ, Քյավառ, Կամո անվանումները։ Քաղաքի կարգավիճակ ունի [[1850 թվական]]<nowiki/>ից։ [[1959 թվական]]<nowiki/>ին վերանվանվել է Կամո, իսկ [[1991 թվական]]<nowiki/>ին ստացել է Գավառ անվանումը։ Նախկինում բնակավայրի Գավառ անվանումը, տեղացիների կողմից աղավաղվելով, դարձել է Քյավառ։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբին Նոր Բայազետը եղել է բավական աշխույժ առևտրի կենտրոն, այստեղ պարբերաբար կազմակերպվել են կիրակնօրյա շուկաներ, որտեղ վաճառվել են խոշոր և մանր եղջերավոր անասուններ, գյուղատնտեսական մթերքներ, ինչպես նաև իշխան ձուկ, որի որսի մենաշնորհը պատկանում էր բայազետցիներին։ Նոր Բայազետում գործել են 10-ից ավելի արհեստներ։ Գավառը տեղադրված է Սևանա լճի ափից 7-8 կմ հեռավորության վրա, Գավառագետի ընդարձակ հարթավայրում´ ծովի մակարդակից 1965 մ բարձրության վրա։ Շրջակայքում Գավառագետն առաջացրել է ճահիճներ։ Կլիման բարեխառն լեռնային է´ ցուրտէ՝ խստաշունչ ձմեռներով, և տաք ամառներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը -80-90, հուլիսին´հուլիսին՝ 170-180։ Տարեկան թափվում են 450 մմ տեղումներ։ Ունի հանքային բուժիչ աղբյուրներ։ Շրջակայքում կան բազալտի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։
Քաղաքի շրջակայքում հայտնաբերված հնություններից պարզվել է, որ Գավառը բնակավայր է եղել շատ վաղ ժամանակներից։ Այստեղ կան դեռևս ուրարտական շրջանի հնությունների մնացորդներ, որոնցից առավել հիշատակության է արժանի բերդը, որը պահպանվում է մինչ օրս։ Միջին դարերում այստեղ գտնվել է Գավառի ավանը, որը եղել է [[Դվին]] մայրաքաղաքից դեպի Պարտավ տանող քարավանային ճանապարհի կայանատեղիներից։ [[Շահ ԱբասիԱբաս]]ի արշավանքներից հետո բնակավայրն ամայացել է և կրկին վերաբնակեցվել է Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից գաղթած բնակիչների կողմից և ստացել է Նոր Բայազետ անվանումը։ Գավառը [[1831 թ.-թվական]]ին ունեցել է 1346, 1897 թ.-ին´ 8486, 1926 թ.-ին´ 8447, 1939թ.-ին´ 8277, 1959թ.-ին´ 8751, 1974թ.-ին´ 21382 բնակիչ´ գերազանցապես հայեր։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների,տվյալների՝ 2001թ.-ին2001 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 26,3 հազար բնակիչ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք´կանայք՝ 53%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ´մինչաշխատունակներ՝ 25%, աշխատունակներ´աշխատունակներ՝ 60%, հետաշխատունակներ´հետաշխատունակներ՝ 15%։ Քաղաքն ունի մոտ մեկ տասնյակի հասնողտասնյակ հանրակրթական դպրոցներ, երաժշտական դպրոց, մշակույթի տներ, գավառագիտական թանգարան, [[Գավառի պետական համալսարան]], մարզադպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոց և պոլիկլինիկա։ Կլիմայական բարենպաստ պայմանները, խմելու սառնորակ ջուրը և լճի մոտիկությունը Գավառի համար դարձել են նախադրյալներ´ քաղաքում առողջարանային տնտեսություն ստեղծման և զարգացման համար։ Քաղաքն ունի զարգացած տնտեսություն, որի մասնագիտացման ուղղությունն արդյունաբերությունն է։ Այստեղ զարգացած են էլեկտրատեխնիկական, սարքաշինական, սննդի և թեթև արդյունաբերության, հանքային ջրերի, մսի և մսամթերքի, պանրի, գորգագործական