«Եռակցում»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 152 բայտ ,  5 տարի առաջ
+պատկեր +կատ
(+պատկեր +կատ)
[[Պատկեր:GMAW.welding.af.ncs.jpg|thumb|Գազաէլեկտրական եռակցում]]
'''Եռակցում''', տեղային հալման կամ համատեղ դեֆորմացման ճանապարհով կարծր մարմինների չերկատվող միացման տեխնոլոգիական պրոցես։ Եռակցման հետևանքով միացվող մարմինների [[ատոմ|ատոմներ]]ի ([[մոլեկուլ]]ների) միջև առաջանում են ամուր կապեր։ Սովորաբար Եռակցմամբ միացնում են մետաղները, սակավ՝ [[ապակի]]ն, [[պլաստմասսա|պլաստմասսաներ]]ը և այլ նյութևր։ ԵթակցումըԵռակցումը կատարվում է 2 եղանակով՝
*[[հալում|հալմամբ]] ([[աղեղային եռակցում|աղեղային]], [[գազային եռակցում]], [[գազաէլեկտրական եռակցում|գազաէլեկտրական]], [[թերմիտային եռակցում|թերմիտային]] և այլն),
*[[Ճնշում|ճնշմամբ]] ([[գազամամլային եռակցում|գազամամլային]], [[դարբնոցային եռակցում|դարբնոցային]] և այլն)։ Բացի այդ, մետաղների եռակցումը կատարվում է ըստ հալման համար անհրաժեշտ էներգիայի տեսակի ([[էլեկտրական եռակցում|էլեկտրական]], գազային, [[ատոմաջրածնային եռակցում|ատոմաջրածնային]], թերմիտային), պաշտպանական և լեգիրման մետալուրգիական միջոցներով (պաշտպանական գազերում ֆլյուսի տակ, կայունացնող ու գազախարամ առաջացնող և լեգիրող պատ–վածքներով էլեկտրոդներով), աղեղային Եռակցման համար օգտագործվող Էլեկտրոդներով՝ հալվող և չհալվող ([[ածխ|ածխե]], [[վոլֆրամ]]ե), ըստ կիրառվող գազերի (ացետիլենաթթվածնային, ջրածնաթթվածնային և այլն)։ Եռակցման միացումներից առավել տարածված են [[կցվանքային միացում]]ը (Եռակցման շինվածքների ճակատամասերով), [[եզրածածկով միացում]]ը (եռակցվող մակերևույթները մի փոքր իրար ծածկուք են), [[ծայրևծայր միացում]]ը (մի մասի ճակատամասը եռակցվում է մյուսի կողմնային մակերևույթին), անկյունային միացումը (շինվածքների մասերը միմյանց նկատմամբ դրվում են անկյան տակ) ևն։ Ստեղծվում են Եռակցման նոր ձևեր՝ Եռակցում շփմամբ, հելիոեռակցում պայթյունով, վակուումում ճնշմամբ և Էլեկտրոնային ճառագայթով։
 
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Ֆիզիկական էֆեկտներ և երևույթներ]]
[[Կատեգորիա:Մետաղագործություն]]
11 076

edits