«Էյնշտեյն-Պոդոլսկի-Ռոզենի պարադոքս»–ի խմբագրումների տարբերություն

չ
1952 թվականին Բորը ԷՊՌ-ի փորձի օպտիկական տարբերակի միջոցով փորձի հնարավորությունը ենթադրեց, որը կարող էր լուծել Էյնշտեյն-Բորի վեճը:
 
1964 թվականին Բելլը բանաձև ներմուծեց<ref>David Lindley (2005). «What's Wrong with Quantum Mechanics?». Phys. Rev. Focus 16(10).</ref>՝ օգտագործելով լրացուցիչ պարամետրեր, որոնք կարող էին բացատրել քվանտային երևույթների հավանականությունը: Դրանց միջոցով ստացված անհավասարությունը պետք է ցույց տար, որ կարող են արդյոք լրացուցիչ պարամետրերը քվանտային մեխանիկայի նկարագրությունը դարձնել ոչ թե հավանական, այլ դետերմինիստական: Բելլի անհավասարության բավարարման դեպքում այդպիսի դետերմինիստական նկարագրությունը ՝ լրացուցիչ պարամետրերի օգտգործմամբ, անհնարին է: Նման ձևով, փորձով հարավոր եղավ ստանալ հեռավոր չափումների միջև հարաբերակցությունը, նկարագրող որոշիչ մեծությունը և նրա հիման վրա ասել, որ արդյոք քվանտային նկարագրությունը հավանակնհավանական է թե դետերմինիստական:
1972-թվականին Ստյուարտ Ֆրիդմանի և Ջոն Կլաուզերի կողմից<ref>S.J. Freedman and J.F. Clauser, Experimental test of local hidden-varible theories, Phys. Rev. Lett. 28, 938 (1972)</ref> Բերկլիում՝ Կալիֆորնիայի համալսարանում կատարված փորձի արդյունքները գրանցեցին քվանտային մեխանիկայի համաձայնությունը և Բելլի անորոշության խախտումը:
Այնուհետև Հարվարդի համալսարանում Խոլտը և Պիպկինը քվանտային մեխանիկայի հետ համընկնող և Բելլի անհավասարությունը բավարարող արդյունքներ ստացան:
8988

edits