«Առևտրի համաշխարհային կենտրոն 1»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}{{վիքիֆիկացում}}{{կատեգորիա չկա}}Համաշխարհային առևտրի կենտրոն 1-ը (1 World Trade Center), որն առավել հայտնի որպես Ազատության աշտարակ, գտնվում է [[Նյու Յորք]]ի Մանհեթեն թաղամասում: Այն հանդիսանում է Նյու-Յորքի ամենաբարձր կառույցը` գերազանցելով Էմփայր Սթեյթ Բիլդինգին։ Կառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս [[2006]] թվականի [[ապրիլի 27]]-ին և ավարտվել են [[2013]] թվականի [[մայիսի 10]]-ին։ Բացումը տեղի է ունեցել 2014 թվականին։ Շինության մակերեսը կազմում է 242 000 քառակուսի մետր, իսկ բարձրությունը 541.3 մետր։ ՇինությունըՇինության բարձրությունը (1776 ֆուտ) ունի սիմվոլիկ նշանակություն, այն է 1776 թվականին ընդունվեց Միացյալ Նահանգների ազատության հռչակագիրը: Շինությունան արժեքը գնահատվում է 3.9 մլրդ ամերիկյան դոլար։
Ազատության աշտարակի կառուցման գաղափարը ծագել է [[2001]] թվականի [[սեպտեմբերի 11]]-ի ահաբեկչությունից հետո, որի ընթացքում ավերվեցին Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ աշտարակները։ Երկնաքերը ներկայումս գտնվում է հենց այդ աշտարակների տեղում։ Նրա հետ միասին կառուցվել է հուշահամալիր՝ նվիրված 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին։ Հուշահամալիրի բացումը տեղի է ունեցել 2011 թվականին նախագահներ Բարաք Օբամայի և Ջորջ Բուշ-կրտսերի (ում կառավարման օրոք տեղի էր ունեցել ահաբեկչությունը) ներկայությամբ։
 
Ազատության աշտարակի կառուցման համար օգտագործվել է երկաթբետոն, պողպատ և ապակի։ Այն ունի 104 վերգետնյա և 5 ստորգետնյա հարկ։ Չնայած նրան, որ կառուցման աշխատանքները սկսվել էին 2006 թվականի ապրիլի 27-ին, երկնաքերը 0 մ բարձրությունը հաղթահարել է 2008 թվականի մայիսի 17-ին։
 
Կառուցման ժամանակագրական հաջորդականությունը.
2008 թվականի օգոստոսի 1-կառույցի բարձրությունը կազմեց 8 մետր
2009 թվականի փետրվարի 11-32 մետր
2010 թվականի փետրվարի 10-ստորին պողպատյա կառույցի կառուցման ավարտը, որն ուներ խորանարդի ձև. շինության բարձրությունը գերազանցեց 61 մետրը
2010 թվականի ապրիլ-կառուցվեց 26 հարկ
2010 թվականի հոկտեմբեր-44 հարկ
նոյեմբերի 17-կառուցվեց 48 հարկ. շինության բարձրությունը հասավ 171 մետրի
դեկտեմբերի 16-52 հարկ. երկնաքերի բարձրությունը կազմեց գրեթե 183 մետր
2011 թվականի հունվար- հաղթահարվեց 210 մետր նշակետը
մայիսի 10-կառուցվեց 65 հարկ
սեպտեմբերի 24-84 հարկ
հոկտեմբերի 30-շինության բարձրությունը կազմեց 333 մետր
2012 թվականի ապրիլի 6-100 հարկ
2013 թվականի մայիսի 10-շինությունը հասավ նախագծված բարձրությանը, տեղադրվեց ծայրաձողը