«Սերովբե Պատկանյան»–ի խմբագրումների տարբերություն

(Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գրող | name = Սերեվբե Պետրոսի Պատկանյան | image = | imagesize = 220px | caption = | birthdate = 1769 | birthplace = Կո...»:)
 
 
== Կենսագրություն ==
Սովորել է Կ․ Պոլսի Մասխալաճի Հարությունի երաժշտական, 1783 թվականից՝ [[Մխիթարյաններ|Վենետիկի Մխիթարյաննե]]րի, 1788 թվականից՝ Տրիեստի Ս․ Մարտինոսի դպրոցում, վերջինում, այլ առարկաների հետ, կատարելագործել է նաև իր երաժշտական կրթությունը ([[ֆլեյտա]], [[ջութակ]])։ 1792 թվականին վերադարձել է Կ․ Պոլիս, Բերայում բացել երաժշտական թեքումով դպրոց, որտեղ դասավանդել է [[հայոց լեզու]], [[պատմություն]], իտալական երաժշտություն և այլն։ Ամբաստանվելով, 1793 թվականին փախել է Թիֆլիս և վրաց [[Հերակլ II]] թագավորի աջակցությամբ հիմնել հայկական առաջին դպրոցը (գործել է մինչև 1805 թվականը), որտեղ հայերի հետ սովորել են նաև [[վրացի]] երեխաներ։ Նույն տարում դպրոց է բացել [[Նոր Նախիջևան]]ում։ 1810—18221810-1822 թթ. պաշտոնավարել է Աստրախանի [[Աղաբաբյան դպրոց]]ում։ 1796 թվականին գրել է «Համառօտ պատմութիւն աւէրեցման Փայտակարան մայրաքաղաքի ի խանէն աղայ Մահմուդի ի 1795 և ի 11 սեպտեմբերի» (հրտ․ 1910) պատմական ուսումնասիրությունը, որը շարադրված է ականատեսի վավերականությամբ և փաստերի լայն իմացությամբ։
 
== Ստեղծագործական գործունեություն ==
Պակտակյանը գրել է նաև կրոնական բովանդակությամբ բանաստեղծություններ («Նուագ ի ծնունդն Քրիստոսի», «Նուագ առ ամենաերանեալ կոյսն»), որոնք երգվել են։ 1801-1815թթ1815 թթ. բանաստեղծություններում կրոնական բովանդակությանը փոխարինել է կյանքի և պատմական իրադարձությունների նկարագրությունը՝ «Սարսեցուցիչն զօրաց երկնից», «Առ Եփրեմ կաթողիկոսն», «Ի յաղթանակ Ցիցիանովի», «Ի մահ Զավադ խանի», «Ի հնգեկի հարուածոն Տփխիսայ» և այլն։ Այս գործերը մի նոր աստիճանի բարձրացրին XVIII դարում ծնունդ առած ազգայինքաղ․ բանաստեղծությունը։
 
== Երկեր ==
227 854

edits