«Հրեշտակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (18)
Տող 1.
{{inline}}
[[Պատկեր:William-Adolphe Bouguereau (1825-1905) - Song of the Angels (1881).jpg|200px|մինի|աջից|Երգը Հրեշտակների, Բոուգըրո, 1825-1905::]]
'''Հրեշտակներ''', (լատ. angelus, հուն. άγγελος (անգելոս), թարգմ. պատգամավոր, սուրհանդակ) հոգեղեն էակներ, որոնք միաստվածյան կրոններում համարվում են Աստծո սուրհանդակները, պատգամաբերները։
 
== Հրեշտակաբանությունը միաստվածյան կրոններում ==
Տող 9.
* Թվյալ կրոններից ամենահնի՝ Հուդայականության մեջ հրեշտակների դերի և ազդեցության մասին առաջին աղբյուրը Հրեական Սուրբ գիրքն է՝ Թանաքը և որոշ պարականոն գրքեր, ապա հիշյալ գրքերի մեկնաբանությունները։ Ուսումնասիրողները, սակայն կարծում են, որ Հուդայական հրեշտակաբանության ձևավորման վրա ուրույն ազդեցություն ունի Զրադաշտականությունը որ իր հետքը թողել է Ք.ա. 7-րդ դարից սկսյալ։ Այդ ազդեցությունը հատկապես ընդգծուն է չար և բարի հրեշտակների պատմություններում (Ենոքի պարականոն) և Բեռեշիթ (Ծննդոց) գրքի առաջին գլուխներում։ Մարգարեկան շրջանի հրեշտակաբանությունը (հրեշտակների ակնարկներ անում են Եսայի, Եզեկիել, Զաքարիա, Դանիել մարգարեները) իր վրա կրում է բաբելոնական մշակույթի ազդեցություն. այս շրջանում է, որ Հուդայական հրեշտակաբանության մեջ շրջանառության մեջ է մտնում հիերարխիկ սուբորդինացիան։ Համաձայն վերջինի գոյություն ունեն երկինքներ որոնցից վեր բազմում է ինքը Յահվեն, քիչ ներքև հրեշտակներն են իրենց զանզան դասակարգումներով, ապա դևերը, ինչից հետո մարդիկ։ Մովսիսական հրեշտակաբանության մեջ քիչ չեն նաև եգիպտական ու հունահռոմեական տարրերը։<br />Ընդհանուր առմամբ հրեշտակներն այս կրոնում միջնորդներ են Աստծո և մարդու միջև և Աստծո կամքի կատարողներն են։ Միևնույն ժամանակ նրանք խորհրդանշում ու գործնականացնում են Աստծո ներկայությունը մարդկանց կյանքում, հանդես են գալիս թե որպես մարդկանց պաշտպաններ, թե պատժողներ։
* Քրիստոնեական հրեշտակաբանությունը, որի վրա լայն ուշադրություն դարձվեց միան 20-րդ դարի սկզբին, մեծապես ազդված է Մովսիսականությունից, քանի որ հրեական Սուրբ Գիրքը՝ Հին Կտակարանը քրիստոնեական Աստվածաշնչի բաղկացուցիչ և կարևոր մասն է կազմում։ Այսուհանդերձ Նոր Կտակարանում էլ բազմիցս հանդիպում ենք հրեշտակների։ Առհասարակ քրիստոնյա աշխարհում հրեշտակաբանությունը ծագել և զարգացվել է ավանդական եկեղեցիների ծոցում և հիմնականում հիմնվում է Դիոնիսիոս Արիոպագացու (Կեղծ Դիոնիսիոս) «Երկնային քահանայապետության մասին» աշխատության վրա։ Բողոքականության ծագմամբ հետաքրքրությունը հրեշտակների հանդեպ աստիճանաբար սառեց, քանի որ հրեշտակները սկսվեցին դիտվել որպես լոկ կրավորական դեր ունեցող արարածներ, իսկ հաճախ էլ նրանց վերաբերյալ վարդապետությունը մերժելի համարվեց (Կալվին), քանի որ մեծավ մասամբ բացահայտվում էր ավանդությամբ։ Ավանդական եկեղեցիների, այդ թվում Հայ Առաքելական Եկեղեցու վրա, սակայն, հրեշտակաբանությունը բավականին զգալի հետք ունի թողած. այն իր ուրույն տեղն է զբաղեցնում սրբախոսական գրականության և վանական կյանքի ձևավորման ու զարգացման գործում։
