«Վաղարշակ Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: → (13)
չ կետադրական, փոխարինվեց: → (3)
Տող 1.
{{wikify}}
 
'''Վաղարշակ Ա''' (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց ավանդական արքա, Արշակունյաց հարստության հիմնադիրը Հայաստանում։ Հայոց պատմիչները Վաղարշակին համարում են [[Պարթևստան|Պարթևաց]] [[Արշակունիներ (Պարթևստանի)|Արշակունի]] թագավոր [[Արշակ Մեծ]]ի կամ [[Միհրդատ I Մեծ]]ի (մ.թ.ա.171-138) եղբայրը։ Վերջինիս օգնությամբ 31 տարի գահակալելով [[Հայաստան]]ում՝ Վաղարշակ Ա-ն մայրաքաղաքն ու գահանիստը դարձրել է [[Մծբին]]ը։ [[Մովսես Խորենացի]]ն առասպելական Վաղարշակին է վերագրում վարչական, քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային բազմաթիվ բարենորոգումները։ Վաղարշակ Ա-ի կառավարման ժամանակ իր տերության կազմի մեջ էին մտնում նաև [[Ատրպատական]]ը և [[Հյուսիսային Միջագետք]]ը։ Նրա օրոք են իշխանական տիտղոսներ և տիրույթներ ստացել մի շարք տոհմեր, մասնավորապես՝ [[Բագրատունիներ]]ը, [[Գնունիներ]]ը, [[Առանշահիկներ]]ը և այլն։ Վաղարշակ Ա-ին հաջորդել է իր որդին՝ [[Արշակ Ա]]-ն։ Վաղարշակի կարգադրությամբ է ասորի քուրմ [[Մար-Աբաս Կատինա]]ն բաբելոնյան աղբյուրների հիման վրա գրել ''Հայոց Պատմությունը''։ Վաղարշակի պատմականությունը կասկածի է ենթարկվել XIXդ. 2-րդ կեսից և տակավին մնում է գիտնականների տարակարծությունների ու վեճերի առարկա։ Ուսումնասիրողներից ոմանք Վաղարշակին փորձել են նույնացնել [[Տրդատ Ա]]–ի հետ։
== Աղբյուրներ ==
Մովսես Խորենացի «Պատմություն Հայոց» - 1968թ․ <br>
Լ․ Շահինյան «Հայաստանը և Առաջին Արշակունիները» -1993թ․
{{Հայոց արքաներ}}