«Տնտեսագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։
Տող 7.
Տնտեսագիտությունը զարգանում է գիտելիքների տարբերացման և ինտեգրացման ուղիով։ Դիտարկվող նյութի կուտակմանը զուգընթաց, գիտելիքների միասնական զանգվածից, որպես հատուկ առարկա, սահմանազատվում են վերլուծության առանձին կողմերը։ Այդպես ձևավորվեց ճյուղային տնտեսագիտության մի ամբողջ խումբ ([[արդյունաբերություն|արդյունաբերության]], [[Գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]], [[տրանսպորտ]]ի տնտեսություն և այլն)։ Գիտատեխնիկական առաջընթացը, խոշոր արդյունաբերության զարգացումը գիտությունների տարբերացման հետ մեկտեղ, նպաստեցին դրանց ինտեգրացմանը, փոխներթափանցմանն ու փոխհարստացմանը, տնտեսագիտության համալիրի գոյացմանը։ Հետազոտության օբյեկտի ընդգրկման ընդհանրության աստիճանից և պրակտիկայի նկատմամբ հարաբերության բնույթից ելնելով՝ տնտեսագիտությունը բաժանվում է ընդհանուրի և կոնկրետի։ Ընդհանուր տնտ․ գիտություններից են քաղաքատնտեսությունը, ժողտնտեսության պատմությունը, տնտեսագիտ․ ուսմունքների պատմությունը, տնտեսական գործընթացների ընդհանուր կարգավորումն ուսումնասիրող գիտությունները (հասարակական արտադրության կառավարման տեսությունը, ժողտնտեսության պլանավորման գիտությունը)։ Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հասարակական վերարտադրության համակարգի քանակական փոխադարձ կապերը և վիճակագրական օրինաչափություններն ուսումնասիրող տնտ․ գիտությունները (տնտեսական վիճակագրություն, հաշվապահական հաշվառում, վերլուծություն սոցիալիստական ձեռնարկությունների տնտեսական գործունեության)։ Տնտեսագիտության վերլուծության հատուկ բաժին են մաթեմատիկական մեթոդները տնտեսագիտության մեջ։
 
Ճշգրիտ տնտեսագիտական գիտություններն ուսումնասիրում են հասարակության տնտեսակարգի առանձին կողմերը։ Դրանք սահմանազատվում են միջճյուղային, ճյուղային և ռեգիոնալ հատկանիշով։ Միջճյուղային տեսանկյունից առանձնացվում են՝ ֆինանսները և վարկը, դրամաշրջանառությունը, գնագոյացումը, ժողովրդագրությունը, աշխատանքի էկոնոմիկան, կապիտալ ներդրումների էկոնոմիկան, նյութատեխնիկական մատակարարումը։ Ճյուղային տնտեսագիտական գիտություններն ընդգրկում են արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի և կապի, առևտրի, ոչ արտադրական ոլորտի էկոնոմիկան։ Դրանք ստորաբաժանվում են առանձին ճյուղերի, ենթաճյուղերի, ոլորտների և ժողտնտեսության սկզբնական արտադր․ բջիջների տնտ․ պրոբլեմներն ուսումնասիրող գիտությունների։ Ռեգիոնալ տեսանկյունից հետազոտման օբյեկտ են արտասահմանյան առանձին սոցիալիստական, զարգացող և կապիտական երկրների տնտեսությունը։
 
[[Պատկեր:Asue1.jpg|330px|thumb|աջից|[[Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան]]]]
Տող 13.
Հետազոտությունների գործնական նշանակությամբ տնտեսագիտությունը բաժանվում է հիմնարարի և կիրառականի։ Հիմնարար տնտեսագիտությունը ուսումնասիրում է օբյեկտիվ տնտ․ օրենքները, բացահայտում տնտ․ մեխանիզմի գործունեության շարժիչ ուժերը, պայմաններն ու գործոնները, հիմնավորում տնտ․ ռեսուրսների արդյունավետ օգտագործման ռացիոնալ ուղիներն ու եղանակները։ Կիրառական տնտեսագիտության նպատակն է լուծել մասնակի և տեղական խնդիրներ, դնել տնտեսագիտության փորձ և կիրառել այն, մշակել տնտ․ կոնկրետ ծրագրեր, ինչպես նաև տնտ․ կարգավորման հետագա կատարելագործման միջոցառումներ։ Հիմնարար հետազոտությունները կիրառական տնտեսագիտության հիմքն են։
 
[[Հայաստան]]ում տնտեսագիտության մասնագետներ պատրաստվող ամենախոշոր տնտեսագիտական բարձրագույն ուսումնական հաստատությունը համարվում է [[Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան]]ը, որը գործում է [[Երևան]]ում և մասնաճյուղեր ունի [[Գյումրի]]ում ու [[Եղեգնաձոր]]ում:ում։
 
== Տես նաև ==