«Հին Երևան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (9)
Տող 1.
[[Պատկեր:Yerevan map by Tamanyan.jpg|330px|աջից|thumb|Հին Երևանի վերակազմած քարտեզը և նոր հատակագիծը. [[Ալեքսանդր Թամանյան]]]]
'''Հին Երևան''', [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] [[մայրաքաղաք]] [[Երևան]]ի պատմական կենտրոնը։ Երևանը հիմնադրել է [[Ուրարտու]]ի թագավոր [[Արգիշտի Ա]]-ն՝ [[մ.թ.ա. 782]] թվականին:թվականին։ Քաղաքի՝ շուրջ երեքհազարամյա պատմությունը բաժանվում է մի քանի փուլերի:փուլերի։ Երբեմն Հին Երևան ասելով ի նկատի ունեն [[Երևանի պատմություն|Երևանի պատմության]] «նահանգային շրջանը» ([[Երևանի նահանգ]]ի կենտրոն, [[Ռուսական կայսրություն]]) և «խորհրդային շրջանը» ([[Հայկական ԽՍՀ]] մայրաքաղաք, [[ԽՍՀՄ]])։ Վերջին փուլը սակայն չի ընդգրկվում ամբողջությամբ, այլ մինչև [[20-րդ դար]]ի կեսը՝ Երևանի ընդարձակումը։
 
Երևան քաղաքի շրջագիծը, [[Ռուսաստան]]ին միացման նախօրյակին կազմում էր երեսուն կիլոմետր, սկսած [[Զանգու|Զանգվի (Հրազդան)]] կամուրջից և վերադարձած նույն տեղը։ Այս տարածության հիմնական մասը զբաղեցնում էին [[այգի]]ները։ Քաղաքը բաժանվում էր երեք գլխավոր մասի (մահլաների)։ Դրանք կրում էին [[Կոնդ]], [[Բուն քաղաք]] և [[Քարահանք]] անունները։ [[Երևանի խանություն|Պարսից տիրապետության ժամանակ]] Բուն քաղաքը ստացավ ''Շահար'' անվանումը, իսկ Քարահանքը՝ ''Դամըռ–Բուլաղ։'' Առանձին էր շուկան, որը ընկած էր Կոնդի և Շահարի միջև։ Շուկայից ոչ հեռու գտնվում է Երևանի նշանավոր իջևաններից մեկը՝ [[Գյուրջի քարվանսարա]]ն։
Տող 87.
* [[Երևանի բերդ|Բերդ]]։ Հին Երևանի կերպարում ուրույն տեղ է գրավել Բերդը, որի հետ շատ բանով կապված է եղել Կոնդը։ Ի դեպ, Բերդը քաղաքի տեղագրական կենտրոնում չի եղել, կառուցվել է տասնվեցերորդ դարի վերջերին։ Բերդը եղել է Երևանի Սարդարի աթոռանիստը։ Բերդը ինքնին մի փոքր քաղաք է եղել և ունեցել է իր բնակչությունը, մշտական բնակիչները եղել են մուսուլմանները։ Կոնդեցի հայերը Բերդում միայն խանութներ են ունեցել։ Երբ աշխատանքը Բերդում ավարտվում էր, հայերը պարտավոր էին թողնել բերդը։ Երևանի Բերդը իր ժամանակին եղել է անառիկ. նա երեք կողմից պարսպապատ էր, իսկ արևմտյան կողմից՝ Զանգվի անդնդախոր ձորն էր։ Հետևապես արևմտյան կողմից պարսպապատելու անհրաժեշտություն չի եղել։ Դարեր շարունակ թուրք փաշաները և պարսիկ խաները միջոցներ չեն խնայել, որպեսզի Երևանի Բերդը դառնա անառիկ ռուսական զորքերի համար։ Բերդում է գտնվել Սարդարի պալատը, որը նայում էր Հրազդանի վրա, ուներ իր ժամանակի համար գեղեցիկ դահլիճներ։ Դրանցից մեկում առաջին անգամ, բեմադրվել է Ա. Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» անմահ կատակերգությունը, որին ներկա է եղել հեղինակը։ Բեմադրվել է ռուսական զինվորական կայազորի ուժերով։ Այդ մասին է վկայում մարմարյա հուշատախտակը, որը փակցված է Երևանի «Արարատ» գինու կոմբինատի պատին։ Երևանի բերդի տեղում այժմ գտնվում է «Արարատ» տրեստի գինու գործարանը իր հսկայական նկուղներով։ Հրազդանի աջ ափին, երբեմնի Երևանի բերդի դիմաց. Սարդարի պալատի հանդիման տարածված է մի ընդարձակ խաղողի այգի։ Այդ այգին ժողովրդի մոտ հայտնի է «Սարդարի բաղ» անվամբ։ Այս անունը կապված է Երևանի սարդարի անվան հետ, որին էլ պատկանում էր այգին։
[[Պատկեր:Գեթսեմանի մատուռ.jpg|մինի|ձախից|[[Գեթսեմանի մատուռ (Երևան)|Գեթսեմանի մատուռ]]<br />([[Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոն]])]]
* [[Հին թաղ (Երևան)|Հին թաղ]]. կոչվում էր նաև Շահարը ({{lang-fa|شهر}}):։ Զբաղեցնում էր քաղաքի կենտրոնական մասը։ Այստեղ էր գտնվում [[Երևանի եկեղեցիների ցանկ|քաղաքի եկեղեցիների]] մեծ մասը։
 
