«Կարմիր Վարդան»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրական, փոխարինվեց: → (3)
չ (կետադրական, փոխարինվեց: → (18))
չ (կետադրական, փոխարինվեց: → (3))
'''Վարդան Մամիկոնյան Փոքր''' (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), հայ զորավար, [[Կարմիր Վարդանի ապստամբություն (571-572)|571-572 թվականների ազատագրական շարժման]] առաջնորդ։ [[Վարդ Մամիկոնյան]]ի թոռը, [[Վասակ Մամիկոնյան|Վասակի]] որդին։ Վարելով հայկական զորքերի հրամանատարությունը, Վարդան Մամիկոնյանը հակադրվել է [[Մարզպանական Հայաստան]]ում պարսից [[Սասանյան]] արքունիքի վարած հայ ավատատերերի իրավունքների ոտնահարման, հարկերի ծանրացման և բռնի կրոնափոխման քաղաքականությանը (պարսիկ մարզպան Սուրենը սաստկացրել է հայերի հալածանքները, նենգորեն սպանել Վարդան Մամիկոնյանի եղբայր [[Մանվել Մամիկոնյան|Մանվելին]], [[Դվին]]ում հիմնել ատրուշաններ և այլն)։
Իր շուրջ համախմբելով հայրենասեր ուժերին (մոտ 20 հազար մարտիկ), Հայոց կաթողիկոս [[Հովհաննես Բ Գաբեղենացի|Հովհաննես Բ Գաբեղենեցու]] աշակցությավբ Վարդան Մամիկոնյանը գումարել է նախարարների գաղտնի խորհրդակցություն, որը որոշել է զինված պայքար մղել պարսկական տիրողների դեմ և օգնություն խնդրել Բյուզանդական կայսրությունից։ Հուստինիանոս 2-րդ կայսրը ([[565]]—[[578]]) Հայաստանի բյուզանդական մասի զինվորական հրամանատարին հանձնարարել է ռազմական օգնություն ցույց տալ հայերին։ Վարդան Մամիկոնյանին հաջողվել է պարսից դեմ ռազմական դաշինք կնքել նաև եգերացիների, աբխազների, ալանների, վրացիների և աղվանների հետ։ Սուրեն մարզպանը լրացուցիչ ուժեր (15 հազար զինվոր) կենտրոնացնելով Դվինում, փորձել է ճնշել ապստամբությունը։
[[Պատկեր:Dvin.jpg|մինի|Դվին]]
Սակայն [[571]] թվականի վաղ գարնանը Վարդան Մամիկոնյանը հանկարծակի գրոհով գրավել է Դվինը և գլխովին ջախջախել անկազմակերպ փախուստի դիմած թշնամուն։ Մարտում սպանվել է նաև Սուրեն մարզպանը (ըստ [[Անանիա Շիրակացի|Անանիա Շիրակացու]]՝ Զորակ Կամսարականի ձեռքով)։ Պարսից արքա [[Խոսրով Ա|Խոսրով 1-ին Անուշիրվանը]] Հայաստան է ուղարկել նոր զորաբանակ (ավելի քան 20 հազար զինվոր, մարտական փղեր են)՝ Վահրամ Միհրևանդակի հրամանատարությամբ։ Խաւղամախու դաշտում տեղի ունեցած ճակատամարտում Վարդան Մամիկոնյանը հմուտ ռազմավարությամբ ջախջախել է թշնամուն։ [[Հայաստան]]ը, [[Վիրք]]ը և [[Աղվանք]]ը թոթափել են պարսկական տիրապետությունը և անցել Բյուզանդիայի հովանավորության ներքո։ Այդ պատճառով [[572]] թվականին [[Պարսկաստան]]ի և [[Բյուզանդիա]]յի միջև սկսվել է պատերազմ, որը փոփոխակի հաջողություններով տևել է շուրջ 20 տարի։
Վարդան Մամիկոնյանը, որը նախարարների անմիաբանությունից դժգոհ [[572]] թվականին իր զինակիցների հետ մեկնել էր [[Կոստանդնուպոլիս]] և ծառայության մտել բյուզանդական բանակում, նույն թվականին վերադարձել է հայրենիք և չորս տարի կռիվներ մղել պարսկական նվաճողների դեմ։ Վարդան Մամիկոնյանի հետագա գործունեության ու ճակատագրի մասին տեղեկություններ չեն պահպանվել։
 
274 658

edits