և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ճյուղերը։ Ունի կաբելի գործարան։ Բազմաճյուղ և ինտենսիվ զարգացածԶարգացած է գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը´վարելահողերը՝ 3787հա3787 հա և խոտհարքերը´խոտհարքերը՝ 2868հա։2868 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր,արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 912 և 6438 հեկտար։ Քաղաքի գյուղատնտեսության ճյուղերից են դաշտավարությունը, բանջարաբուծությունը, ծխախոտագործությունը և պտղաբուծությունը։ Մշակում են կարտոֆիլ ու կերային կուլտուրաներ։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ ու թռչնաբուծությամբ։ Գավառն ունի ձկնաբուծարան, որտեղ բուծում են իշխան, ապա մանր ձկնիկներին բաց թողնում [[Սևանա լիճ։լիճ]]։ Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է դպրոցի և դպրոցական գույքի վերանորոգումը, ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, ներքաղաքային ճանապարհների վերանորոգումը և փողոցների գիշերային լուսավորության հարցը։ Առաջնային է համարվում նաև մշակութային կոթողների վերանորոգումը։
 
== Պատմություն ==
Գավառը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Քաղաքի մեջ ցցված քարաժայռի գլխին եղել է նախաուրարտական բերդ-շեն, որը գրավել է ուրարտական Ռուսա թագավորը և նոր կառուցումներ կատարել։ Այդ մասին գրված սեպագիր արձանագրությունը գտնվեց այստեղ´ 1927թ.։գտնվել է 1927 թվականին։ Միջին դարերում այս բնակավայրը կոչվել է Գավառ, որի Քյավառ ժողովրդական անվանումը կենդանի է և այժմ։ Գավառ անվան ամենահին հիշատակությունը պահպանված է «Դարի գլուխ» կոչվող գերեզմանատան միջի խաչքարի արձանագրության մեջ, որը թվագրված է 1374թ.։1374 թվականոց։ Բնակավայրը քաղաք է դառնում Հին Բայազետից եկած գաղթականների վերաբնակվելուց հետո´հետո՝ 1830թ.1830 թվականին, որոնք և ի հիշատակ իրենց նախկին բնակավայրիբնակավայրի՝ կոչում են Նոր Բայազետ։ Գավառի բնակլիմայական պայմանները, օգտակար հանածոները, բուսական և կենդանական աշխարհը, ձկնատնտեսությունը, նրանց զարգացման հեռանկարները և ինչ հարցեր են ձկնային տնտեսության հետ կապված Գեղարքունիքի մարզը յուրահատուկ է իր առողջարար կլիմայով, լճափնյա հնագույն հուշարձաններով ու մշակույթի օջախներով, բուսական և կենդանական աշխարհի առանձնահատկություններով, բնական միջավայրի գեղեցկությամբ։ Այլ կերպ ասած´ դարեր շարունակ Գեղարքունիքի մարզն ապրում է իր բնական հավասարակշռված էկոլոգիական օրենքներով։ Մարդիկ ներդաշնակ էին բնության հետ´հետ՝ որպես միասնական մի օրգանիզմ։ Անվիճելի է նաև, որ Սևանի ջրային և էներգետիկ ռեսուրսների օգտագործումով հանրա¬պետությունըհանրապետությունը որոշակի վերելք ապրեց կյանքի բոլոր բնագավառներում։ Սակայն այդ ամենը ձեռք բերվեց ջրի դարավոր պաշարների անխնա օգտագործման, լճի մակերեսի կրճատման հաշվին։ Սոցիալ-տնտեսական զարգացմանը զուգընթաց, բազմապատկվեցին շրջակա միջավայրի մաքրությանը սպառնացող գործոնները, մեծ վնաս հասցվեց Սևանի էկոլոգիական համակարգին, խախտվեցին բնական օրինաչափությունները։ Գոգավորության հյուսային մասով ձգվում է Արեգունու, հյուսիս-արևելյան մասով Սևանի լեռնաշղթաները, իսկ արևելյան մասով Արևելյան Սևանի լեռաշղթան, որը