«Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղագրական
չ կետադրական
Տող 1.
{{Տես նաև|Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)}}{{Տեղեկաքարտ Ռազմական հակամարտություն|հակամարտություն = '''Ռուս-պարսկական պատերազմ'''
'''1804-13'''|մաս = Ռուս-պարսկական պատերազմներ|պատկեր = [[Պատկեր:Livebridge.jpg|280px]]|վերնագիր = |թվական = [[1804]]-[[1813]]|վայր = [[Անդրկովկաս]] ու [[Հյուսիսային Կովկաս]]|պատճառ = Արևելյան Վրաստանի միացում (1801)|արդյունք = Ռուսաստանի հաղթանակ|փոփոխություններ = |հակառակորդ1 = '''Իրան'''|հակառակորդ2 = '''[[Ռուսական կայսրություն|Ռուսաստան]]'''|հակառակորդ3 = |հակառակորդ4 = |հրամանատար1 = [[Ֆաթհ-Ալի շահ]]
[[Աբբաս-Միրզա]]
[[Գանձակի խանություն|Գանձակի]] Ջավադ խան|հրամանատար2 = [[Պավել Ցիցիանով]]
[[Իվան Գուդովիչ]]
[[Ալեքսանդր Թորմասով]]
[[Պյոտր Կոլտարևսկի]]|հրամանատար3 = |հրամանատար4 = |ուժեր1 = 50,000|ուժեր2 = 10,000|ուժեր3 = |ուժեր4 = |կորուստներ1 = |կորուստներ2 = |կորուստներ3 = |կորուստներ4 = |ընդհանուր կորուստներ = |ծանոթագրություն = }}'''Ռուս-պարսկական պատերազմ''', 1804-1813 թվականներին տեղի ունեցած ռազմական հակամարտություն [[Անդրկովկաս]]ում՝ գլխավորապես ժամանակակից [[Ադրբեջան]]ի, [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] ու մասամբ [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] տարածքում՝ [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] և շահական Իրանի միջև։ Պատերազմի առիթ է հանդիսացել [[Արևելյան Վրաստան]]ի (նախկին Քարթլի-Կախեթ) միացումը Ռուսաստանին ([[հունվարի 18]], [[1801]])։ [[Սեպտեմբերի 12]]-ին ռուսաց կայսր [[Ալեքսանդր I]]-ը (1801-1825) ստորագրեց մանիֆեստ Վրաստանում նոր կառավարություն ստեղծելու մասին, Քարթլի-Կախեթի թագավորությունը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ և դառնում վրացական կայսրության նահանգ։[[1804]] թվականին [[հունվարի 3]]-ին տեղի ունեցավ [[Գյանջայի խանություն|Գյանջայի խան]] Ջավադի հարձակումը, որի արդյունքում [[Գյանջայի խանություն]]ը մտավ ռուսական կայսրության կազմի մեջ։ [[Հունիսի 10]]-ին պարսկական շահ Բաբա Խանը (1797-1834), մտնելով [[Մեծ Բրիտանիա|Բրիտանիայի]] հետ դաշինքի մեջ, պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։[[1813]] թվականին պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ [[Հոկտեմբերի 12]]-ին [[Արցախ (նահանգ)|Արցախի]] [[Գյուլիստան]] գյուղում կնքվեց [[Գյուլիստանի պայմանագիր|հաշտության պայմանագիր]], որով պարսիկները հօգուտ ռուսների հրաժարվեցին Արաքս գետից հյուսիս ընկած բոլոր խանություններից (բացի [[Երևանի խանություն|Երևանից]] ու [[Նախիջևանի խանություն|Նախիջևանից]])։ Հաշտության պայմանագիրը խախտվեց [[1826]] թվականին, երբ պարսիկները [[Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)|երկրորդ անգամ]] պատերազմ սկսեցին Ռուսաստանի դեմ։== Հայաստանը 19-րդ դարի սկզբին ==Հայ ժողովուրդը ոտք դրեց 19-րդ դար՝ զրկված լինելով ազատ ու անկախ ապրելու հնարավորությունից։ Հայաստանը շարունակում էր գտնվել շահական [[Պարսկաստան]]ի և [[Օսմանյան կայսրություն|սուլթանական Թուրքիա]]յի տիրապետության տակ։[[Արևելյան Հայաստան]]ի հիմնական մասը ընդգրկված Էր [[Երևանի խանություն|Երևանի]], [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի]], [[Գանձակի խանություն|Գանձակի]] և [[Ղարաբաղի խանություն]]ների մեջ, իսկ հյուսիսային որոշ շրջաններ ([[Լոռի]], [[Տավուշ]], [[Շիրակ]], [[Ջավախք]]) ընդգրկված էին Վրացական թագավորության կազմում։ Երևանի խանությունը, որպես խոշոր և սահմանային վարչական միավոր, անվանվում էր նաև սարդարություն (կուսակալություն), իսկ նրա խանը՝ սարդար։ Խանությունը բաժանված էր 15 շրջանների (մահալների)՝ Զանգիբասարի, Սուրմալուի, Սարդարապատի, Թալինի, Ապարանի և այլն։ Խանության գլուխ կանգնած