«Պանաս Սակսագանսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում
(Տարբերություն չկա)

16:57, 28 փետրվարի 2015-ի տարբերակ

Սակսագանսկի (իսկական ազգանունը՝ Տոբիլևիչ),Պանաս (Աֆանասի) Կարպովիչ (1859—1940),ուկրաինացի սովետական դերասան,ռեժիսոր,մանկավարժ։

Կենսագրություն

ՍՍՀՄ Ժողովրդական արտիստ (1936) Ի․ Կ․ Կարպենկո-Կարիի և Ն․ Կ․ Սադովսկու եղբայրը։Բեմադրական գործունեությունն սկսել է 1875-ին սիրողական,1883-ին՝ պրոֆեսիոնալ թատրոններում։Աշխատել է Մ․ Պ․ Ստարիցկու,Մ․ Լ․ Կրոպիվնիցկու,Ն․ Կ․ Սադովսկու թատերախմբերում։ 1890—1909-ին Սակսագանսկիի գլխավորած թատերախմբում են եղել ուկրաինական թատրոնի նշանավոր դերասաններ (Մ․ Կ․ Զանկովեցկայան և ուրիշներ)։1915—16-ին եղել է Ի․ Ա․ Մարյանենկոյի թատերախմբի դերասան։1918-ին Կիևում ստեղծել է ժողովրդական թատրոն,որի հիման վրա 1922-ին կազմակերպվել է Մ․ Զանկովեցկայայի անվան ուկրաինական դրամատիկական թատրոնը (այժմ՝ Լվովում)։ Աշխատել է նաև Ֆրանկոյի անվան ուկրաինական,Խարկովի ժողովրդական (1927—31-ին) թատրոններում։Սակսագանսկին XIX դ․ 2-րդ կեսի և XX դ․ սկզբի ուկրաինական թատերարվեստի քննադատական ռեալիզմի խոշոր ներկայացուցիչներից է։

Աշխատություններ

Սակսագանսկիի կատարողական արվեստին բնորոշ էր հարուստ երանգներով բեմական խոսքը,ժողովրդական հումորը։Լավագույն դերերից են՝ Բոնավենտուրա,Դնատ (Կարպենկո-Կարիի «Հարյուր հազար», «Մարտին Բորուլյա»)։1899-ից՝ ռեժիսոր։Բեմադրել է Կարպենկո-Կարիի, Ստարիցկու,Շեչենկոյի,Շիլլերի և այլոց պիեսերը։