«Դաշնակահարը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ոճակական ուղղումներ
Տող 27.
| imdb_id = 0253474
}}
'''«Դաշնակահարը»''' ({{Lang-en|The Pianist}}), հայտնի [[ԱՄՆ|ամերիկյան]] հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու գեղարվեստական ֆիլմ,ֆիլմը՝ նկարահանված [[2002]] թվականին<ref>{{cite web|url = http://focusfeatures.com/the_pianist|title = Դաշնակահարը ֆիլմը|publisher = focusfeatures.com|accessdate = 2012.06.19}}</ref>։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Երաժշտությունը նրա կիրքն էր, գոյատևումը՝ նրա գլուխգործոցը»։ Ֆիլմի առաջին պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի [[մայիսի 24]]-ին, [[Ֆրանսիա]]յի մայրաքաղաք [[Փարիզ]]ում։ Պոլանսկու ամենահայտնի ֆիլմերից մեկն է։ Նկարահանված է 1930-ական թվականների [[Լեհաստան]]ի լավագույն դաշնակահարներից մեկի՝ Վլադիսլավ Շփիլմանի ինքնակենսագրության հիման վրա։ ՖիլմըՖիլմում ներկայացնումպատկերված է Լեհաստանի իրավիճակը [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին։ «Դաշնակահարը» արժանացել և ներկայացվել է բազմաթիվ մրցանակների, որոնց թվում՝ 3 [[Օսկար]].՝ [[Օսկար լավագույն դերասանի համար]], [[Օսկար լավագույն ռեժիսորի համար]] և Օսկար լավագույն ադապտացված սցենարի համար։
 
== Սյուժե ==
{{Զգուշացում նախքան ընթերցելը}}
Ֆիլմի գործողությունը սկսվում է [[Լեհաստան]]ի մայրաքաղաք [[Վարշավա]]յում, [[1939]] թվականից։թվականին։ Հրեա Վլադիսլավ Շփիլմանը տաղանդավոր երիտասարդ տաղանդավոր դաշնակահար է, ապրում է իր հոր, մոր, եղբոր և երկու քույրերի հետ։ Վարշավան գրավել են [[Գերմանիա|գերմանացի]] [[Ֆաշիզմ|ֆաշիստները]], որոնք անընդհատ ահաբեկում ու հալածում են քաղաքում ապրող հրեաներին։ Ֆաշիստական կառավարման պատճառով Շփիլմանին չի հաջողվում իր տեղը գտնել երաժշտական աշխարհում և կայանալ կյանքում։ Նրա ընտանիքն ամեն կերպ փորձում է գումար վաստակել հետագա գոյատևման համար, սակայն ապարդյուն։ Վլադիսլավն իր հին երաժիշտ ծանոթների շնորհիվ աշխատում է տարբեր ռեստորաններում, բայց չի կարողանում բավարար գումար վաստակել։ Հրեաների կյանքը գնալով վատթարանում է։ Օր օրի նացիստները սահմանափակում են հրեաների իրավունքները և նվաստացնում նրանց, ստիպում հատուկ տարբերանշան կրել, ստորացնում են, արգելում հայտնվել հասարակական վայրերում, աշխատել, քայլել մայթերով, տանը մեծ գումար պահել և այլն։
 
Ֆաշիստական կառավարությունը օրենք է ընդունում, որ բոլոր հրեաները պետք է բնակվեն հատուկ փակված թաղամասում՝ գետտոյում։ Շփիլմանն իր ընտանիքի և մյուս հրեաների հետ ստիպված գետտո է տեղափոխվում։ Այնտեղ դաշնակահարի ընտանիքը ականատես է լինում դաժան տեսարանների՝ նացիստները տանջամահ են անում որոշ հրեաների։ Վլադիսլավը ծանոթների միջոցով իր ընտանիքի անդամների համար աշխատանքի իրավունքի փաստաթղթեր է ձեռք բերում։ Նա կարծում է, թե դա նրանց հետագայում կօգնի։ Սակայն շուտով նացիստները գետտոյի բնակիչների մի մասին համակենտրոնացման ճամբար են տեղափոխում։ Շփիլմանն ու իր հարազատները նույնպես հայտնվում են այնտեղ։ Համակենտրոնացման ճամբարում նրանք հանդիպում են խելագարված, խեղճացած ու ստորացված մարդկանց։ Այստեղից բոլորին պետք է մեկ այլ համակենտրոնացման ճամբար տեղափոխեն՝ վերջնականապես ոչնչացվելու համար. մի վայր, որտեղից ոչ ոք կենդանի չի դուրս գալիս։ Երբ հրեաները քայլում են դեպի մահ տանող գնացքը, Վլադիսլավն անցնում է իր հին ծանոթ նացիստի կողքով, որը ժամանակին օգնել է դաշնակահարին։ Այդ զիվորականն անմիջապես Վլադիսլավին առանձնացնում է ամբոխից։ Վերջինս արտասվելով փախչում է համակենտրոնացման ճամբարից, մինչդեռ նրա ընտանիքի անդամներին մահվան են ուղարկում։