օղակ է Սևանի ու Վարդենիսի լեռաշղթաների միջև։ Եթե Արեգունու և Սևանի լեռնաշղթաների Գեղարքունիքի մարզի սահամաններումսահմաններում գտնվող լանջերը զառիթափ են ու կտրտված, ապա Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների դեպի Սևանա լիճ նայող լանջերը համեմատաբար մեղմաթեք են, որտեղ այդ լեռների բազմաթիվ հրաբխային կոներից դուրս ժայթքած լավան հրաբխային լեռնալանջերից բացի առաջացրել է նաև սա¬րավանդներսարավանդներ, քարակարկառներ։ Մարզի հենց այս հատվածներում էլ՝ [[Գեղամա]] և Վարդենիսի լեռնաշղթաների ու Սևանա լճի միջև գտնվող վայրերում զգալի հարթ տարածություններ կան, որոնք շատ հարմար են հողագործության համար։ Դրանք հատկապես Մասրիկ, Արգիճի գետերի ու Գավառագետի հովիտներն են։ Դրանցից համեմատաբար ընդարձակը Մասրիկի դաշտն է։ Այդ հարթ տարածությունները ծովի մակերևույթից ունեն 1900 - 2200 մ բարձրություն։ Գեղարքունիքի մարզը բնութագրվում է շատ առատ արևափայլով, որի տարեկան միջին տևողությունը հասնում է ավելի քան 2700-2800 ժամ/տարի, հուլիսյան միջին ջերմաստիճանը 13-140 է, մաքսիմումը 25-300, հունվարյանը´ -7-80, մինիմումը -380։ Ընդհանուր առմամբ կլիման ամռանը չափավոր է, իսկ ձմռանը՝ չափավոր ցուրտ։ Բնութագրվում է ամենամյա և հաստատուն ձյունածածկույթով։ Մինչև լճի մակարդակի իջնելը, այն հազվադեպ էր սառցակալվում, այժմ ամեն տարի սառցակալվում է։ Տեղումների միջին տարեկան քանակը բարձրադիր մասերում (լեռներում) կազմում է ավելի քան 800 մմ, իսկ լճի վրա ու շրջակա հարթ տարածություններում ավելի քան 400 մմ։ Գեղարքունիքի մարզի կլիմայի, ինչպես նաև լանդշաֆտները ձևավորման վրա ազդող հիմնական գործոնը հենց բուն գոգավորությունն է և առանձնապես նրա հիմքում գտնվող ջրային զանգվածը, որը բարերար ազդեցություն է ունենում շրջակա տարածքի թե կլիմայի և թե նրանից բխող այլ տարբերությունների վրա։ Սևանա լճի բարերար ազդեցությունը հատկապես ցայտուն զգացվում է ձմռան ընթացքում, երբ այստեղ նվազագույն ջերմաստիճանը միևնույն բարձրության վրա գտնվող Աշոցքի գոգովորության հետ համեմատած ավելի նպաստավոր է կենդանի օրգանիզմի բնականոն զագացման համար։
Մարզի կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռը ցրտաշունչ է ձևավորվում է հաստատուն ձնածածկույթ։ Ամառը տաք է, գերիշխում են քիչ ամպամած եղանակները։ Գեղարքունիքի մարզում մթնոլորտային տեղումները շատ չեն։ Լճի վրա և առափնյա գոտում այն 400-450մմ է, իսկ բարձրալեռնային գոտում´ մինչև 1000մմ։ Սևանա լճի հարավային և արևմտյան առափնյա հարթ տարա¬ծությունները բնութագրվում են լեռնատափաստանային բերրի սևահողերով, իսկ համեմա¬տաբար բարձրադիր մասերը՝ լեռնամարգագետնային հողերով։ Բուսատեսակների մեջ գերակշռում են լեռնատափաստանային, ենթալպյան և ալպյան բուսատեսակները։ Վերջիններս հատկապես տարածված են Գեղամա, Վարդենիսի ու մյուս լեռնաշղթաների լեռնալանջային, բարձր լեռնային մասերում, որոնք էլ հանդիսանում են ամառային արոտավայրեր ու խոտհարքեր։
Շատ քիչ է անտառային բուսականությունը, կաղնու, գիհու և որոշ այլ ծառատեսակների նոսր, թփուտային պուրակներ կան հյուսիս-արևելյան լեռնալանջերին, իսկ լճի մակարդակի իջեցման հետևանքով առաջացած տարածքներում աճեցվել են արհեստական անտառաշերտեր։
Տող 86.