* [[Կոնդ]]. անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով։ [[Երևանի խանություն|Պարսից տիրապետության ժամանակ]] այղ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։ Կոնդը եղել է քաղաքի ոչ միայն ամենահին, այլև հայաբնակ թաղամասերից մեկը. միաժամանակ հանդիսացել նրա պատմական կորիզը։ Կոնդի կազմի մեջ են մտել [[Ձորագյուղ]]ը, [[Հրազդան գետ|Հրազդան]]ի ձորի այգիները և Դալման։
Տող 95.
* [[Նոր Թաղ (Երևան)|Նոր Թաղ]]. այժմյան [[Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (Երևան)|Թումանյանի տուն-թանգարան]]ի շրջակայքը։ Նոր էր կոչվում, որովհետև այստեղի հայ բնակիչները, [[1828]] թվականի [[Թուրքմենչայի պայմանագիր|Թուրքմենչայի պայմանագրից]] հետո, եկել էին [[Ատրպատական]]ից)։ Այդտեղ է գտնվում մինչ այժմ կանգուն [[Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի (Երևան)|Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին]]։
 
* [[Քարահանքի թաղամաս|Քարահանք]]. Երևանի հարավարևելյան մասում էր։ Պարսից տիրապետության օրոք՝ փոխվեց և կոչվեց «Դամըռ–Բուլաղ», որը բառացի նշանակում է «երկաթ-աղբյուր»։ Թաղամասը մուսուլմանաբնակ էր:էր։
 
* Դալմա։ Դալմայի այգիներն ընկած էին Հրազդան գետի աջ ափին՝ բուն Երևանից դուրս։ Թաղը հռչակված էր իր ընտիր խաղողով ու մրգերով։
Տող 101.
* [[Դավա-Յաթաղ]]. հայերեն թարգմանենք՝ կլինի «ուղտերի ննջարան» նամ «ուղտերի կացարան»։ Ուղտերի [[քարավան]]ների բերած բարիքները քաղաքի գործարար մասին հանձնելուց և նորը ստանալուց հետո, վաչառականները գերադասում են գնալ ծայրամաս, ուր և՛ հով է եղել, և իջևանները մատչելի։ Այդ վայրը քաղաքի այժմյան Սարի–թաղին հարող և Նար-Դոսի փողոցից այն կողմը ընկած բարձրադիր հատվածն է։
 