* Իսլամում հրեշտակների հանդեպ գոյություն ունի խոր հավատք. հրեշտակները երկրորդ տեղն են զբաղեցնում հավատքի ենթակա 5 իրողությունների շարքում։ Համաձայն պահպանողական իսլամի, երկնային այդ արարածները Աստծո՝ Ալլահի փառաբանիչներն են և նրա պատգամի փոխանցողները։ Նրանք ինքնուրույն են ու ազատ և կարողանում են տարբեր դեմքեր ընդունել։ Այսքանից ավել հրեշտակների մասին իմանալը, համաձայն պահպանողական Իսլամի, շեղում է ճշմարիտ հավատքից։ Այսուհանդերձ Իսլամի ոչ պահպանողական ճյուղերը զարգացրել են իրենց հրեշտակաբանությունը, որի համաձայն հրեշտակները ստեղծվել են լույսից, լեցուն են կյանքով, բանական արարածներ են և ի տարբերություն ջիների (չար ոգիներ)՝ սուրբ են:են։ Միևնույն ժամանակ նրանք, չնայած իրենց գերբնականությանը, շատ ավելի ցածր են քան մարդիք և նրանց գործերից մեկն էլ մարդկանց օգնելն ու երկրպագելն է:է։ Այս վերջին պայմանի խախտումով էլ բացատրվում է չարի՝ սատանայի առաջացումը Իսլամում. Սատանան, որ սկզբում բարի հրեշտակ էր, հրաժարվեց երկրպագել Ադամին, ինչ համար էլ Ալլահը նրան վտարեց երկնքից։
 
== «Հրեշտակ» բառի ստուգաբանությունը և կիրառությունը Աստվածաշնչում ==
Տող 23.
Թեև [[Սուրբ Գիրք]]ը ակնհայտորեն չի նշում հրեշտակների արարման մասին, այնուամենայնիվ, Հին և Նոր Կտակարանների գրքերը միաձայն մեզ վկայում են, որ հրեշտակներն իսկապես գոյություն ունեն։ Այդ է վկայում նաև [[Ավանդություն]]ը։
Այն, որ [[Ծննդոց]]ում [[Մովսես]]ը (եթե նրան ընդունենք որպես [[Հնգամատյան]]ի հեղինակ) լռում է հրեշտակների արաչության մասին, հետևանքն է այն բանի, որ մարգարեն ավելի շատ նպատակ է ունեցել ընդհանուր արարչագործությունից հասնել մարդու արարմանը, ուստիև հրեշտակները, այսպես ասած, դուրս են մնացել նրա նկարագրությունից։
Հրեշտակների արարման բացակայությունը Սուրբ Գրքից տեղիք է տվել այն կարծիքին, թե հրեշտակներն արարված չեն և որպես անեղներ համահավասար են [[Սուրբ Երրորդություն|Սուրբ Երրորդությանը]]։ Այս կարծիքին դեռևս Բ դարում հակառակվեց [[Իրենեոս Լիոնացին (Լուգդոնացի)]]։ Նա, հիմնվելով [[Ավետարան ըստ Հովհանեսի|Հովհաննու Ավետարանի]]. ''«Նրանք … Աստծուց ծնվեցին»'' (Հովհ. 1։3) հատվածի վրա, հրապարակեց, որ ամեն ինչ, լինեն դրանք հրեշտակներ կամ [[հրեշտակապետ]]եր, աթոռներ, թե տերություններ, հաստատված են Աստծո կողմից և արարված [[Հիսուս Քրիստոս|Լոգոսի՝ Որդու]] կողմից։ Այս միտքը առկա է [[Պողոս Առաքյալ]]ի՝ կողոսացիներին ուղղված նամակում. ''«Նրանով ստեղծվեց այն ամենը, ինչ որ երկնքում է և ինչ որ՝ երկրի վրա, ինչ որ երևում է և ինչ որ չի երևում»'' (Կող. 1:161։16), ինչը իր վերջնական հաստատումը գտավ [[Նիկիական հանգանակ|Նիկիո Ա Տիեզերաժողովի (325թ.) հավատո հանգանակում]], ուր Աստծո մասին ասվում է. «Արարիչ երևելեաց եւ աներևութից»:։
