«Նոր քարի դար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Պատմություն ՀոթՔաթ գործիքով
չ կետադրական, փոխարինվեց: : → ։
Տող 1.
[[Պատկեր:Néolithique 0001.jpg|մինի|Նեոլիթյան գործիքներ]]
[[Պատկեր:HMB Essen und Kochgerät Jungsteinzeit.jpg|մինի]]
'''Նոր քարի դար''' կամ '''Նեոլիթ''' ({{lang-el|νέος }}, ''նեոս''՝ նոր, և {{lang-el|λίθος }}, ''լիթոս''՝ քար), քարի դարի վերջին դարաշրջանը։ հաջորդել է [[մեզոլիթ]]ին։ Տևել է երկու հազարամյակ՝ մ. թ. ա. 7-րդ հազարամյակի կեսերից մինչև մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսերը: կեսերը։
 
Նեոլիթի սկիզբը բնութագրվում է քարե և [[Ոսկոր|ոսկ]]րե հղկված գործիքների օգտագործմամբ, [[Խեցեգործություն|խեցեգործության]] և [[Երկրագործություն|երկրագործության]] առաջացմամբ, վերջը՝ վաղ [[մետաղամշակություն|մետաղամշակությա]]մբ ([[էնեոլիթ]]ի սկզբնավորմամբ)։ Նեոլիթյան մարդիկ, զարգացած հավաքչական, [[որսորդություն|որսորդ]]ական և [[ձկնորսություն|ձկնորս]]ական յուրացնող [[Տնտեսություն|տնտեսությ]]անը զուգահեռ, սկսել են զբաղվել արտադրող տնտեսությամբ՝ նստակյաց երկրագործությամբ ([[ցորեն]]ի, [[Գարի|գար]]ու, [[ոսպ]]ի և այլ [[բույսեր]]ի մշակությամբ), [[կենդանիներ]]ի ([[շուն]], [[այծ]], [[ոչխար]], [[խոզ]], ավելի ուշ՝ [[խոշոր եղջերավոր անասուններ]]) ընտելացմամբ և բուծմամբ։ Արմատավորվել և զարգացել է [[մանածագործություն]]ը, հյուսելը։ ''[[Մայրիշխանություն]]ը'' հասել է իր ծաղկմանը և աստիճանաբար տեղի տվել ''[[Հայրիշխանություն|հայրիշխանությանը]]''։ Զգալիորեն աճել է [[բնակչություն]]ը, աստիճանաբար կազմավորվել են ցեղախմբերը, ձևավորվել ցեղային լեզուները։ հասարակության կյանքում կատարված այդ արմատական փոփոխություններն ընդունված է անվանել «նեոլիթյան հեղափոխություն» ([[անգլիացի հնագետներ|անգլիացի հնագետ]] Գ․ Չայլդի հետևությամբ)՝ որպես մարդկության պատմության մեջ առաջին տնտ․ հեղաշրջում։
 
Ըստ նորագույն տվյալների՝ [[Մերձավոր Արևելք]]ում հնագույն երկրագործականանասնապահական [[Մշակույթ|մշակույթիմշակույթ]]ի սկիզբը հասնում է մ․թ․ա․ 8—7-րդ հազարամյակները ([[Երիքով]]ը՝ [[Պաղեստին]]ում, [[Ջարմո]]ն՝ [[Հյուսիս-Արևելյան Միջագետք]]ում, [[Չաթա-Տույուկ]]ը՝ [[Փոքր Ասիա]]յում ևն)։ [[Եվրոպա]]յում Նեոլիթյան մշակույթը զարգացել է [[Մերձավոր Արևելք]]ի և [[Միջերկրական ծով|Միջերկրա]]ծովային մշակույթի զգալի ազդեցությամբ, այդ երկրամասերից Եվրոպա են թափանցել մի շարք մշակովի բույսեր, ընտանի կենդանիների տեսակներ և այլն։ Հայաստանի տարածքում Նեոլիթյան կայաններ ու բնակավայրեր են հայտնաբերվել [[Թալինի շրջան]]ում ([[Զաղաներ]], [[Արեգունի բլուր]], [[Բառոժ]] և այլն) և [[Արարատյան դաշտ]]ում ([[Կղզյակ բլուր]], [[Մաշտոցի բլուր]], [[Տերտերի ձոր]] և այլն)։ Գտնվել են քարե ([[Օբսիդիան|օբսիդիան]], [[որձաքար]] և այլն) պրիզմայաձև միջուկներ, [[դանակներ]], հղկված, գայլիկոնված կոթատեղի փորվածքով [[կացին]]ներ, [[մուրճ]]եր, [[գուրզեր|գուրզ]]եր, [[բրիչ]]ներ, [[աղորիք]]ներ, [[սանդ]]եր, [[մանգաղ]]ներ, [[նետասլաք]]ներ, ոսկրե ասեղներ, ուլունքներ, իլիկի գլուխներ են։
 
{{ՀՍՀ}}