«Սեպուհ Սիմոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
 
=== Կենսագրություն ===
Սիմոնյանը ծնվել է 1978թ. Հալեպում, Սիրիա։ Ունի հայ ծնողներ, որոնց նախնիները Հայոց ցեղասպանությունից փրկվածներ էին։ Հայրական պապը Կիլիկիայից էր (այժմ՝ Թուրքիայի Չուքուրովա շրջանը)։ Սիմոնյանի ծնողները Բեյրութից են՝ Լիբանանից, սակայն, ինչպես երգիչն է ասում, քաղաքացիական պատերազմի պատճառով, նրա մայրը ստիպված էր փախչել, և ի վերջո ապագա երգիչը ծնվեց Սիրիայում։ Այնուհետև՝ Սեպուհի ծնվելուց կարճ ժամանակ անց, ընտանիքը վերադարձավ Լիբանան, որտեղ մնաց մինչև 1985թ.։ Այնուհետև, քաղաքացիական պատերազմի պատճառով, նրանք վերջնականապես տեղափոխվեցին ԱՄՆ։
Սիմոնյանը մեծացել է ԱՄՆ-ում։ Նրա ընտանիքը միշտ եղել է ներգրավված ԱՄՆ հայկական համայնքում։ Ինքը՝ Սեպուհ Սիմոնյանը, 1990-ականների վերջին հայկական '''Ասպարեզ''' պարբերականի անգլալեզու բաժնում աշխատել է որպես խմբագրի օգնական։ Նա ավարտել է Գլենդելի ավագ դպրոցը։ Սեպուհը Կալիֆորնիայի Պետական Համալսարանի (Նորթրիջ) սաներից է, որտեղ երաժշտություն է ուսանել։
 
=== Երաժշտական գործունեությունը ===
Սիմոնյանն իր առաջին երաժշտական խումբն ունեցավ ընդամենը 15 տարեկանում։ 2004թ. Սիմոնյանը՝ որպես մենակատար և ստեղնաշարահար, ու Ռայան Ուելքրը՝ որպես կիթառահար և բեքվոկալիստ, ձևավորում են "'''Aviatic'''" ռոք խումբը։
Սիմոնյանը հանդիպել է Ռայան Մերչենթին 2008թ. "'''Craigslist'''" (Արձագանքի) միջոցով, երբ փնտրում էր երաժշտական պրոդյուսերի աշխատանք։ Ի սկզբանե նրանք աշխատում էին որպես հեղինակներ և գրում էին երգեր այլ խմբերի համար։ 2010թ. ձևավորվեց նրանց դուետը՝ "Capital Cities" ինդի փոփ խումբը։