«Կոթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (8),   → (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Կոթ''', Ադյաման ([[թուրք]], նվաճողները վերանվանել են այսպես, ադը-յաման անունը սոսկալի է), միջնադարյան ավան [[Սյունիք (նահանգ)|Սյունյաց նահանգի]] [[Գեղարքունիք]] գավառում, Գեղամա ([[Սևանա լիճ|Սևան]]) լճի հարավային ափին (այժմյան [[Մարտունի (շրջան)|Մարտունու]] շրջանի [[Ներքին Գետաշեն]] գյուղի տեղում)։ 9-10 դարերի առևտրական կարևոր հանգույց էր [[Դվին]]-[[Պարտավ]] քարավանային ճանապարհին, ինչպես նաև [[Բագրատունիներ]]ի արքունական ձկնորսարանը։ Իշխան [[Գրիգոր Սուփան]]ի (9 դ. վերջ - 10 դ. սկիզբ) թողած վիմագիր հիշատակարանը ցույց է տալիս, որ Կոթը նրա տոհմական իշխանանիստն էր։ Կոթի մասին այլ տեղեկություններ չեն հանդիպում։ Կոթի Սբ. Աստվածածին պարսպավոր եկեղեցին (հայտնի է նաև [[Կոթավանք]] անունով) կառուցել է Գրիգոր Սուփանը։ Պատերը կոպտատաշ, ճեղքված բազալտից են, որոշ մասեր՝ կոփածո վեմերից։ Քանդված են գմբեթը և ծածկը։ Եռաբսիդ, արևմուտքից ուղղանկյուն խաչաթևով, չորս անկյուններում կիսաշրջանաձև աբսիդներով, երկհարկ ավանդատներով (երկրորդ հարկերը թաքստոց են ծառայել) կառույցն արտաքուստ ուղղանկյուն է։ Արլ. ավանդատների մուտքերը հյուսիս և հարավ աբսիդներից են, իսկ արևմտյաններինը՝ ուղղանկյուն խաչաթևից։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավից և արևմուտքից։ Եռանկյունաձև զույգ խորշերով մշակված է միայն արևելյան ճակատը։ Դեկորատիվ հարդարանքի սակավաթիվ տարրերից են գմբեթակիր կամարների՝ գնդիկներով և հորիզոնական ելուններով ձևավորված իմպուստները, լուսամուտների պարզունակ բարավորները։ Եկեղեցու հորինվածքը Սյունիքի ճարտարապետական դպրոցի նվաճումներից է։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոթ» էջից