«Ալ-Հասաքա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 65.
==Աշխարհագրություն==
Ալ-Հասաքան տեղակայված է Թուրքիայի [[Քամիշլի]] սահմանամերձ քաղաքից 80 կմ հեռավորության վրա: Եփրատի ձախ վտակ Խաբուր գետը, որ սկիզբ է առնում Թուրքիայի սահմանի մոտ գտնվող [[Ռաս ալ-Այն (ալ-Հասաքա)]] քաղաքի մոտ, հոսում է Ալ-Հասաքա քաղաքի միջով: Վերջինիս մոտ Խաբուր գետին է միախառնվում Ջայջայ գետը:
 
==Պատմություն==
[[File:TellBrakMitanni.jpg|thumb|left|[[Միտաննի]]ի դարաշրջանի տուն Թել Բրակում]]
Ալ-Հասաքան շրջապատված է նախապատմական մի քանի բնակատեղիներով: Դրանցից ամենահայտնիներն են Թել Բրակը, որ գտնվում է Ալ-Հասաքայից 45 կմ դեպի հյուսիս-արևելք, և Թել Քնեդիգը, որ տեղակայված է ԱԼ-Հասաքայից 20 կմ դեպի հարավ:
[[File:Hasakah,citadel.jpg|thumb|left|2007 թվականին կատարված պեղումները Ցիտադել Հիլում]]
[[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] ժամանակ Ալ-Հասաքան աննշան քաղաք էր: Ներկայիս բնակավայրը հիմնադրվել է 1922 թվականի ապրիլին Ֆրանսիական ռազմակայանի կողմից: [[Հայոց ցեղասպանություն |Հայերի ցեղասպանությունից]] ու Թուրքիայից նրանց արտաքսումից հետո շատ հայեր հաստատվեցին ԱԼ-Հասաքայում և նպաստեցին քաղաքի զարգացմանը 1920-ական թվակյաններին: Ֆրանսիական մանդատի տարիներին ասորիները, որ վտարվեցին Իրաքից [[Սումայիլյան կոտորած]]ի ժամանակ, մի շարք բնակավայրեր հիմնադրեցին Խաբուր գետի ափին 1930-ական թվականներին: Այդ ժամանակ ֆրանսիական զորքերը տեղավորված էին Ցիտադել Հիլում: 1942 թվականին Ալ-Հասաքան ուներ 7,835 բնակիչ, քաղաքում գործում էին մի քանի դպրոցներ, երկու եկեղեցի, բենզալցակայան: Նոր քաղաքը սկսեց զարգանալ 1950-ական թվականներին` դառնալով գավառի վարչական կենտրոն: Ալ-Հասաքա ու Քամիշլի քաղաքները ծաղկում ապրեցին 1960-ական թվականներին, երբ Սիրիայի հյուսիս-արևելքն սկսեց բուռն զարգացում ապրել բամբակագործությունը: 1970-ական թվականներին զարգացավ նաև նավթարդյունաբերությունը:
 
2007-2008 թվականներին Ալ-Հասաքայի կենտրոնում կատարվեցին հնագիտական պեղումներ և հայտնաբերվեցին կավե աղյուսներից կառուցված պատեր, որ վերաբերում են [[Ասորեստան|Նոր ասորական]] դարաշրջանին` մ. թ. ա. 8-11 դարերին, ինչպես նաև 5-րդ դարի բյուզանդական եկեղեցու ավերակներ: Գտնվեցին նաև բնակության հետքեր, որոնք վերաբերում են վաղ իսլամական ժամանակաշրջանին:
 
 
==Մարզական կյանքը==