«Սամուրայ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Սամուրայության ոսկե դարը: Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|ca}} (4), {{Link GA|de}}
Տող 10.
Սամուրայությունն առաջացել է Թայկայի բարեփոխումների (646 թ.) արդունքում. սա [[Չինաստան|չինական]] [[Թան]] արքայատոհմի քաղաքական, կառավարական և ռազմական վարչակազմի ընդօրինակման փորձ էր : Սամուրայության զարգացման համար կարևորագույն խթան էր Կամու կայսրը (VIII դ. վերջ - IX դ. սկիզբ), ով [[այնու]] ցեղերի դեմ իր պատերազմի համար դիմեց [[Ճապոնիա]]յի գավառական տոհմերի ռազմական ուժին։
 
[[X դար|X]] - [[XII դար]]երում` ավատատիրական պատերազմների ընթացքում, վերջնականապես ձևավորվեցին հիմնական ավատատիրական տոհմերը, որոնց տիրույթի տակ էին գտնվում զգալի ռազմական ուժեր. այդ ուժերը ձևականորեն գտնվում էին [[ՃապոնիյաՃապոնիա]]յի կայսեր ծառայության տակ, սակայն իրականում ծառայում էին իրենց մասնավոր իշխանական տոհմերին, որոնց գլխավորում էին [[դայմյո]]ները (մեծ իշխանները)։ Նույն ժամանակաշրջանում են առաջացել սամուրայների բարոյական կանոնների սկզբունքները, որոնք արտացոլվեցին «Աղեղի և նժույգի արահետում» («Կյուբա-նո միտի»), հետագայում դառնալով սամուրայության պատվիրանները՝ «Ռազմիկի արահետը» ([[Բուշիդո]])։ Սամուրայ կարող էր համարվել միայն այն անձը, ով ուներ սամուրայի ոգի («սանայո») և հետևում էր սամուրայության բարոյական կանոնակարգին։
 
Սամուրայության ինքնուրույն հասարակական խավ դառնալու ժամանակաշրջանը սովորաբար վերագրվում է [[Ճապոնիա]]յում [[Մինամոտո]] տոհմի իշխանության դարաշրջանին ([[1192]] - [[1333]] թթ.)։ Դրան նախորդած [[Թայրա]] և [[Մինամոտո]] իշխանատների միջև ծագած երկարատև և արյունալի [[Գեմպեյ]] քաղաքացիական պատերազմը հիմք հանդիսացավ [[շյոգունատի]] ստեղծման համար. վերջինս սամուրայական վարչակազմ էր, որը ղեկավարվում էր գերագույն հրամանատարի ([[շյոգունի]]) կողմից։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սամուրայ» էջից