էր շահի կողմից նշանակված խանը։ Մահալները կառավարում էին խանի կողմից նշանակված միրբոլուքները, իսկ գյուղերը՝ գյուղապետերը։ Քաղաքների կառավարիչները կոչվում էին քալանթարներ։[[Պատկեր:Abbas Mirza in battle.jpg|300px|thumb|ձախից]][[Արևմտյան Հայաստան]]ի հիմնական մասն ընդգրկված էր [[Կարսի փաշայություն|Կարսի]], [[Ախալցխայի փաշայություն|Ախալցխայի]], [[Էրզրումի փաշայություն|Էրզրումի]], [[Վանի փաշայություն|Վանի]], [[Դիարբեքիրի փաշայություն|Դիարբեքիրի]], [[Սեբաստիայի փաշայություն]]ներում (վիլայեթներում)։ Փաշայությունները բաժանվում էին գավառների (սանջակների), իսկ վերջիններս՝ գյուղերի։Օսմանյան Թուրքիան և շահական Պարսկաստանը ավատատիրական հետամնաց երկրներ էին։ Ներքին խժդժությունները, կամայականություններն ու բռնությունները այդ պետությունների անբաժան ուղեկիցներն էին։ Ինչպես սուլթանն ու շահը ամբողջ երկրում, այնպես էլ փաշաներն ու խաները իրենց վարչական տարածքներում միահեծան իշխողներ էին։ Տնտեսությունը գտնվում էր հետամնաց վիճակում։ Տնտեսության հիմնական ճյուղը՝ գյուղատնտեսությունը, խիստ ցածր մակարդակի վրա էր։Ծանր էր գյուղացիության դրությունը։ Աշխատավոր զանգվածների շահագործումը կատարվում էր գլխավորապես հարկահանությամբ։ Հարկերը գանձվում էին հողից, ջրից, արոտավայրերից օգտվելու համար։ Տասնհինգ տարեկանից բարձր յուրաքանչյուր տղամարդ տալիս էր գլխահարկ, ամեն մի ընտանիք՝ ծխահարկ։ Բազմաթիվ հարկեր էին վճարում նաև արհեստավորներն ու առևտրականները։ Գյուղացիները դրանք վճարում էին բնամթերքով, իսկ առևտրա-արհեստավորական դասը՝ դրամով։ Գյուղացիները կալվածատիրոջ համար կատարում էին նաև կոռ ու բեգար։ Նրանք պարտավոր էին վար ու ցանք անել տիրոջ համար, մասնակցել նրա տների, բերդերի, պարիսպների կառուցմանը, ճանապարհների և առուների շինարարությանը և այլն։ {{քաղվածք|Երևանի խանության գյուղացիները կոռ ու բեգարի տակ չորացել, չոփ էին դարձել|Խաչատուր Աբովյան}}Պարսիկ խաների, հատկապես թուրք փաշաների տիրապետության տակ ուրիշ ժողովուրդների շարքում ծանր իրավական պայմաններում էր գտնվում նաև հայ ժողովուրդը։ Նա զուրկ էր կյանքի ու գույքի ապահովությունից, երկրի քաղաքացու տարրական իրավունքներից։ Հայ ժողովուրդը համարվում էր ռայա, այսինքն՝ հպատակ, իրավազուրկ շերտ։ Տնտեսական հարստահարություններից բացի, նա ենթարկվում էր նաև ազգային, կրոնական հալածանքների։ Նրա վկայությունը չէր անցնում դատարանում, նա իրավունք չուներ ձի հեծնել, զենք կրել, մուսուլմանի առաջ պարտավոր էր գլուխ խոնարհել, հագուստով տարբերվել նրանից։ Իր ազգային ծագման ու դավանանքի համար նա վճարում էր հատուկ հարկեր, որոնցից գլխավորը կոչվում էր խարաջ։ Հայ ժողովուրդը կրում էր ծանր հարվածներ, վիրավորում էին նրա ազգային արժանապատվությունն ու նվիրական զգացումները։ Այդ ամենը պայմաններ էր ստեղծում և խթանում թուրքական և պարսկական դաժան լուծը թոթափելու ձգտումը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/23/420/421 Հայ ժողովրդի ծանր դրությունը]</ref>։== Պատերազմի ընթացք ==[[19-րդ դար]]ի սկզբներին բարդ իրադրություն էր ստեղծվել [[Անդրկովկաս]]ում։ Երկրամասի ժողովուրդները ձգտում էին թոթափել թուրքական և պարսկական տիրապետությունը։ Ռուսաստանը ջանում էր գրավել և կայսրությանը միացնել Անդրկովկասը։ Նա, հանձինս վրացիների և հայերի, իր քաղաքականությունը իրականացնելու համակիրներ էր տեսնում։[[Պատկեր:Battle Between Persians and Russians - State Hermitage Museum.jpg|300px|thumb|աջից]][[1801]] թվականին խաղաղ ճանապարհով Արևելյան Վրաստանը միացավ Ռուսաստանին։ Վրաստանի հետ Ռուսաստանի տիրապետության տակ անցան նաև հայկական մի շարք շրջաններ՝ Լոռի-Փամբակը, Ղազախը և Շամշադինը։Ռուսաստանի՝ դեպի հարավ ծավալվելը և Անդրկովկասում ամրանալը բուռն ընդվզում առաջ բերեց երկու հակամարտ պետությունների՝ [[Անգլիա]]յի և [[Ֆրանսիա]]յի կողմից։ Նրանք ձգտում էին Պարսկաստանին և Թուրքիային հրահրել Ռուսաստանի դեմ և կանխել վերջինիս առաջխաղացումը։ Ֆրանսիան և Անգլիան միակամ էին Ռուսաստանին Անդրկովկասից վտարելու մտադրության մեջ։ Գլխավորապես նրանց վարած քաղաքականության հետևանքով 1804 թվականին սկսվեց ռուս-պարսկական պատերազմը։ Ռազմական գործողություններն ընթանում էին հօգուտ Ռուսաստանի։1805-1806 թվականներին ռուսական զորքը գրավում է [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղի]], [[Շաքիի խանություն|Շաքիի]], [[Շիրվանի խանություն|Շիրվանի]], [[Բաքվի խանություն]]ները։ Կոտրելով հակառակորդի դիմադրությունը՝ [[1808]] թվականին ռուսները երկրորդ անգամ պաշարում են [[Երևանի բերդ]]ը։ Բերդը ամրացվել էր ֆրանսիական ռազմական մասնագետների ղեկավարությամբ և ամուր պաշտպանվում էր։ Մի քանի անհաջող գրոհներից հետո ռուսական զորքի հրամանատար Գուդովիչը դադարեցնում է պաշարումը և վերադառնում Վրաստան։[[1812]] թվականին [[Հայրենական պատերազմ]]ում Ռուսաստանի հաղթանակը նպաստեց ռուս-պարսկական պատերազմի հաջող ավարտին։ Ռուսները պարսից թագաժառանգ Աբբաս-Միրզայի դեմ Ասլանդուզի, Լենքորանի և Մեղրու ճակատամարտերում վճռական հաղթանակներ տարան։[[1813]] թվականի [[հոկտեմբերի 12]]-ին Ղարաբաղի [[Գյուլիստան]] գյուղում կնքվեց ռուս-պարսկական [[Գյուլիստանի պայմանագիր|հաշտության պայմանագիրը]]։ Ռուսաստանին անցան [[Դաղստան]]ը, [[Վրաստան]]ը, [[Մեգրելիա]]ն, [[Իմերեթիա]]ն, [[Գուրիա]]ն, [[Աբխազիա]]ն, [[Բաքվի խանություն|Բաքվի]], [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղ]]ի, [[Շիրվանի խանություն|Շիրվան]]ի, [[Դերբենդի խանություն|Դերբենդ]]ի ու [[Թալիշի խանություն]]ները։ Ռուսաստանը [[Կասպից ծով]]ում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։Այսպիսով, [[Շիրակ]]ը, [[Լոռի]]ն, [[Ղազախի շրջան|Ղազախ]]ը, [[Տավուշի մարզ|Շամշադինը]], [[Սյունիք|Զանգեզուրը]], Ղափանը և [[Արցախ (նահանգ)|Ղարաբաղը]] անցնում էին [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանի]] տիրապետության տակ<ref>[http://www.findarmenia.com/arm/history/23/420/422 Ռազմաքաղաքական իրադրությունը]</ref>։== Տես նաև ==* [[Ռուս-թուրքական պատերազմ (1806-1812)]]* [[Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)]]* [[Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)]]== Ծանոթագրություններ =={{ծանցանկ}}== Աղբյուրներ ==* [http://topwar.ru/28058-nachalo-russko-persidskoy-voyny-18041813-gg-srazhenie-za-erivanskoe-hanstvo.html Начало Русско-персидской войны 1804—1813 гг. Сражение за Эриванское ханство {{ref-ru}}]* [http://hpj.asj-oa.am/1273/1/1968-4(13).pdf Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին]* [http://hpj.asj-oa.am/1774/1/1972-1(3).pdf Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին]
{{Տես նաև|Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)}}
{{Տեղեկաքարտ Ռազմական հակամարտություն
|հակամարտություն = '''Ռուս-պարսկական պատերազմ'''
'''1804-13'''
|մաս = Ռուս-պարսկական պատերազմներ
|պատկեր = [[Պատկեր:Livebridge.jpg|280px]]
|վերնագիր =
|թվական = [[1804]]-[[1813]]
|վայր = [[Անդրկովկաս]] ու [[Հյուսիսային Կովկաս]]
|պատճառ = Արևելյան Վրաստանի միացում (1801)
|արդյունք = Ռուսաստանի հաղթանակ
|փոփոխություններ =
|հակառակորդ1 = '''Իրան'''
|հակառակորդ2 = '''[[Ռուսական կայսրություն|Ռուսաստան]]'''
|հակառակորդ3 =
|հակառակորդ4 =
|հրամանատար1 = [[Ֆաթհ-Ալի շահ]]
[[Աբբաս-Միրզա]]
[[Գանձակի խանություն|Գանձակի]] Ջավադ խան
|հրամանատար2 = [[Պավել Ցիցիանով]]
[[Իվան Գուդովիչ]]
[[Ալեքսանդր Թորմասով]]
[[Պյոտր Կոլտարևսկի]]
|հրամանատար3 =
|հրամանատար4 =
|ուժեր1 = 50,000
|ուժեր2 = 10,000
|ուժեր3 =
|ուժեր4 =
|կորուստներ1 =
|կորուստներ2 =
|կորուստներ3 =
|կորուստներ4 =
|ընդհանուր կորուստներ =
|ծանոթագրություն =

