«Հովհաննես Ե Դրասխանակերտցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։
No edit summary
Տող 23.
'''Հովհաննես Ե Դրասխանակերտցի''' (840-850 - 929), Հայոց կաթողիկոս (898 - 929), պատմիչ և գրող, [[Մաշտոց Ա Եղվարդեցի]] (897 - 898) կաթողիկոսի ազգական և աշակերտ։
 
Հովհաննես Դրասխանակերտցին հայտնի է գլխավորապես որպես պատմիչ։ Իր «Հայոց պատմություն«» երկասիրությունում ներկայացնում է հնագույն ժամանակներից առ 920-ական թթ. ընկած պատմական անցքերը։
 
Մինչև 9-րդ դարի կեսի պատմական նյութը նա քաղել է [[Աստվածաշունչ|Աստվածաշնչից]] և իրեն նախորդող պատմիչների գործերից, իսկ 9-րդ դարի երկրորդ կեսի ու 10-րդ դարի առաջին քառորդի պատմությունը նկարագրել է իր տեսածով ու լսածով՝ հաղորդակից ու մասնակից լինելով իր ժամանակ կատարված դեպքերին։ Պատմության այդ մասում, որն ավելի կարևոր է ու արժեքավոր, Դրասխանակերտցին մանրամասն պատկերում է հայ ժողովրդի ծանր կացությունը արաբական լծի տակ, մասնավորապես արաբ ոստիկաններ Յուսուֆի, Նսըրի, Ափշինի, Բշըրի հարձակումները Հայաստանի վրա, 850-852 թթ. արաբական լծի դեմ հայ ժողովրդի մղած հերոսական ազատագրական պայքարը, Սմբատ Առաջինի նահատակությունը, հայ ժողովրդի ազատության համար [[Աշոտ Երկաթ]]ի մղած պայքարը և այլն։ Դրասխանակերտցու «Հայոց պատմություն-ը [[աշխարհաբար]] է թարգմանվել Գ.Բ. Թոսունյանը։