«Սոսյաց անտառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, փոխարինվեց: : → ։
Տող 1.
'''Սոսյաց անտառը''' գտնվում է [[Հայաստան|ՀՀ]] [[Արմավիրի մարզ]]ում։ Աշխարհի ամենահին արհեստական անտառներից է, որը պատմության մեջ հայտնի է նաև Արմենակ նահապետի անունով։ Ըստ ավանդության անտառը տնկել է Արմենակ նահապետը։
 
Հայերը սրբագործել են սոսին և բարդին։ Սոսիի մասին հիշատակում է [[Մովսես Խորենացի]]ն։ Նա գրում է, որ [[Արա Գեղեցիկ]]ի մահից հետո մնում է նրա որդին՝ [[Անուշավան Սոսանվեր|Անուշավան]]ը, որին անվանում էին ''Սոսանվեր'', որովհետև նա նվիրված էր Արմավիրում գտնվող Սոսյաց անտառին, որը պաշտամունքի վայր էր։ Անտառում աճել են հիմնականում սոսիներ։ [[Սոսի]] ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև [[չինար]] անունով։ Ի դեպ, թե մեկը, թե մյուսը ժամանակի ընթացքում դարձել են անձնանուններ։ Առաջինը՝ արական, Սոս ձևով, երկրորդը՝ իգական, Չինար ձևով<ref>[http://armenianhouse.org/avetisyan/sacred-forests.html Կամսար Ավետիսյան, Պատմական Հայաստանի սրբագործված անտառները]</ref>։
 
Սոսյաց անտառը Հայաստանի արհեստական անտառներից էր։ Դրանից հետո՝ [[հելլենիզմի դարաշրջան]]ում, [[Երվանդ Դ]] արքան (մ. թ. ա. 220-201) [[Շիրակ (գավառ)|Շիրակում]] տնկել է [[Ծննդոց]] անտառը:անտառը։ [[Խոսրով Կոտակ]] թագավորի օրոք (330–338) տնկել են [[Խոսրովի անտառ|Խոսրովակերտ]] և [[Տաճար մայրի]] անտառները, որոնք շրջափակել են պարիսպներով և բնակեցրել կենդանիներով ու թռչուններով։ Ինչպես սոսյաց անտառը, այդպես էլ Հայաստանի մյուս անտառների զգալի մասը միջին դարերում ոչնչացվել է օտար նվաճողների արշավանքների հետևանքով<ref>[http://encyclopedia.am/pages.php?bId=1&hId=47 Հայկական հանրագիտարան, Անտառներ]</ref>։
 
Սոսին հայերի մոտ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ։ Այս անտառում հմայություն էին անում, ունկնդրելով ծառերի սոսափյունը։ Սոսյաց անտառի նվիրյալը դյուցազն էր համարվում։ [[Հռոմեական կայսրություն|Հռոմեացիներն]] սոսին ծառն անվանել են «Հայկական սոսի»։
 
[[Հայաստան]] ներխուժած նվաճողները դարերի ընթացքում ոչնչացրել են անտառը, որի հետևանքով այն գրեթե չի պահպանվել <ref>[http://www.slideshare.net/mskh/bararan3-s-v#btnNext Աշխարհագրական և պատմական անձնանունների բառարան]</ref>։
 
== Ծանոթագրություններ ==