'''Ռուս-պարսկական պատերազմ''', 1804-1813 թվականներին տեղի ունեցած ռազմական հակամարտություն [[Անդրկովկաս]]ում՝ գլխավորապես ժամանակակից [[Ադրբեջան]]ի, [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] ու մասամբ [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] տարածքում՝ [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] և շահական Իրանի միջև։ Պատերազմի առիթ է հանդիսացել [[Արևելյան Վրաստան]]ի (նախկին Քարթլի-Կախեթ) միացումը Ռուսաստանին ([[հունվարի 18]], [[1801]])։ [[Սեպտեմբերի 12]]-ին ռուսաց կայսր [[Ալեքսանդր I]]-ը (1801-1825) ստորագրեց մանիֆեստ Վրաստանում նոր կառավարություն ստեղծելու մասին, Քարթլի-Կախեթի թագավորությունը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ և դառնում վրացական կայսրության նահանգ։

[[1804]] թվականին [[հունվարի 3]]-ին տեղի ունեցավ [[Գյանջայի խանություն|Գյանջայի խան]] Ջավադի հարձակումը, որի արդյունքում [[Գյանջայի խանություն]]ը մտավ ռուսական կայսրության կազմի մեջ։ [[Հունիսի 10]]-ին պարսկական շահ Բաբա Խանը (1797-1834), մտնելով [[Մեծ Բրիտանիա|Բրիտանիայի]] հետ դաշինքի մեջ, պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։

