«Էլթոն Մեյո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 37.
 
Էլթոն Մեյոյի ակադեմիական կարիերան [[Ավստրալիա]]յում հաջողված էր։ 1911—1921 թվականներին Մեյոն տրամաբանություն, հոգեբանություն և էթիկա էր դասավանդում, իսկ հետո՝ փիլիսոփայություն և հոգեբանություն Քվիսլենդի համալսարանում (Բրիսբեյն, [[Ավստրալիա]])։ Շուտով նա տեղափոխվել է [[Մեծ Բրիտանիա]], բայց բանավոր համաձայնությամբ՝ մնացել է [[ԱՄՆ]]–ում, որտեղ աշխատել է մի շարք ծրագրերի վրա։ Երբ նրա համալսարանը հրաժարվեց նորացնել ճամփորդությունը, նա մնաց ԱՄՆ–ում, սակայն արդեն առանց որևէ միջոցի։ Այդ ժամանակ վեց ամսվա ընթացքում նա ֆինանսական աջակցություն էր ստանում Ջոն Ռոքֆելերից, իսկ [[1923 թվական]]ին ընդունվեց Փենսիլվանիայի Ֆինանսների և առևտրի համալսարան։ [[1926 թվական]]ին Մեյոն ստացավ պրոֆեսորի պաշտոն և դարձավ [[Հարվարդի համալսարան]]ի արտադրական հետազոտությունների բաժանմունքի ղեկավար։ Նշանակալի ներդրում է ունեցել արդյունաբերական սոցիոլոգիայի զարգացման մեջ, ինչպես նաև Հոտորնի համալսարանի սոցիոլոգիական հետազոտությունների զարգացման մեջ։ Մեյոն փորձարկումներ է կատարել «Ուեսթեռն Էլեկտրիկ» ընկերության Հոտոնի փորձարկումներում։ Ուսումնասիրելով տարբեր գործոնների ազդեցությունը (աշխատանքի կազմակերպում և պայմաններ, աշխատավարձ, միջանձնային հարաբերություններ, ղեկավարման ոճ և այլն) արդյունաբերական ընկերությունում աշխատանքի արտադրողականության մեծացման վրա՝ Մեյոն ցույց է տվել մարդկային և խմբային գործոնի հատուկ դերը։ Էմպիրիկ տվյալների ընդհանրացումը բերեց [[մենեջմենթ]]ի սոցիալական փիլիսոփայության ստեղծմանը։ [[1947 թվական]]ին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա որտեղ շարունակել է գիտական գործունեությունը։ Էլթոն Մեյոն մահացել է [[1949 թվական]]ի սեպտեմբերի 1–ին Գիլդֆորդում (Մեծ Բրիտանիա)։
 
=== Հոտորնյան փորձ ===
 
Հոտորնյան փոձի առաջին ուղղվածությունը բխում էր այդ ժամանակվա գիտական կառավարման տեսությունից։ Մարդաբանների մի խումբ, որը բաղկացած էր Ջ․ Հոմանսի, Է․ Մեյոյից Ուորներից, Ֆրից Ռոթլիսբերերից, Ուիլյան Դիքսոնից և այլն, ուսումնասիրում էին օբյեկտիվ գործոնների ազդեցությունը (լուսավորում, վճարում, դադարներ) աշխատանքի արտադրողականության վրա, Հոթորնում (Hawthorne), [[Չիկագո]]։ «Ուեսթեռն Էլեկտրիքս» ընկերության ղեկավարությունը (այդ ժամանակ այնտեղ հեռախոսային գործարան էր) ներառում էր [[Անրի Ֆայոլ|Ֆայոլի]] և [[Ֆրեդերիկ Թեյլոր|Թեյլորի]] գաղափարները գիտական մենեջմենթի հնարավորությունների վերաբերյալ, այդ իսկ պատճառով գիտանականներին ամբողջական հասանելիություն էր տրվում և պայմաններ էին ստեղծվում արտադրության գործընթացի ուսումնասիրության համար։ Փորձի առաջին փուլում գիտնականները հայտնաբերեցին, որ լուսավորման պայմանների բարելավումը կտուկ կերպով մեծացնում է աշխատանքի արտադրողականությունը, բայց և պայմանների վատթարացումը նույնպես բերում է աշխատանքի արտադրողականության աճին։ Հետազոտության երկրորդ փուլում գիտնականները պարզեցին, որ ժամանակի ընթացքում աշխատանքի արտադրողականությունը վերադառնում էր նախկին մակարդակին և սկսում էին կարևոր դեր խաղալ ոչ թե ֆիզիկական շրջապատի գործոնները, այլ՝ սոցիալական, այսինքն՝ խմբային նորմերին ուղղվածությունը (օրինակ՝ չանել ավելին, քան կարող է անել հարևանը հոսքագծերով և այլն)։ Արդյունքում աշխատանքի արտադրողականության առաջնային աճը բացատրեցին նաև սոցիալական գործոններով՝ աշխատանքի և աշխատակիցների ղեկավարության կողմից գործընթացի հետաքրքրվածության։
 
Հոտորնյան հետազոտությունների արդյունքում առաջացած [[Հոտորնյան էֆեկտը]] կայանում էր նրանում, որ սոցիալ–հոգեբանական գործոնները աշխատանքի արտադրողականության վրա ավելի մեծ ազդեցություն էինն թողնում, քան ֆիզիկականները, այն պայմանով, որ ինքը՝ կազմակերպությունը, արդեն բավարար կերպով արդյունավետ է։
 
== Ծանոթագրություններ ==