Քրիստոնեական Եկեղեցու հայրերից ոմանք այն կարծիքին են, թե հրեշտակներն արարվել են մինչև աշխարհի արարվելը:արարվելը։ Նրանք հիմնվում են [[Հոբ]]ի գրքի ''«Երբ աստղերը ցիրուցան եղան, աստղերի բոլոր հրեշտակները միաձայն օրհնեցին ինձ, իմ բոլոր հրեշտակներն էլ գովեցին»'' (Հոբ 38:738։7) հատվածի վրա:վրա։ Ըստ հայրերի ([[Բարսեղ Կեսարացի|Բարսեղ Մեծ]], [[Գրիգոր Աստվածաբան]], [[Հովհան Ոսկեբերան]], [[Ամբրոսիոս Մեդիոլանացի]], [[Հերոնիմոս]]) արարչության վկաները հրեշտակներն են՝ աստղերի հրեշտակները, ովքեր առաջինը տեսան երկրագունդը, երբ խավարը բաժանվեց լույսից և առաջինը օրհնեցին Տիրոջը:Տիրոջը։ Սակայն Սուրբ Գրքում բազմիցս ակնարկվում է հրեշտակների՝ արարչագործության վեցօրեքի ընթացքում ստեղծված լինելու մասին:մասին։ Այն, որ հրեշտակները ստեղծվել են հենց արարչագործության ընթացքում, վկայում է նույն վերոհիշյալ Հոբ 38:738։7 համարը:համարը։ Այս հատվածը վկայում է, որ հրեշտակները եղել են մինչև աստղերի արարումը, այսինքն՝ մինչև արարչագործության 4-րդ օրը (հմմտ. Ծննդ. 1:161։16):։ Այս է վկայում երեք մանուկների օրհնությունը (Դան. 3:573։57-59), ուր ողջ արարչագործությանը զուգահեռ Աստծուն փառաբանելու են հրավիրվում նաև հրեշտակները՝ «Տիրոջ հրեշտակնե՛ր, օրհնեցեք Տիրոջը»:։ Նույնն է պատկերը նաև [[Դավիթ մարգարե|Դավթի]] սաղմոսում (Սաղմ. 148:1148։1-5). ''«Օրհնեցե՛ք Տիրոջը երկնքից, օրհնեցե՛ք նրան բարձունքներից: Օրհենցե՛ք նրան, նրա բոլո՛ր հրեշտակներ, օրհնեցե՛ք նրան, նրա բոլո՛ր զորություններ: Օրհնեցե՛ք նրան, արեգա՛կ և լուսի՛ն, օրհնեցե՛ք նրան, բոլոր աստղեր և լույս: Օրհնեցե՛ք նրան, երկինքների՛ երկինքներ, և ջրե՛ր՝ որ վեր եք երկնքից։ Օրհնեցե՛ք անունը Տիրոջ, քանզի նա ասաց՝ և դրանք ստեղծվեցին, նա հրամայեց՝ և դրանք հաստատվեցին»։
Հիմնական կարծիքը հրեշտակների արարման ժամանակի շուրջ այն է, որ նրանք ստեղծվել են «երկնքի ու երկրի» հետ. ''«Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»'' (Ծննդ. 1։1), քանի որ Աստվածաշնչում հաճախ (Գ Թագ. 22։19, Մատթ. 18։10) «երկինք» բառի գործածությունը նշանակում է նաև երկնաքաղաքացիներ, երկնաբնակներ, այսինքն՝ հրեշտակներ։
Մեկ այլ կարծիքի համաձայն հրեշտակների արարումը տեղի է ունեցել դարձյալ առաջին՝ երկուշաբթի օրը, բայց ոչ երկնքի հետ, այլ՝ լույսի. «Եվ Աստված ասաց.«Թող լույս լինի»» (Ծննդ. 1: 3), ինչի համար էլ հրեշտակներին երբեմն անվանում են «լույսի որդիներ» (հմմտ. Ղուկ. ԺԶ 8)։
Տող 56.