[[1813]] թվականին պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ [[Հոկտեմբերի 12]]-ին [[Արցախ (նահանգ)|Արցախի]] [[Գյուլիստան]] գյուղում կնքվեց [[Գյուլիստանի պայմանագիր|հաշտության պայմանագիր]], որով պարսիկները հօգուտ ռուսների հրաժարվեցին Արաքս գետից հյուսիս ընկած բոլոր խանություններից (բացի [[Երևանի խանություն|Երևանից]] ու [[Նախիջևանի խանություն|Նախիջևանից]])։ Հաշտության պայմանագիրը խախտվեց [[1826]] թվականին, երբ պարսիկները [[Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)|երկրորդ անգամ]] պատերազմ սկսեցին Ռուսաստանի դեմ։

== Հայաստանը 19-րդ դարի սկզբին ==

Հայ ժողովուրդը ոտք դրեց 19-րդ դար՝ զրկված լինելով ազատ ու անկախ ապրելու հնարավորությունից։ Հայաստանը շարունակում էր գտնվել շահական [[Պարսկաստան]]ի և [[Օսմանյան կայսրություն|սուլթանական Թուրքիա]]յի տիրապետության տակ։

[[Արևելյան Հայաստան]]ի հիմնական մասը ընդգրկված Էր [[Երևանի խանություն|Երևանի]], [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի]], [[Գանձակի խանություն|Գանձակի]] և [[Ղարաբաղի խանություն]]ների մեջ, իսկ հյուսիսային որոշ շրջաններ ([[Լոռի]], [[Տավուշ]], [[Շիրակ]], [[Ջավախք]]) ընդգրկված էին Վրացական թագավորության կազմում։ Երևանի խանությունը, որպես խոշոր և սահմանային վարչական միավոր, անվանվում էր նաև սարդարություն (կուսակալություն), իսկ նրա խանը՝ սարդար։ Խանությունը բաժանված էր 15 շրջանների (մահալների)՝ Զանգիբասարի, Սուրմալուի, Սարդարապատի, Թալինի, Ապարանի և այլն։ Խանության գլուխ կանգնած էր շահի կողմից նշանակված խանը։ Մահալները կառավարում էին խանի կողմից նշանակված միրբոլուքները, իսկ գյուղերը՝ գյուղապետերը։ Քաղաքների կառավարիչները կոչվում էին քալանթարներ։
[[Պատկեր:Abbas Mirza in battle.jpg|300px|thumb|ձախից]]
[[Արևմտյան Հայաստան]]ի հիմնական մասն ընդգրկված էր [[Կարսի փաշայություն|Կարսի]], [[Ախալցխայի փաշայություն|Ախալցխայի]], [[Էրզրումի փաշայություն|Էրզրումի]], [[Վանի փաշայություն|Վանի]], [[Դիարբեքիրի փաշայություն|Դիարբեքիրի]], [[Սեբաստիայի փաշայություն]]ներում (վիլայեթներում)։ Փաշայությունները բաժանվում էին գավառների (սանջակների), իսկ վերջիններս՝ գյուղերի։