* [[Շիլաչի]]. արհեստավորների ու մանր առևտրականների թաղամաս:թաղամաս։
 
* [[Ղանթար]]. հին Երևանի շուկան, որի տեղում այժմ Երևանի Կոմայգին է։ Այն պարսկական տիրապետության տարիներին կոչվեց «Ղանթար»՝ «շուկայի մեծ կշեռք»։ Այդ շուկայում է եղել Երևան քաղաքի ամենամեծ կշեռքը՝ ղանթարը, որը պատկանում էր քաղաքի վարչությանը։ Քաղաքի մեծածախ առևտուրը կատարվում էր «ղանթարով»։ Նրա տիրոջն էր պատկանում կշռելու մենաշնորհը, իհարկե ապրանքատիրոջից գանձելով համապատասխան գումար։ Հետագայում Ղանթարի գտնված վայրում կառուցվեց ծածկած շուկա, որը նույնպես Ղանթար կոչեց։ Իսկ երբեմն էլ կոչում էին ուղղակի «Ղանթարի տակ»։
Տող 131.
[[Երևանի պատմություն|Երևանի պատմության]] մեջ առանձնահատուկ տեղ է գրավում [[ՀԽՍՀ|խորհրդային շրջանը]]։ ՀԽՍՀ ղեկավարները փորձում էին [[Երևան]]ը գեղեցկացնել և աշխարհի այլ մայրաքաղաքների շարքում իր անունը առանձնացնել։ [[Սարգիս Կասյան]]ի օրոք՝ [[1920]]-[[1921]] թվականներին մեծ աշխատանք կատարվեց արտադրական ձեռնարկությունները գործի գցելու, սովին ու համաճարակին վերջ տալու, դպրոցները բացելու, ջրմուղը կարգի բերելու, փողոցներն ու հրապարակները մաքրելու համար։ [[Ալեքսանդր Մյասնիկյան]]ի հրավերով [[Հայաստան]] են տեղափոխվում և Երևանում բնակություն հաստատում նկարիչ [[Մարտիրոս Սարյան]]ը, կոմպոզիտոր [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ը, բանաստեղծուհի [[Շուշանիկ Կուրղինյան]]ը, ճարտարապետ [[Ալեքսանդր Թամանյան]]ը և շատ ուրիշներ։ Թամանյանին վիճակված էր Երևանի նոր հատակագծի նախագծումը։
 
[[1921]] թվականին կազմակերպվեց [[Երևանի կոնյակի գործարան|«Արարատ» տրեստը]], որը միավորեց գինու-կոնյակի արտադրության ձեռնարկությունները։ [[1924]] թվականին հրապարակվեց ՀԽՍՀ կառավարության որոշումը մայրաքաղաքում կառուցվող կենտրոնական հրապարակը [[Վ. Ի. Լենին]]ի անունով կոչելու մասին։ Երևանում բացվեցին [[թատրոն]]ներ, կինոստուդիա, համալսարանում բացվեցին նոր ֆակուլտետներ, բազմաթիվ արվեստագետներ հիմնեցին խմբակներ ու միություններ։ [[1926]]-[[1927]] թվականներին շարք մտան մի շարք [[գործարան]]ներ ու [[ֆաբրիկա]]ներ։
 
1920-30-ականներին, Երևանում քանդվեցին պատմական նշանակություն ունեցող շինություններից հետևյալ կառույցները.
Տող 139.
*Աբբաս Միրզայի մզկիթ, կառուցվել է 19-րդ դարում, քանդվել է 1930-ականներին,
*[[Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Երևան)|Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի]], կառուցվել է 1900-ին, քանդվել է 1939-ին,
*[[Սուրբ Նիկոլայ մայր տաճար (Երևան)|Սուրբ Նիկոլայ մայր տաճար]], կառուցվել է 1904-ին, քանդվել է 1931-ին:ին։
 
[[1933]] թվականին սկսվեց [[կաուչուկ]]ի գործարանի շինարարությունը, որը դարձավ [[ԽՍՀՄ]] հարվածային կառույցներից մեկը։ [[1936]] թ. կառուցվեց Քանաքեռգէսը։ Երևանում ստեղծվեց ժամանակակից քաղաքային տնտեսություն, ծավալվեց ջրմուղի, կոյուղու, բնակելի տների, դպրոցների, վարչական շենքերի շինարարությունը, գործարկվեց տրամվայը։
Տող 156.
===Ներկա Հայաստանի Հանրապետության շրջան===
[[File:Pavstos Byuzand street.jpg|thumb|Փավստոս Բուզանդ փողոցը]]
1991-ի անկախությունից հետո, Երևանում պահպանված հին շենքերի մեծ մասը քանդվել են կամ կերպարանափոխվել՝ շենքերի վրա լրացուցիչ հարկեր կառուցելու միջոցով:միջոցով։<ref>[http://168.am/2012/09/25/129975.html Երևանի ճարտարապետական տեսքը աղավաղում են. «Իրական Հայաստան»]</ref> 19րդ դարում կառուցված շենքերը որոնք հիմնականում տեղակայված են այժմյան Արամի, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու, Տերյան, Հանրապետության և Աբովյան փողոցների երկայնքով, մեծ մասամբ գտնվում են վթարային վիճակում:վիճակում։<ref>[http://blognews.am/arm/news/170084/hin-erevani-qare-vkanery.html Հին Երևանի քարե վկաները]</ref>
 
Վթարային կամ լրացուցիչ հարկերով կերպարանափոխված շենքերի շարքում են՝
*Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության շենքը (կերպարանափոխված),
*Աֆրիկյանների տունը (քանդվում է),
*Արամ Մանուկյանի ապարած տունը (վթարային):։
 
== Տես նաև ==