 
== Մշակույթ ==
19-րդ դարի 30-ական թվականներին Հայոց աշխարհի Գեղարքունյաց գավառում բնակություն հաստատեց հայ ժողովրդի մի ստվար հատված (շուրջ 2000 ընտանիք)։ Դա վերաբնակություն էր նույն Հայոց աշխարհի պատմական Դարույնք գավառից [[Արևելյան Հայաստան։Հայաստան]]։ Հաստատվելով Սևանի ավազանի ազատ տարածքներում՝ վերաշինեցին նաենաև քաղաքը, հին հայրենիքի օրինակով՝ ապրելով հոծ զանգվածով։ Նրանք հավատարիմ մնացին հնամենի ավանդներին, պահպանեցին ու իրենց հետնորդներին փոխանցեցին հին հայրենիքի ծեսերն ու սովորությունները, տոներն ու խաղերը, վիպերգն ու հեքիաթները, երգն ու երաժշտությունը, անեծքն ու օրհնանքը։ Բնականաբար ադ բոլորը նրանք հարմարեցրին նոր բնաաշխարհագրական միջավայրին և պայմաններին։ Նոր բայազետցիների նյութական ու հոգևոր մշակույթը համահունչ է համազգայինին՝ ենթարկվելով հասարակական-տնտեսական զարգացմանը։ Պահպանվել է հատկապես բարբառը և քյավառցու ազգագրական կերպարն, որն այնքան հումորահարույց, հանրաճանաչ ու հարազատ է ողջ հայությանը։ Պահպանվել են որոշ փաստեր Հին Բայազետի ժողովրդական երգիչ-աշուղների վերաբերյալ։ Ուշագրավ է այն, որ մեր ազգային էպոսը կենցաղավարվել է նաև Հին Բայազետում ու ժողովրդի հիշողության ծալքերում ամուր արմատներ ձգած եկել հասել է 20-րդ դարի 70-ական թվականները։ Նոր Բայազետ քաղաքի և ամբողջ գավառի ազգագրության ու բանահյուսության հանդեպ հետաքրքրությունն սկսվել է ազգային ինքնագիտակցության զարթոնքի ու վերելքի հետ միասին։ Ազգային ծեսը, սովորությունը, վեպն ու հեքիաթը, տոնն ու խաղը արժեքավորվել են իբրև ազգային ինքնուրույն դրսևորումներ ու վկայություններ, ինքնահասւոատման ու ազգապահպանման կարևոր գործոններ։ Այդ նշանակությունը, դերն ու գործառույթը պահպանվում են նաև մեր անկայուն ժամանակներում։ Այդ իսկ առումով անհրաժեշտ է ոչ միայն հավաքել, գրի առնել ու տպագրել նյութական ու հոգևոր մշակույթի պահպանված արժեքները, այլև պրոպագանդել։ Քաղաքի բանահյուսությունից որոշ նմուշներ՝ հարսանեկան երգեր, առաջին անգամ հրատարակել է Տ. Նավասարդյանը «Հայ ժողովրդական ավանդություններ» առաջին գրքում (Երևան, 1883)։ Երգերը հավաքել և ուղարկել է նրան նորբայազետցի Ս. Բատիկյանը ի պատասխան հրատարակչի կոչի՝ փրկել հայրենի հոգևոր մշակույթի գանձերը։ Մարդու կյանքի երեք կարևոր հանգամանքները՝ ծնունդն, ամուսնությունն ու մահը, ուղեկցվել ու ուղեկցվում են բարդ արարողություններով, նշանավորվում հանդիսություններով։ Տակավին ոչ հեռավոր անցյալում (19-րդ դար) այդ արարողությունները կրում էին ծիսահմայական բնույթ և ունեին որոշակի նպատակադրում, մանկանն ու մորը պաշտապանել չար ուժերից, ապահովել մանկան բնականոն աճը, նորապսակներին նույնպես պաշտպանել չար ուժերից ու նպաստել ընտանիքի բարգավաճմանն ու բազմացմանը, գովաբանել հանգուցյալին, որպեսզի նա հովանավորի ողջերին, չվնասի ընտանիքին։ Նախքան ամուսնությունը, հարսանեկան արարողությունները տեղի են ունենում մի շարք այլ արարողություններ։ Անցյալում հարսնացուին ընտրում էր տղայի մայրը, մեծ մասամբ եկեղեցիներում, ուխտավայրերում, հարսանիքնե¬րում։ Այժմ աղջկատես կոչված սովորությունը գրեթե դուրս է մղվել։ Հարսնացու ընտրելիս աչքի առաջ էին ունենում նրա մոր արժանիքները։ Խնամախոս՝ աղջիկ ուզելու, գնում էին տղայի հայրը, հորեղբայրը կամ՛ քեռին, փեսան։ Դրական պատասխանը մեծ մասամբ նախապես համաձայնեցված էր լինում։ Խնամախոս գնացողները, գնալով հարսնացուի տուն, շեմին կանգնում էին ու ասում. «Եկա, հա, աջ ոտքս եմ գցում»։ «Բարով ես եկեր ես, Աստված խերլի անա»,- աղջկա ծնողների պատասխանը լսելով, մտնում էին ներս։ Համաձայնություն կայացնելով, աղջկա հորն էին հանձնում մի ոսկե մատանի, հյուրա¬սիրվում ու գնում։ Իսկ, եթե մերժում էին ստանում, ասվում էր. «Մեր աղջիկը փոքր է, քնում ա, չի զարթնում»։ Սեղան չէին բացում։ Նշանդրեքը լինում էր բազմամարդ, քավորի ու հաճախ աղջկա կողմի քահանայի ներկայությամբ։ «Շեն կենա» բացականչությունների ուղեկցությամբ ցուցադրվում էին հարսնացուի համար բերված ընծաները։ Հարսնացուի ծնողները նվերներ էին տալիս փեսացուի տղամարդ բարեկամներին։ Ապա ընթրում էին տղամարդիկ ու կանայք առանձին-առանձին, կլոր պար գյովնդ էին պարում բոլորը, առավոտվա դեմ ցրվում։ Հարսնատես, փեսախում, հարսհանեք կոչվող արարողությունները մեր օրերում գրեթե մոռացվել են։ Մինչև հարսանիքը տարվա որոշակի օրերին՝ Բարեկենդանին, Ծաղկազարդին, Լուսավորչին, Համբարձմանը, Աստվածածնին ու Սուրբխաչին փեսացուի տնից հարսնացուին բաժին՝ փայ են ուղարկում, նվերներ, գլխաշոր, կոշիկ, զարդ, թխվածք, քաղցրավենիք և այլն։ Նվիրատուն հարսնացուի տանը հյուրասիրվում էր։ Հատուկ նշանակություն էր տրվում Ծաղկազարդի փային, որը հարսնացուին էր հանձնվում եկեղեցում ապագա սկեսրոջ կողմից։ Այս սովորությունը ես մոռացության է մատնվել։ Այսօր հարսնացուն նվեր է ստանում ժամանակակից տոների ժամանակ։
 
=== Գավառի երկրագիտական թանգարան ===
Գավառի երկրագիտական թանգարանում ներկայացված են Հայաստանի[[Հայաստան]]ի և մասնավորապես Գեղարքունիքի մարզի պատմությանը նվիրված հետաքրքիր կտավներ, գորգեր, հին բնակավայրերի վերարտադրություններ, մարզի և Սևանա լճի պատմությանը նվիրված այլ նմուշներ։ նմուշներ<ref name="ուղեցույց">Գեղարքունիքի մարզի ուղեցույց, 2012թ</ref>։
 
== Խոհանոց ==
Կարմիր [[ցորեն]]ից պատրաստվող ավանդական [[հաց]]ը սննդային մեծ արժեք ունի և դիտարկվում է որպես բիո։ [[Գաթա]]ն, [[փախլավա]]ն և [[շաքար-լոխում]]ը Գավառին բնորոշ [[խմորեղեն]]ներ են։ Աղաջրի մեջ առանց համեմունքների եփած [[Իշխան (ձկնատեսակ)|իշխան]] ձուկը մարզին բնորոշյուրահատուկ ճաշատեսակճաշատեսակներից մեկն է։ [[Քյուֆթա]]ն Գավառի ամենահայտնի ճաշատեսակն է, որը պատրաստվում է փայտի վրա ծեծած մսից, որից պատրաստում են գնդեր և եփում ջրում։ <ref name="ուղեցույց"/>
 
== Քույր քաղաքներ ==
* {{դրոշ|Ռուսաստան}} [[Նովոռոսիյսկ]] ([[Ռուսաստան]]), 2009-ից
 
== Հայտնի գավառցիներ ==