«Լաքրոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|Լաքրոսի ուսանողական մրցաշար '''Լաքրոս''' ( ֆր. la crosse-ակումբ), խմբային խաղ, որի...»:
(Տարբերություն չկա)

11:47, 28 փետրվարի 2015-ի տարբերակ

Լաքրոս ( ֆր. la crosse-ակումբ), խմբային խաղ, որի ընթացքում երկու հավաքականները փորձում են հարվածել հակառակորդի դարպասին ռեզինե գնդակով՝ օգտագործելով ոտքերն ու մարզագործիքները, որոնք իրենցից ներկայացնում են ցանցեր:

Լաքրոսի ուսանողական մրցաշար

Ծագման պատմություն

Խաղը հորինել են ամերիկյան հնդիկները՝ որպես նախապատրաստում պատերազմներին և ցեղային մարտերին: Համաձայն հնագիտական հետազոտությունների, լաքրոսի նախատիպը հայտնի էր ժամանակակից Կանադայի տարածքում արդեն տասնհինգերերդ դարի սկզբներին: Հավաքականներն այդ ժամանակ կազմվում էին հարյուրավոր մարդկանցից, իսկ խաղադաշտի երկարությունը կազմում էր մի քանի հարյուրից մինչև մի քանի կիլոմետր: Եվրոպացի միգրանտները ծանոթացել են խաղին XVII դարում, իսկ XIX դարում այն սկսեց մեծ հռչակ վայելել Կանադայի ֆրանսիացիների շրջանում:Լաքրոսի առաջին պաշտոնական խաղն անցկացվել է Կանադայում՝ 1867 թվականին: Լաքրոսը երկու անգամ ներգրավվել է Ամառային օլիմպիական խաղերի մեջ՝ 1904 և 1908 թվականներին:

Խաղային տարբերակներ

Ներկայումս գոյություն ունի լաքրոսի մի քանի տարատեսակ, որոնք տարբերվում են խաղադաշտի մեծությամբ, խաղացողների քանակով և կանոններով: Հիմնական տեսակները չորսն են՝ դաշտային լաքրոս, «լաքրոս արկղի մեջ», ինտերքրոս և պոլոքրոս: 1967 թվականից սկսած անցկացվում են տղամարդկանց միջազգային դաշտային մրցաշարեր, որոնց մասնակցում են հավաքականներ՝ մի շարք երկրներից, նաև հնդկական իրոքեզ ցեղից:

Ներկայիս վիճակը

Աշխարհում գոյություն ունեն լաքրոսի երեք տասնյակից ավելի ազգային միություններ, որոնցից շատերը գտնվում են Եվրոպայում և ստեղծվել են XX դարի վերջին տասնամյակում: Սակայն, առաջատար երկրներն են ԱՄՆ-ն և Կանադան, որոնց արևելյան շրջաններում լաքրոսը շատ հայտնի է:

Լաքրոսը Ռուսաստանում

Լաքրոսի ժամանակակից պատմությունը Ռուսաստանում սկսվել է 2007 թվականին, երբ Դևիդ Դիամոնոնը եկավ Մոսկվա՝ աշխատելու: Դևիդի խոսքերով՝ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ նրանք իրենց ԱՄՆ-ի ընկերների հետ բակում գնդակ էին նետում ազատ ժամանակ: Մարդիկ գալիս էին, հետաքրքրվում և Դևիդը որոշեց հավաքական կազմել: Օրաթերթերում, համացանցում հայտարարությունը տեսնելուց հետո մարդիկ սկսեցին ավելի շատ հետաքրքրվել սպորտաձևով: Հավաքականն անվանվեց Moscow Rebels: Դևիդը դարձավ մրցավար: Ներկայիս ժամանակաշրջանում լաքրոսը Ռուսաստանում սիրողական սպորտաձև է: Գարնանը՝ Սանկտ-Պետերբուրգում, աշնանը՝ Մոսկվայում «Բունտարները» և «Ռիցարները» մրցում են և պարզում, թե որ հավաքականն է ավելի ուժեղ: Առաջին պաշտոնական հանդիպումը Ռուսաստանում կայացել է 2009 թվականի նոյեմբերի 13-ին՝ Սանկտ-Պետերբուրգում: Ուղիղ մեկ տարուց ևս մի հանդիպում հանդիպում կայացավ Մոսկվայում: 2014 թվականի հունիսի 18-ին սկսվեց Լաքրոսի Աշխարհի մրցաշարը ԱՄՆ-ի Դենվեր քաղաքում: Ռուսաստանըի հավաքականը նույնպես հրավիրված էր և մասնակցում էր:

Լաքրոսը Կանադայում

Կանադայում խաղը համարվում է ամառային սպորտաձև: Լաքրոսի Կանադական միությունը հիմնադրվել է 1867 թվականին և հանդիսանում է ամենահինն աշխարհում: Ամեն տարի անցկացվում են լաքրոսի մեծահասակների և երիտասարդների մրցաշարեր:

  • «Լաքրոս արկղի մեջ»
    • Mann Cup Senior «A» - անցկացվում է 1901 թվականից, գավաթը մաքուր ոսկուց է և կազմում է մոտավորապես 25 հազար դոլար:
    • Presidents Cup Senior «B»
    • Minto Cup Junior «A»
    • Founders Cup Junior «B»
  • Բաց լաքրոս
    • Ross Cup Senior Division I (1984 թվականից սկսած)
    • Victory Trophy Senior Division II (1985 թվականից սկսած)
    • Baggataway Cup University

Լաքրոսն այլ երկրներում

Լաքրոսի մի քանի համայնքներ կան Անգլիայում և Ավստրալիայում: 1990-ականներից ի վեր սկսեցին հայտնվել նաև լաքրոսի այլ ազգային հավաքականներ, որոնց հիմա գործում են մոտ երկու տասնյակ եվրոպական երկրներում, Նոր Զելանդիայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում և այլուր: Բոլորը ներգրավված են Լաքրոսի միջազգային ֆեդերացիայի մեջ, բացի Հնդկաստանի և Չինաստանի հավաքականներից: Հանրահայտ անգլիացի լրագրող Շարլոտա Ջեքսոնը եղել է պրոֆեսիոնալ լաքրոս խաղացող և ներկայացրել է Հեմփշիր վարչաշրջանը:

Գրականություն

Արտաքին հղումներ