«Նվարսակի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (2)
Տող 4.
Այդ պայմանագրից հետո Հայաստանը Մարզպանականի փոխարեն սկսեց կոչվել Տանուտերական երկիր, դրա կառավարիչ նշանակվեց Վահան Մամիկոնյանը, որը սկսեց կրել Հայոց տանուտեր տիտղոսը։
 
Սասանյան Վաղարշ թագավորը հրաժարվել է հպատակ ժողովուրդների, այդ թվում՝ հայերի հանդեպ վարած դավանափոխման ու ձուլման քաղաքականությունից, Հայաստանից ետ կանչել իր զորքերը և հաշտության առաջարկով Նվարսակ ուղարկել պատվիրակություն՝ Նիխոր Վշնասպդատի գլխավորությամբ։ Նախնական համաձայնություններից ու պատանդներ ստանալուց հետո Վահան Մամիկոնյանը սպառազեն ջոկատով ժամանել է Նվարսակ և իր պայմանները թելադրել [[պարսիկ]]ներին։
 
== Նվարսակի պայմանագրի պայմանները ==
Տող 12.
*բ․ պետական պաշտոնյաներին մեծարել ու գնահատել արդարամտությամբ, չցուցաբերել կամայականություններ, անազնիվ, անվաստակ անձանց, հավատուրացների ու դավաճանների փոխարեն պատիվների ու պաշտոնների արժանացնել ազնիվ, գործունյա և վաստակավոր մարդկանց,
*գ․ չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, չհավատալ երկերեսանի, բախտախնդիր անձանց ամբաստանություններին, ունկնդրել ուղղամիտ մարդկանց խորհուրդները։
Վահան Մամիկոնյանը պարտավորվել է հեծելագունդ ուղարկել Պարսկաստան՝ գահի հավակնորդ Զարեհի դեմ։ Հայոց հեծելագունդը վճռական դեր է խաղացել գահակալական կռիվներում՝ պարտության մատնելով ու սպանելով Զարեհին:Զարեհին։ [[485]] թվականին Վահան Մամիկոնյանը մեկնել է Տիզբոն, վերահաստատել Նվարսակի պայմանագիրը և ճանաչվել հայոց սպարապետ։ Պարսից արքունիքը շուտով նրան նշանակել է նաև Հայաստանի [[մարզպան]]։ Նվարսակի պայմանագրով թեև հայ ժողովուրդը քաղացիական լիակատար անկախություն չստացավ, սակայն այն խոշոր հաղթանակ էր Սասանյանների ազգաձուլման վտանգի դեմ։ Հայ ժողովուրդը քառամյա հերոսական մաքառումների գնով վերստին ապահովեց իր ներքին ինքնուրույնությունը:ինքնուրույնությունը։
 
{{ՀՍՀ}}