# Թեև սահմանափակ են, նրանց համար անմատչելի չեն պատերը, դռները, փակերը
 
Պատկերների մեջ [[դևեր]]ին՝ անկյալ հրեշտակներին տրվող կերպարը միանգամյան տարբերվում է լուսո հրեշտակներից, չնայած որ արտաքին որևէ տարբերակիչ նրանց միջև չպետք է լինի:լինի։ Միակ տարբերությունը ներքին է՝ կամքի ոչ ճիշտ օգտագործումը։ Դևերը պատկերվում են շատ հաճախ սև ու մռայլ, ունենում են նոսր մազածածկույթ, փոքրիկ պոզեր, թևեր, ոչ սակավ այծի ոտքեր և սմբակներ (սա սերտորեն կապված է սատանայապաշտության հետ), երբեմն նաև պոչ։ Սա հավանաբար կապված է դիտողի մոտ չարի, վատ կերպարի պատկերավոր կերտման նպատակի հետ։
Այսպիսով՝ հրեշտակները հոգևոր են և անմարմին կամ հնարավոր է ունենան որոշակի եթերային մարմին։ Եթե նրանք տեսանելի կերպարանք են ընդունում, ապա այդ պատահական ձև է, այլ ոչ թե մշտական կեցություն։ Հրեշտակների համար գոյություն չունեն մեր՝ մարդկանց, տարածական պայմանականությունները, սակայն նրանք ամենագո չեն։ Նրանք ավելի կատարյալ են, քան նախաստեղծ մարդը, սակայն կատարելության մեջ սահմանփակված են. չնայած բանականության ստուգությանը և խորությանը, նրանք ամենագետ չեն։
 
Տող 89.
Հրեշտակային դասակարգման յուրաքանչյուր եռյակի (առաջին, միջին, վերջին) անդամները իրենց քահանայական կոչումի մեջ հավասար են և համապատիվ, սակայն եռյակները իրենց արտաքին հարաբերության մեջ զանազանվում են. սերովբեները, քերովբեները և աթոռները [[Աստված]]ային լույսին հաղորդակցվում են անընդմիջաբար, տերությունները, զորությունները և իշխանությունները՝ նախորդի՝ առաջին նվիրապետության շնորհիվ, իսկ վերջինները՝ պետությունները, հրեշտակապետերը և հրեշտակները՝ միջինների շնորհիվ։ Այս վերջինների շնորհիվ էլ Աստծո լույսին հաղորդ են լինում երկրային արարածները։ Իսկ այս արարածների՝ մարդկանց, աղոթքները Աստծուն են հասնում ճիշտ հակառակ ձևով՝ ստորին եռյակից բարձրանում են միջինը, միջինից՝ առաջին և հասնում են Աստծուն։ Յուրաքանչյուր եռյակ հրեշտակների համար գոյություն ունի գործունեության մասնավոր դաշտ։ Այսպես՝ առաջինները սովորեցնում են (իմացական են), միջինները՝ սովորում և սովորեցնում (իմացական և իմանալի), իսկ վերջինները միայն սովորում են (իմանալի)։
 
Հրեշտակները, համաձայն Հայոց Եկեղեցու դավանանքի, մասն են կազմում Սուրբ [[Եկեղեցի|Եկեղեցու]]՝ զբաղեցնելով Անդրանկաց կամ Հաղթանակած եկեղեցու դասը:դասը։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի տոն նվիրված հրեշտակապետներին և բոլոր հրեշտակներին՝«Սուրբ հրեշտակապետներ Գաբրիելի և Միքայելի ու բոլոր երկնային զորքերի տոնը»։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հրեշտակ» էջից