Օսմանյան Թուրքիան և շահական Պարսկաստանը ավատատիրական հետամնաց երկրներ էին։ Ներքին խժդժությունները, կամայականություններն ու բռնությունները այդ պետությունների անբաժան ուղեկիցներն էին։ Ինչպես սուլթանն ու շահը ամբողջ երկրում, այնպես էլ փաշաներն ու խաները իրենց վարչական տարածքներում միահեծան իշխողներ էին։ Տնտեսությունը գտնվում էր հետամնաց վիճակում։ Տնտեսության հիմնական ճյուղը՝ գյուղատնտեսությունը, խիստ ցածր մակարդակի վրա էր։

Ծանր էր գյուղացիության դրությունը։ Աշխատավոր զանգվածների շահագործումը կատարվում էր գլխավորապես հարկահանությամբ։ Հարկերը գանձվում էին հողից, ջրից, արոտավայրերից օգտվելու համար։ Տասնհինգ տարեկանից բարձր յուրաքանչյուր տղամարդ տալիս էր գլխահարկ, ամեն մի ընտանիք՝ ծխահարկ։ Բազմաթիվ հարկեր էին վճարում նաև արհեստավորներն ու առևտրականները։ Գյուղացիները դրանք վճարում էին բնամթերքով, իսկ առևտրա-արհեստավորական դասը՝ դրամով։ Գյուղացիները կալվածատիրոջ համար կատարում էին նաև կոռ ու բեգար։ Նրանք պարտավոր էին վար ու ցանք անել տիրոջ համար, մասնակցել նրա տների, բերդերի, պարիսպների կառուցմանը, ճանապարհների և առուների շինարարությանը և այլն։
{{քաղվածք|Երևանի խանության գյուղացիները կոռ ու բեգարի տակ չորացել, չոփ էին դարձել|Խաչատուր Աբովյան}}
Պարսիկ խաների, հատկապես թուրք փաշաների տիրապետության տակ ուրիշ ժողովուրդների շարքում ծանր իրավական պայմաններում էր գտնվում նաև հայ ժողովուրդը։ Նա զուրկ էր կյանքի ու գույքի ապահովությունից, երկրի քաղաքացու տարրական իրավունքներից։ Հայ ժողովուրդը համարվում էր ռայա, այսինքն՝ հպատակ, իրավազուրկ շերտ։ Տնտեսական հարստահարություններից բացի, նա ենթարկվում էր նաև ազգային, կրոնական հալածանքների։ Նրա վկայությունը չէր անցնում դատարանում, նա իրավունք չուներ ձի հեծնել, զենք կրել, մուսուլմանի առաջ պարտավոր էր գլուխ խոնարհել, հագուստով տարբերվել նրանից։ Իր ազգային ծագման ու դավանանքի համար նա վճարում էր հատուկ հարկեր, որոնցից գլխավորը կոչվում էր խարաջ։ Հայ ժողովուրդը կրում էր ծանր հարվածներ, վիրավորում էին նրա ազգային արժանապատվությունն ու նվիրական զգացումները։ Այդ ամենը պայմաններ էր ստեղծում և խթանում թուրքական և պարսկական դաժան լուծը թոթափելու ձգտումը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/23/420/421 Հայ ժողովրդի ծանր դրությունը]</ref>։

== Պատերազմի ընթացք ==

[[19-րդ դար]]ի սկզբներին բարդ իրադրություն էր ստեղծվել [[Անդրկովկաս]]ում։ Երկրամասի ժողովուրդները ձգտում էին թոթափել թուրքական և պարսկական տիրապետությունը։ Ռուսաստանը ջանում էր գրավել և կայսրությանը միացնել Անդրկովկասը։ Նա, հանձինս վրացիների և հայերի, իր քաղաքականությունը իրականացնելու համակիրներ էր տեսնում։
[[Պատկեր:Battle Between Persians and Russians - State Hermitage Museum.jpg|300px|thumb|աջից]]
[[1801]] թվականին խաղաղ ճանապարհով Արևելյան Վրաստանը միացավ Ռուսաստանին։ Վրաստանի հետ Ռուսաստանի տիրապետության տակ անցան նաև հայկական մի շարք շրջաններ՝ Լոռի-Փամբակը, Ղազախը և Շամշադինը։

