«Այրարատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 112.
 
== Ճանապարհները ==
 
Հայաստանի ճանապարհների կենտրոնը Այրարատյան աշխարհն էր։ Երկրի ճանապարհների կարևորագույն հանգուցակետերը՝ Արմավիրը, Արտաշատը, Դվինը և Անին գտնվում էին Այրարատում։ Ուրարտական շրջանում Այրարատում ճանապարհների կարևորագույն հանգուցակետը [[Արգիշտիխինիլի]]ն էր, որն Ուրարտական պետության անկումից հետո իր տեղը զիգեց Երվանդաշատին (Ախուրյանի գետաբերանի մոտ)։ Հետագայում, երբ Հայաստանը ձեռք բերեց քաղաքական անկախություն, Այրարատում արագ կերպով բարձրացավ [[Արտաշեսյաններ]]ի մայրաքաղաք Արտաշատը։ Մինչև 5-րդ դարի երկրորդ կեսը Արտաշատը Այրարատով անցնող ճանապարհների սիրտն էր։ Արտաշատից դուրս էին գալիս տարանցիկ առևտրի կարևոր մի քանի ճանապարհներ, որոնք ունեին նաև ռազնավարական խոշոր նշանակություն։ Դրանցից առանձնապես կարևոր էին երեքը.
 
Տող 121 ⟶ 120՝
5-րդ դարի երկրորդ կեսից Այրարատի ճանապարհների գլխավոր հանգույցը դառնում է Դվինը։ Դվինից դուրս էին գալիս հինգ գլխավոր ճանապարհներ, որոնք նկարագրված են «[[Մղոնաչափք]]»-ում։ Այդ ճանապարհներն ունեին հետևյալ ուղղությունները՝
 
* ա) Դվին - [[Կարին]] - [[Շապին Գարահիսար|Կողոնիա]] - [[Ամասիա (քաղաք)|Ամասիա]] - [[Բյուզանդիոն]]
* բ) Դվին - [[Խլաթ]] - [[Քղիմար]] - [[Ուռհա]] - [[Դամասկոս]]
* գ) Դվին - [[Հրազդան գետ]] - [[Կոթ]] ավան ([[Սևանա լիճ|Սևանա լճի]] հարավային ափին) - [[Սոթքի լեռնանցք|Զոդի լեռանցք]] - [[Պարտավ]]
* դ) Դվին - [[Նախիջևան]] - [[Թավրիզ]]
* ե) Դվին - Հրազդան գետ - [[Կուր]] - [[Տփղիս]]
 
Տող 130 ⟶ 129՝
 
* ա) Անի - [[Տրապիզոն]]
* բ) Անի - [[Կարին|Թեոդոսուպոլիս]] - Ամասիա
* գ) Անի - Դվին
* դ) Անի - Տփղիս
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Այրարատ» էջից