Ռուսաստանի՝ դեպի հարավ ծավալվելը և Անդրկովկասում ամրանալը բուռն ընդվզում առաջ բերեց երկու հակամարտ պետությունների՝ [[Անգլիա]]յի և [[Ֆրանսիա]]յի կողմից։ Նրանք ձգտում էին Պարսկաստանին և Թուրքիային հրահրել Ռուսաստանի դեմ և կանխել վերջինիս առաջխաղացումը։ Ֆրանսիան և Անգլիան միակամ էին Ռուսաստանին Անդրկովկասից վտարելու մտադրության մեջ։ Գլխավորապես նրանց վարած քաղաքականության հետևանքով 1804 թվականին սկսվեց ռուս-պարսկական պատերազմը։ Ռազմական գործողություններն ընթանում էին հօգուտ Ռուսաստանի։

1805-1806 թվականներին ռուսական զորքը գրավում է [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղի]], [[Շաքիի խանություն|Շաքիի]], [[Շիրվանի խանություն|Շիրվանի]], [[Բաքվի խանություն]]ները։ Կոտրելով հակառակորդի դիմադրությունը՝ [[1808]] թվականին ռուսները երկրորդ անգամ պաշարում են [[Երևանի բերդ]]ը։ Բերդը ամրացվել էր ֆրանսիական ռազմական մասնագետների ղեկավարությամբ և ամուր պաշտպանվում էր։ Մի քանի անհաջող գրոհներից հետո ռուսական զորքի հրամանատար Գուդովիչը դադարեցնում է պաշարումը և վերադառնում Վրաստան։

[[1812]] թվականին [[Հայրենական պատերազմ]]ում Ռուսաստանի հաղթանակը նպաստեց ռուս-պարսկական պատերազմի հաջող ավարտին։ Ռուսները պարսից թագաժառանգ Աբբաս-Միրզայի դեմ Ասլանդուզի, Լենքորանի և Մեղրու ճակատամարտերում վճռական հաղթանակներ տարան։

[[1813]] թվականի [[հոկտեմբերի 12]]-ին Ղարաբաղի [[Գյուլիստան]] գյուղում կնքվեց ռուս-պարսկական [[Գյուլիստանի պայմանագիր|հաշտության պայմանագիրը]]։ Ռուսաստանին անցան [[Դաղստան]]ը, [[Վրաստան]]ը, [[Մեգրելիա]]ն, [[Իմերեթիա]]ն, [[Գուրիա]]ն, [[Աբխազիա]]ն, [[Բաքվի խանություն|Բաքվի]], [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղ]]ի, [[Շիրվանի խանություն|Շիրվան]]ի, [[Դերբենդի խանություն|Դերբենդ]]ի ու [[Թալիշի խանություն]]ները։ Ռուսաստանը [[Կասպից ծով]]ում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։

Այսպիսով, [[Շիրակ]]ը, [[Լոռի]]ն, [[Ղազախի շրջան|Ղազախ]]ը, [[Տավուշի մարզ|Շամշադինը]], [[Սյունիք|Զանգեզուրը]], Ղափանը և [[Արցախ (նահանգ)|Ղարաբաղը]] անցնում էին [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանի]] տիրապետության տակ<ref>[http://www.findarmenia.com/arm/history/23/420/422 Ռազմաքաղաքական իրադրությունը]</ref>։

== Տես նաև ==

* [[Ռուս-թուրքական պատերազմ (1806-1812)]]
* [[Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)]]
* [[Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)]]

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}

== Աղբյուրներ ==
* [http://topwar.ru/28058-nachalo-russko-persidskoy-voyny-18041813-gg-srazhenie-za-erivanskoe-hanstvo.html Начало Русско-персидской войны 1804—1813 гг. Сражение за Эриванское ханство {{ref-ru}}]
* [http://hpj.asj-oa.am/1273/1/1968-4(13).pdf Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին]
* [http://hpj.asj-oa.am/1774/1/1972-1(3).pdf Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին]

[[Կատեգորիա:19-րդ դարի պատերազմներ]]